Սոֆիայում կայացած եվրոպական գագաթնաժողովի՝ ՀԳՀԾ-ի փրկելուն ուղղված համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91760-Սոֆիայում_կայացած_եվրոպական_գագաթնաժողովի_ՀԳՀԾ_ի_փրկելուն_ուղղված_համաձայնությունը
ԵՄ-ին անդամակցող 28 երկրների ղեկավարները համաձայնության են եկել ՀԳՀԾ-ն փրկելու «Համատեղ մոտեցման» շուրջ: Չորեքշաբթի օրը Սոֆիայում անցկացված նիստում նրանք միաբավեցին 2015թ. Վիեննայում Իրանի հետ կնքված միջուկային համաձայնության պաշտպանման շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 08:47 Asia/Tehran
  • Սոֆիայում կայացած եվրոպական գագաթնաժողովի՝ ՀԳՀԾ-ի փրկելուն ուղղված համաձայնությունը

ԵՄ-ին անդամակցող 28 երկրների ղեկավարները համաձայնության են եկել ՀԳՀԾ-ն փրկելու «Համատեղ մոտեցման» շուրջ: Չորեքշաբթի օրը Սոֆիայում անցկացված նիստում նրանք միաբավեցին 2015թ. Վիեննայում Իրանի հետ կնքված միջուկային համաձայնության պաշտպանման շուրջ:

Սոֆիայի նիստում Վեցյակի անդամ եվրոպական երեք մեծ երկրների միակ խնդիրը ՀԳՀԾ-ի պաշպնաությունն է եղել: ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես մեծ ջաներ է գործադրում որպեսզի Իրանի ակնկալիքների ապահովմամբ, Թեհրանին քաջալերի մնալ ՀԳՀԾ-ում:

Միևնույն ժամանակ եվրոպացիները քննադատում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմափի ՀԳՀԾ-ց դուրս գալու քայլը: Ամենախիստ քննադատությունն արել է ԵԽ նախագահ Դոնալս Տուսկը: Նա ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ նախագահի դուրս գալուց հետո, եվրոպական երկրները կարիք ունեն առճակատվելու այդ որոշման հետ ու բողոքելուդրա  դեմ»: Ն«ա տեսնակյունից, քանի դեռ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին, եվրոպական երկրները նույնպես պետք է հավատարիմ մնան միջուկային համաձայնությանը:

Իհարկե ՀԳՀԾ-ից դուրս գալու դեմ Թրամփի քայլից հետո Եվրոպայի պետայրերը մի կողմ դրեցին օվկիանոսի երկու կողմերի միջև անքակտելի միաբանության պատրանքը: Վեցյակին անդամակցող եվրոպական երեք երկրների պետայրերը ջանքեր գործադրեցին Թրամփի հետ հանդիպելու և խորհրդակցելու ճանապարով վերջինիս համոզել մնալ ՀԳՀԾ-ում և հող պատրաստել ՀԳՀԾ-ից Թրամփի ակնկալիքների գործադրման համար: Սակայն մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի անակնկալ քայլից հետո եվրոպացիների համար հայտնի դարձավ, որ ամերիկացիները իրենց քայլերում միակողմանի որոշում են կայացնում և հաշվի չեն առնում այլոց ու նույնսիկ իրենց գործընկերների շահերը: Բնականաբար այս կարգի մոտեցումը կհանգեցնի ԱՄՆ-ի ու Եվրոպայի իրարից հեռացմանը: Այս կապակցությամբ Դոնալդ Տուսկն ասել է.«Եվրոպացիների պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին, քանի որ նրա շնորհիվ Եվրոպան մի կողմ դրեց պատրանքները»:

Փաստորեն Թրամփը ձգտում է կործանել Սառը պատերազմից հետո Եվրոպայի քաղաքական ու դիվանագիտական ամենամեծ ձեռքբերումը: Կարևորելով ՀԳՀԾ-ն  որպես միջազգային համաձայնություն և անդրադառնալով ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև առկա տարաձայնություններին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է.«Իրանի միջուկային խնդիրը փոքր ու աննշան խնդիր չէ»: Մյուս կողմից Թրամփի քայլը, հատկապես՝ Իրանի դեմ նախնական ու երկրորդական շրջափակումների վերականգնումը և նոր շրջափակումների սահմանումը, խիստ վտանգի տակ են դրել Իրանի հետ կապված Եվրոպայի առևտրա-տնտեսական շահերը: Բացի այն որ եվրոպացիներին մտահոգված են, որ ՀԳՀԾ-ի կործանմանբ խստորեն վտանգվել է տարածաշրջանային ու միջազգային կայունությունն ու անվտանգությունը ու միևնույն ժամանակ հարցականի տակ են դրվել պետությունների միջազգային հանձնառությունները, այս բոլորը պատճառ են դարձել, որ Եվրոպան ՀԳՀԾ-ի պաշտպանման համար միասնական դիրքորոշում որդեգրի: