Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրը՝ Թեհրան-Մոսկվա ռազմավարական համագործակցության արդյունքն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i91790-Իրան_ԵԱՏՄ_համաձայնագիրը_Թեհրան_Մոսկվա_ռազմավարական_համագործակցության_արդյունքն_է
Իրանի իսլամական հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը, մայիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել՝ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 14:11 Asia/Tehran
  • Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրը՝ Թեհրան-Մոսկվա ռազմավարական համագործակցության արդյունքն է

Իրանի իսլամական հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը, մայիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել՝ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր Աստանայի տնտեսական համաժողովում հայտարարել Է.«Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը ժամանակավոր համաձայնագիր ստորագրեցին ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Այս պայմանագիրը երեք տարով Իրանին ու ԵԱՏՄ-ի անդամ երկրներին հնարավորություն կտա լիարժեք առևտուր  իրականացնել  ազատ առևտրի գոտում: Լիաֆորմատ համաձայնագիրը կարող Է ստորագրվել երեք տարի հետո»:

Նա նաև նշել է.«Այժմ համաձայնագրում ներառված Է այն ապրանքների սկզբնական ցանկը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը փոխադրաձ առևտրում կնվազեցվեն կամ կվերացվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Համաձայնագիրն ընդգրկում Է փոխադարձ առևտրի ծավալի 50 տոկոսը»:

Նա ճշտել Է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալը 2017 թվականին կազմել Է 2 միլիարդ 700  միլիոն դոլար: Նրա խոսքով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո կողմերը կկարողանան տնտեսել ներմուծման մաքսատուրքերի վճարման հարցում: Իրանական կողմը տարիֆային զիջողություններ կստանա պարենային ապրանքների ընդգրկուն ցուցակով, որը կներառի բանջարեղեն, մրգեր, չորացրած մրգեր, ինչպես նաև շինարարական նյութեր»,հայտնել Է Սարգսյանը:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը: Միությունն իր աշխատանքն սկսել է 2015 թվականի հունվարին: Եվրասիական տնտեսական միությունում որպես հզոր երկիր և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի  ազդեցությունը մեծացնում է նրա դերակատարության նշանակությունն այդ միությունում: Այս նորաստեղծ միության ամրապնդմանն ուղղված ջանքերն անհրաժեշտ են: Միությունը կարող է նպաստել տարածաշրջանի ու աշխարհի տնտեսական կապերի զարգացմանը:

Ի դեպ, հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունը և կողմերի տնտեսական համագործակցությունը կխթանի այդ միության ուժեղացումը: Հյուսիս-հարավ մայրուղում ապրանքների տարանցման հարցում Իրանի աշխարհագրական դիրքը  և Կենտրոնական Ասիայի ու Կովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի սկզբունքային քաղաքականությունը, ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը բխում է բոլորի շահերից:

Այս կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին վերջերս Խորասան Ռազավի կատարած այցի ընթացքում ասել է.«Իրանի սկզբունքային քաղաքականությունը Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետ ավելի սերտ համագործակցությունն է և ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի նախագիծը մեծ իրադարձություն է Իրանի հետ ԵԱՏՄ-ի անդամ  երկրների տնտեսական հարաբերություններում:

Իրանի և ԵԱՏՄ-ի ազդեցիկ համագործակցությունը և կողմերի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը նոր իրադարձություն է տարածաշրջանային առևտրի ոլորտում, ինչը մեծապես կնպաստի Իրանի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև  առևտրային փոխանակումների ընդլայնմանը:

Այս ռազմավարական համագործակցությունն Իրանի իսլամական հանրապետությանը կներգրավի ավելի քան 180 միլիոն բնակչություն ունեցող նոր շուկա և այստեղ իրանական ապրանքները մրցակցության դուրս կգան: ԵԱՏՄ-ի աշխարհագրական դիրքը ճանապարհ է բացում իրանական ապրանքների՝ եվրոպական երկրներ մուտք գործելու համար, ինչն ավելի է մեծացնում Իրան-ԵԱՏՄ տնտեսական հարաբերությունների նշանակությունը:

Տնտեսական շուկայում ապրանքների բազմազանություն մտցնելը ռազմակավարկան քաղաքականություն է, որը ներառված է Իրանի աշխատանքային օրակարգում և ԵԱՏՄ-ի ընտրությունն էլ վկայում է այս կայուն ու վստահելի շուկայի  բազմակողմանի նշանակության մասին:

Այս հաջողությունը վկայում է Իրան-Ռուսաստան ռազմավարական համագործակցության մասին, ինչն իր վառ դրսևորումն է գտել ԵԱՏՄ-ի շրջանակում: Իրանն ու Ռուսաստանը վստահելի գործընկերներ են  տարածաշրջանային ու համաշխարհային հավասարություններում և երկուստեք կապերի ընդլայնումը բխում է երկու երկրի շահերից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Իրանի իսլամական հանրապետությունը Ռուսաստանի վաղեմի գործընկերն է և երկու երկրների շահերից է բխում երկկողմ հարաբերությունների ընդլայնումը: