ՀԳՀԾ-ն ՝ հակամարտություն եվրոպական ինքնությունը պահպանելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91660-ՀԳՀԾ_ն_հակամարտություն_եվրոպական_ինքնությունը_պահպանելու_համար
Միջուկային համաձայնության ապագայի հարցում Իրանի և Եվրամիության բանակցությունների մեկնարկին , Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ասել է .«Եվրապան պետք է ԱՄՆ-ից պաշտպանի իր տնտեսական անկախությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2018 08:23 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն ՝ հակամարտություն եվրոպական ինքնությունը պահպանելու համար

Միջուկային համաձայնության ապագայի հարցում Իրանի և Եվրամիության բանակցությունների մեկնարկին , Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ասել է .«Եվրապան պետք է ԱՄՆ-ից պաշտպանի իր տնտեսական անկախությունը»:

Մտահոգություն հայտնելով ՀԳՀԾ-ից դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու  Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ, Բրունո Լումերն ասել է.«Այսօր ողջ Եվրոպան հակամարտության առջև է հայտնվել ՝ պաշտպանելու իր տնտեսական անկախությունը»:

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը Եվրոպայի հանձնաժողովին հորդորել է օրենքներ մշակել ՝ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցներից Իրանում եվրոպացի ներդրողների շահերը պաշտպանելու համար: Առանց եվրոպական կառույցների կողմից նման օրինական պահպանողական քայլերի, Իրանում եվրոպական ընկերությունների կապիտալների միլիարդավոր եվրոները կորելու են, իսկ կանաչ մայրցամաքում վտանգվելու են հազարավոր աշխատատեղեր: Այն էլ այնպիսի պայմաններում, երբ ԻԻՀ-ը կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակում իր բոլոր պարտավորությունները:

Էլդար Մամեդովը «Լոբլոգ» պարբերականում գրել է.«Առաջին անգամ եվրոպացիները համոզվել են, որ աշխարհի կառավարման հարցում նրանց և ԱՄՆ-ի միջև անհամաձայնություն է առաջացել»:

Առ այսօր, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում տարաձայնությունները եղել են սահմանափակ և քաղաքական մանր խնդիրների շուրջ ՝ ինչպես օրինակ առևտրական մաքսատուրքերի, համաշխարհային հարցերում քաղաքական ու անվտանգության ոլորտի խնդիրները, նաև մարդու իրավունքների նկատմամբ դիրքորոշումները: Սակայն Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո , Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները տեղափոխվեցին քաղաքական խոշոր պլան: Սկզբում ԱՄՆ-ն անտեսեց կլիմայական փոփոխությունների բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջազգային հանձնառությունները : Իրանի և 5+1 խմբի հետ միջուկային բանակցությունների ընթացքում, եվրոպացիները համոզված էին, որ այսպես կոչված «Իրանի միջուկային սպառնալիքի դեմ պայքարի հարցում» ԱՄՆ-ի հետ հավասար դիրքեր են զբաղեցնում, սակայն այդ համոզմունքը զրոյացվեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարվելով:

Իհարկե վերջին ամիսներին եվրոպացիները տարբեր քայլերի են դիմել ՝ ՀԳՀծ-ում մնալու համար Թրամփին խրախուսելու նպատակով: Այդ նպատալով, Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոն այցելեց : Նույնիսկ եվրոպական երեք երկրները ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս հարցերում, այդ թվում հրթիռային գործունեության և Իրանի տարածաշրջանային ազդեցության կապակցությամբ, համաձայնեցին ԱՄՆ-ի հետ:

Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահը նույնիսկ պատրաստ չեղավ ուշադրություն դարձնել Իրանի միջուկային պատժամիջոցները վերադարձնելու հրամանը հետձգելու եվրոպացիների պահանջին: Այսօր ամերիկացի պետայրերը սպառնացել են, որ Իրանի հետ համագործակցությունը շարունակելու դեպքում, եվրոպական ընկերությունները պատժամիջոցների են ենթարկվելու: Այդ միակողմանի քայլերը վնասելու են երկրորդ աշխարհամարտերի համագործակցության ժառանգությունը համարվող Արևմուտքում բազմակողմ որոշումներ ընդունելու համակարգին:

Այդ պատճառով, Եվրոպան փորձում է կանգնել ԱՄՆ-ի միակողմանի խիստ քայլերի դեմ: Ինչպես Ֆրանսիայի ֆինանսների նախարարն է ասել, ՀԳՀԾ-ն համարվում է ԱՄՆ-ի տիրակալության դեմ իրենց տնտեսական անկախանության պահպանման վերջին հույսը: