Սեյեդ Հասան Նասրոլլահ.«Սաուդյան Արաբիան ձգտում է կործանել դիմադրությունը»
Հայտարարելով, որ Սաուդյան Արաբիան նախագիծ է մշակել Լիբանանի դիմադրությունը կործանելու համար, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար՝ Սեյեդ Հասան Նասրոլլահը նշել է, որ Սաուդյան Արաբիան խափանարարություն է կատարում տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման հարցում:
Երկուշաբթի երեկոյան, «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է.«Սաուդյան Արաբիան ձգտում է կործանել Լիբանանի դիմադրությունը, արգելքներ է հարուցում Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացում և անդադար ջանում է կանխել Իրանի հետ միջազգային համաձայնության իրագործումը»:
Ընդգծելով, որ սիրիացիներն իրենք պետք է տնօրինեն իրենց ճակատագիրը, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը նշել է, որ Սուդյան Արաբիան խոչընդոտում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացը և բարդացնում իրավիճակը:
Անդրադառնալով Լիբանանի Հեզբոլլահի հրթիռային կարողությանը, Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է.«Իսրայելի ոտնձգությունը մեծ ծախս կպատճառի այդ ռեժիմին: Պատերազմի մարդկային, բարոյական և տնտեսական ծախսերը մեծ նշանակություն ունեն Իսրայելի համար և դիմադրությունը իր պատրաստվածությամբ Սիոնիստական ռեժիմին ապացուցել է, որ Լիբանանի դեմ ցանկացած պատերազմը խոշոր ծախսեր է պահանջում»:
Նշելով, որ 2006 թվականին, Հեզբոլլահի դեմ Իսրայելի պատերազմը տեղի ունեցավ Միջին Արևելքը փոխելու նպատակով ԱՄՆ-ի պահանջով, Սեյդ Հասան Նասրոլլահն ասել է.«Անհնար է թվում, որ Իսրայելը մոտ ապագայում պատերազմ սկսի: Առանց ԱՄՆ-ի համաձայնության, Իսրայելը պատերազմ չի սկսելու»:
«Իսրայելը գիտի, որ դիմադրությունն ունի ակտիվ հրթիռներ , որոնք կարող են թիրախ դարձնել բռնագրավված տարածքների ցանկացած կետը»,-ասել է Սեյեդ Հասան Նասրոլլահը:
Նա հավաստիացրել է, որ Իրանը, Ռուսաստանը և Սիրիայի առաջնորդներն այդ երկրում տիրող ճգնաժամի քաղաքական կարգավորման կողմնակից են, սակայն մյուս կողմն այլ բանի է ձգտում: ԱՄՆ-ը ձգտում է փոխել Սիրիայում իշխող համակարգը և տիրել այդ երկրին, որպեսզի այդպիսով Սիրիան ԱՄՆ-ի հետևորդ պետություն դառնա:
«Մենք Սիրիային օգնում ենք ԻԼԻՊ-ի և Ալ-Նուսրայի ճակատին չհանձնվելու հարցում և եթե Սիրիան այդ խմբավորումների ձեռքն անցնի, կտուժեն թե Սիրիան և թե Լիբանանը: Մեր և սիրիացիների ճակատագիրը միևնույնն է»,-ասել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը: