ԱՄՆ-ի դեսպանատան Ղոդս տեղափոխումը և Թրամփի միահեծանության շարունակումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91510-ԱՄՆ_ի_դեսպանատան_Ղոդս_տեղափոխումը_և_Թրամփի_միահեծանության_շարունակումը
ԱՄՆ կառավարությունը 2018 թվականի մայիսի 14-ին օկուպացված տարածքներում իր դեսպանատունը պաշտոնապես Ղոդս է տեղափոխելու: 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Դոնալդ Թրամփն անօրիանական որոշում ընդունեց՝ իր երկրի դեսպանատունը Թելավիվից Ղոդս տեղափոխելու վերաբերյալ: Այդ որոշումից վեց ամիս անց՝ 2018 թվականի մայիսի 14-ին, ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփի ձեռքով բացվելու է Ղոդսում ԱՄՆ դեսպանատունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2018 14:18 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դեսպանատան Ղոդս տեղափոխումը և Թրամփի միահեծանության շարունակումը

ԱՄՆ կառավարությունը 2018 թվականի մայիսի 14-ին օկուպացված տարածքներում իր դեսպանատունը պաշտոնապես Ղոդս է տեղափոխելու: 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Դոնալդ Թրամփն անօրիանական որոշում ընդունեց՝ իր երկրի դեսպանատունը Թելավիվից Ղոդս տեղափոխելու վերաբերյալ: Այդ որոշումից վեց ամիս անց՝ 2018 թվականի մայիսի 14-ին, ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփի ձեռքով բացվելու է Ղոդսում ԱՄՆ դեսպանատունը:

Դա այն դեպքում, երբ Թելավիվի կողմից միջոցառմանը մասնակցելու համար հրավերներ ստացած երկրների մեծ մասը՝ ինչպես օրինակ Ռուսաստանը, Գերմանիան, Նիդերլանդները, Մեքսիկան, Իռլանդիան, Պորտուգալիան և Շվեդիան մերժել են հրավերը, որպեսզի և՛ հայտնեն այդ որոշման վերաբերյալ իրենց ընդդիմությունը, և՛ բողոքեն Դոնալդ Թրամփի կողմից միջազգային հանրությունն անտեսելու և միակողմանի որոշումներ ընդունելու դեմ:

ԱՄՆ-ն այնպիսի հանգամանքներում է իր դեսպանատունը Ղոդս տեղափոխում, երբ այդ որոշումը համարվում է միջազգային իրավունքների ոտնահարում: 1947 թվականին՝ Իսրայելի ռեժիմի անկախացումից մեկ տարի առաջ Պաղեստինը մասնատելու համար ՄԱԿ-ը մի նախագիծ ընդունեց, համաձայն որի Ղոդսը միջազգային քաղաք էր ճանաչվում, սակայն Իսրայելի անկախության մասին հայտարարվելուց և Սիոնիստական ռեժիմի ու արաբների միջև առաջին պատերազմը սկսվելուց հետո, կողմերի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվեց՝ որը կոչվեց 1949 թվականի կանաչ գիծ: Այդպիսով Սիոնիստական ռեժիմը ստանձում էր Երուսաղեմի արևմտյան, իսկ Հորդանանը՝ արևելյան բաժնի հսկումը: Այնուամենայնիվ, Իսրայելի խորհրդարանը 1950 թվականին ամբողջ Երուսաղեմը ռեժիմի մայրաքաղաք հայտարարեց: 1967 թվականին Սիոնիստական ռեժիմի և արաբների միջև վեցօրյա պատերազմի ընթացքում, սիոնիստական ռեժիմը գրավեց նաև Երուսաղեմի արևելյան մասը, որն այդուհետ հայտնվեց Իսրայելի օկուպացման ներքո: Սակայն ՄԱԿ-ը բազմաթիվ բանաձևեր ընդունեց ՝ այդ թվում 1967-ի թիվ 242 , 1973-ի թիվ 338, 1979-ի թիվ 446 և 452, 1980-ի թիվ 476 և 478, 2002-ի թիվ 1397, 2003-ի թիվ 1515 , 2008-ի թիվ 1850 և վերջապես 2016 թվականի թիվ 2334 բանաձևերը, որոնք նվազագույնը արևելյան Երուսաղեմը Հորդանան գետի արևմտյան մասի մի շրջանը և պաղեստինցիներին պատկանող տարածք է հայտարարել: ԱՄՆ դեսպանատունը Թելավիվից Ղոդս տեղափոխումը համարվում է այդ բոլոր բանաձևերի ոտնահարում և ի տես միջազգային հանրության, Թրամփի միահեծան քայլերի շարունակում:

Պաղեստինի հարցերի փորձագետ՝ Սալման Ռազավին ասել է. «1995 թվականին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է դեսպանատունը Ղոդս տեղափոխելու որոշումը, սակայն վերջին 23 տարիների ընթացքում ԱՄՆ նախագահներից ոչ մեկը չի իրականացրել այդ որոշումը, քանի որ դա հակասում էր միջազգային իրավունքներին»:

Ասիայի արևմտյան շրջանի մասին Թրամփի միակողմանի որոշումները հանգեցնելու են տարածքում անկայունության ու բռնությունների տարածմանը: Թրամփը բազմիցս պաշտոնապես ապացուցել է, որ չի կարևորում միջազգային և Ասիայի արևմտյան շրջանի կայունությունն ու անվտանգությունը: Մասնավորապես Ասիայի արևմուտքում, որտեղ ԱՄՆ-ի շահերն ապահովվում են ներտարածաշրջանային բախումների հաշվին: Եթե բոլոր երկրները, հատկապես եվրոպական պետությունները դեմ չգնան Թրամփի միահեծանությանը, պետք է ակնկալել, որ համաշխարհային բալանսը խախտվելուց բացի, միջազգային հանրությունն ականատես է լինելու ԱՄՆ-ի քմահաճ նախագահի կողմից իրենց իշխանությունների անտեսմանը: