Բաքուն ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ բանակցության պատրաստակամություն է հայտնել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91692-Բաքուն_ԼՂ_ի_հակամարտության_կարգավորման_շուրջ_բանակցության_պատրաստակամություն_է_հայտնել
Ադրբեջանի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը տեղեկացրեց ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ սեղմ բանակցություն վարելու Բաքվի պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2018 14:39 Asia/Tehran
  • Բաքուն ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ բանակցության պատրաստակամություն է հայտնել

Ադրբեջանի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը տեղեկացրեց ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ սեղմ բանակցություն վարելու Բաքվի պատրաստակամության մասին:

 Էլմար Մամեդյարովը երեքշաբթի օրը Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

«Բաքուն մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը՝ ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով հայկական կողմի և Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ բանակցության համար և ողջունում է այդ հակամարտության կարգավորման ցանկացած լուծում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջերս հայտարարել է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների պատրաստակամության մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հայաստանի քաղաքական եւ ռազմական ղեկավարներին  զգուշացրել է անպատասխանատու հայտարարություններ անելու կապակցությամբ և ասել է, որ Երեւանի նման քայլերն անընդունելի են:

Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրն Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարել էր որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջ տալու համար  պատրաստ է շարունակել բանակցություններն Ադրբեջանի հետ: Նա ընդգծել էր որ որ բանակցություններին պետք է մասնակցեն նաև ԼՂ-ի ներկայացուցիչները:

Հատկանշական է, որ նախկինում ևս Հայաստանի  ղեկավարության կողմից նման առաջարկ հնչել էր, սակայն  Բաքուն մերժել էր այն:

Նիկոլ Փաշինյանի վարչապետ  ընտրվելուց եւ Հայաստանում քաղաքական իշխանության ձեւի փոփոխությունից հետո տարածաշրջանային քաղաքական շրջանակները, հատկապես Ադրբեջանում, սպասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխություններ տեղի կունենան:

Չնայած Հայաստանում իշխանության փոփոխությանը իշխանության ղեկից այսպես կոչված Ղարաբաղյան թևի հեռացմանը, չի թվում, որ ներկա վիճակը կփոխվի: 

Մամիկոն Բաբայանն այս կապակցությամբ ասել է.-«Հայաստանում իշխանափոխությունը չի նպաստի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, իսկ կովկասյան քաղաքական մոդելի պատշաճ փոփոխությունը տեղի կունենա միայն այն դեպքում երբ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան հաշտվեն:»

Նիկոլ Փաշինյանը նոր քաղաքական  գործիչ է որը կախված չէ Ղարաբաղի շրջանակից:

 Փաշինյանի կողմից գրավված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ  պատրաստակամություն հայտնելը  եւ Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցությունուն վարելը , իր և իր ղեկավարած կառավարության  համար կնշանակի քաղաքական ինքնասպանություն:

Փաշինյանը չի կարող հերքել այն փաստը, որ Հայաստանի ներկա վիճակը Երեւանի նախկին իշխանության տարիների ջանքերի արդյունքն է, որը   խորը ազդեցություն ունի Հայաստանի ազգային ինքնության վրա եւ  նա չունի  քաղաքական վերնախավը փոփոխելու մեծ հնարավորություն: