AIPAC-ի նստաշրջանում հովանավորել են Իսրայելին և ընդդիմացել են Իրանին
ԱՄՆ-Իսրայել հասարակական հարաբերությունների կոմիտեի (AIPAC) տարեկան նստաշրջանում, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուները հովանավորելով Իսրայելին, ընդգծել են իրենց հակաիրանական դիրքորոշումները:
AIPAC-ի նիստում, հովանավորելով Իսրայելին և ընդգծելով իր հակաիրանական ու հակապաղեստինյան դիրքորոշումները, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու՝ Դոնալդ Թրամփը փորձել է ընտրապայքարի համար ավելի մեծ գումարներ կորզել սիոնիստական լոբբիից:
Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնությունը աղետալի բնութագրելով, Թրամփը հայտարարել է, որ վերջ կդնի Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների աղմկահարույց թեկնածուն հայտարարել է, որ իր գլխավոր առաջնահերթությունն է անվավեր համարել Իրանի հետ այդ համաձայնությունը: Նա այդ համաձայնությունն աղետալի է բնութագրել ԱՄՆ-ի, Իսրայելի և ողջ Միջին Արևելքի համար:
Թրամփը և իր մրցակից՝ Թեդ Քրուզը հայտարարել են, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կփոխադրեն, որովհետև համոզված են, որ Երուսաղեմն է «Իսրայելի իրական մայրաքաղաքը»:
Վաշինգտոնում Իսրայելին աջակցող ամենամեծ լոբբիի նիստի հետ միաժամանակ, բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց ընթացքում հակաիսրայելական կարգախոսներ են վանկարկվել:
Թրամփն ընդգծել է, որ Իսրայել-Պաղեստին բանակցություններում հովանավորելու է Իսրայելին: Նա ասել է.«Պաղեստինցիները պետք է Իսրայելի հետ բանակցություն վարեն և պետք է իմանան, որ անքակտելի է ԱՄՆ-Իսրայել կապը»:
AIPAC-ի նիստում, սենատոր Թեդ Քրուզն ասել է, որ նախագահ ընտրվելու առաջին օրը, կպատռի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը և Իրանի դեմ շրջափակումներ կսահմանի:
Իրանի հրթիռային փորձարկումների մասին Տեխասի սենատորն ասել է.«Նախագահ ընտրվելու և Իրանը հրթիռային փորձարկում իրականացնելու դեպքում կկործանենք այդ հրթիռը»:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի հանրապետականները հայտարարել են, որ Իրանի հրթիռային ծրագիրը միջազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք է, սակայն Թեհրանը հերքել է նրանց ստաբանությունը և հայտարարել է, որ այդ ծրագիրը միայն պաշտպանական բնույթ է կրում:
Քննադատելով Իրանի հետ միջուկային համաձայնությունը, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մյուս հանրապետական թեկնածու՝ Ջոն Կասիչը ևս նշել է, որ իր կառավարության մեջ «թշնամիների հետ անհեթեթ համաձայնությունը» որևէ տեղ չի ունենալու:
Նա հայտարարել է, որ հակազդելով վերջերս Իրանի կողմից իրականացված բալիստիկական հրթիռների փորձարկմանը, չեղյալ կհայտարարի Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին ԱՄՆ-ի մասնակցությունը:
AIPAC-ի նիստում, ԱՄՆ-ի դեմոկրատական թեկնածու՝ Հիլարի Քլինթոնը ևս իր ելույթում հովանավորել է Իսրայելին, սակայն նրա մրցակից Բերնի Սենդերսն ըստ երևույթին բոյկոտել է այդ միջոցառումը:
Ընդգծելով, որ բարձր մակարդակի կհասցնի ԱՄՆ-Իսրայել միասնությունը, Քլինթոնը զգուշացրել է հակաիսրայելյան շարժումների և Իսրայելին օրինականությունից զրկելու փորձերի մասին:
Թրամփին մեղադրելով Իսրայել-Պաղեստին բանակցություններում անկողմնակալ լինելու և երկու կողմի հետ բանակցելու մեջ, Քլինթոնն ասել է.«Երբ խոսքը վերաբերում է Իսրայելի անվտանգությանն ու գոյությանը, ԱՄՆ-ն չի կարող անկողմնակալ լինել: Հարցեր կան, որոնց շուրջ չի կարելի բանակցել և ով չի հասկանում այդ, չի կարող մեր նախագահը լինել»: