Զարիֆը Չինաստանում ՝ առաջին քայլը ՀԳՀԾ-ում, առանց ԱՄՆ-ի
Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ երեկոյան մեկնել է Չինաստան, այդ երկրի ԱԳ նախարարի հետ ՀԳՀԾ-ի մասին բանակցելու նպատակով:
Ռուսաստանը, Չինաստանը և եվրոպական երեք երկրները չեն ընդունել Թրամփի քայլը: Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Եվրոպան քայլեր է անում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ցուցիչները պահպանելու համար, սակայն այն թե այդ քայլն ի՞նչ ծախսեր է ունենալու, լուրջ հարց է: ՀԳՀԾ-ի հետ կապված Եվրոպայի դերակատարությունը պայմանավորված է այդ ցուցանիշներով: Եվրոպական երկրների դիրքորոշումներում կան կասկածալի հանգամանքներ, որոնք ապացուցում են, որ առանց վերջնական երաշխիքներ ստանալու նրանց վստահելը, լինելու է ԱՄՆ-ին վստահելու սխալի կրկնությունը:
«Թագզ Շպիգել» օրաթերթը գրել է.«ՀԳՀԾ-ի մասին ԱՄՆ-ի հետ բանակցություններում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է Եվրոպայից մեծ ակնկալիքների մասին, ասելով. «Պետք չէ ներկայանալ ավելի ուժեղ, քան իրականում կանք: Եվրոպան չի կարող հանդես գալ խաղաղության միակ ուժի դերում»:
Գերմանիայի ֆինանսների նախարար Պիտեր Ալտմայերն ասել է, որ Գերմանիայի կառավարությունն ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների դեմ գերմանական ընկերություններին պաշտպանելու հնարավորություն չունի»:
Գերմանիան և Ֆրանսիան հատուկ նպատակներ ունեն: Ավելի պարզ են թվում Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները: Քանի որ վերջիններս կանգնած են ԱՄՆ-ին դեմ գնացող երկրների շարքում և նույն գծում չեն: Մոսկվայի և Պեկինի տեսանկյունից, Իրանը տարածաշրջանում ռազմավարական դեր ունի: ՀԳՀԾ-ն ապացուցել է, որ Իրանը համաշխարհային հարցերի կարգավորմանն ուղղված տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների մեծ պոտենցիալներ ունի: Ուստի Իրանի կողքին մնալը ոչ միայն այդ երկու երկրի համար ծախսատար չի համարվում, այլև անհրաժեշտ է տարածաշրջանում ու աշխարհում կայունության, հավաքական անվտանգության ու խաղաղության հաստատման համար, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է կանխել ԱՄՆ-ի միահեծան քայլերը:
Նշելով, որ միջուկային զենքերի չտարածման դաշինքը կարող է օգնել աշխարհում տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանը, Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին ասել է.«ՀԳՀԾ-ն պահպանելու շարունակումը և միջուկային գործարքի գործադրումը եղել է բոլոր կողմերի պարտականությունը՝ լինելով միջազգային հանրության ընդհանուր ցանկությունը»:
Անվտանգության հարցերից անկախ, ԱՄՆ միահեծան քայլերին դիմագրավումը կարևոր է նաև համաշխարհային ազատ առևտրի առումով: Իրականում, Վաշինգտոնի դեմ կոնսենսուսն ուղղված է լինելու համաշխարհային շահերի պաշտպանությանը և վեր է Իրանին կամ ՀԳՀԾ-ին վերաբերող հարցերից:
Թեհրանը միջուկային գործարքում մնալը պայմանավորել է ակնկալիքների ու տնտեսական շահերի ապահովումը երաշխավորելու պայմանով: Ի դեպ համեմատելով նախքան ՀԳՀԾ-ն ու դրանից հետո ժամանակաշրջանները, ներկայումս Իրանի տնտեսական կարողություններն ու հնարավորություններն անհամեմատ մեծ են: Այնուամենայնիվ նույիսկ այն ենթադրությամբ, որ ՀԳՀԾ-ից միայն մի փոքր մասն է մնացել, այնուամենայնիվ դիվանագիտությունը պետք է ապացուցի, որ բոլոր ճանապարհները չեն տանում Վաշինգտոն: Իսկ տնտեսական առումով աշխարհը հյուսիսային Ամերիկայով ու արևմտյան Եվրոպայով չի սահմանափակվում և ՀԳՀԾ-ում պարտվողը լինելու է միայն ԱՄՆ-ը: