ԵՄ-ի քայլերը ՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների դեմ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գումարված ԵՄ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում ասել է. ««1996 Blocking Statute»-ի անունով հայտնի պատժամիջոցների դիմակայման օրենքն ուրբաթ օրվանից ուժի մեջ է մտնում» : Եվրահանձնաժողովի առաջարկով, օրենքի վերականգնման առաջարկն ընդունվել է գագաթնաժողովում: Յունկերի խոսքերով, եվրոպական մասնավորապես փոքր ու միջակ ձեռնարկություններին պաշտպանելը ԵՄ-ի պարտականությունն է:
Պատժամիջոցների դիմակայման օրենքը 1996 թվականին Եվրախորհրդարանում Եվրամիության կողմից ընդունված ու իրականացված օրինագծի մաս է կազմում: Դիմակայման օրենքի վերականգնմամբ, ԵՄ-ը կարող է պատժել ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումներն իրականացնող եվրոպական բանկերին ու ընկերություններին:
ԵՄ-ի այդ օրենքը մայրցամաքի ընկերություններին արգելում է հետևել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին և պաշտոնապես չի ճանաչում Իրանի հետ առևտրական կապեր հաստատող եվրոպական ընկերությունների դեմ ԱՄՆ պատիժների իրականացման համար ոչ մի դատարանի ընդունած վճիռ: Այս օրենքը սակայն առ այսօր Իրանի համար չի իրականացվել և եվրոպական պետությունների կողմից դիտվում է որպես ԱՄՆ-ի դեմ քաղաքական զենք, այլ ոչ թե Իրանի հետ գործարքի օրինականացման միջոց, քանի որ օրենքի հոդվածներում կան անպարզություններ և դրա իրականացումը դժվար է:
Բելգիայի արտահանումների գործակալության տնօրեն Պասկալ Դելկոմինտն ասել է.«Օրենքի օգնությամբ Եվրամիությունը կարող է եվրոպական ընկերություններին երաշխավորել մնալ Իրանում : Այդ օրենքը կարող է նպաստել ՀԳՀԾ-ի պահպանմանը և Իրանում Եվրոպայի տնտեսական շահերի պաշտպանմանը»:
Թվում է, որ Եվրամիության կողմից այդ օրենքի գործադրումը կարող է որոշ չափով մեղմել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, որոնք իրականացվելու են մինչև օգոստոսի 6-ը և նոյեմբերի 4-ը ՝ 90 և 180 օրյա ժամկետների ավարտը: Իսկ եվրոյի հարցով, ԵՄ կոմիսար ՝ Վալդիս Դոմբերովսկիսը համոզված է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին հետ եվրոպական բանկերի համաձայնությունը կանխելու համար միության կարողությունը սահմանափակ ազդեցություն է ունենալու:
Պատժամիջոցների դիմակայման օրենքը ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպայի ջանքերի դրսևորումն է: Այն նաև ներկայացվել է Եվրոպայի և ԱՄՆ-ի առևտրական առճակատման շրջանակում: Հաշվի առնելով ԱՄՆ ներկրվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու Թրամփի առևտրական քաղաքականությունը, Եվրամիության անդամ երկրները, մասնավորապես երկրները, որտեղ արտահանումներն առանցքային դեր ունեն, ինչպես օրինակ Գերմանիայում, ԱՄՆ-ի հետ առևտրական հարաբերությունների ապագայի կապակցությամբ մտահոգությունները մեծ են:
Թրամփի հայտարարությամբ, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև առևտրական ներկա կապերից շահում են եվրոպացիները, մինչդեռ ԱՄՆ-ը մեծ վնասներ է կրել: Վաշինգտոնը պահանջել է վերաբնութագրել այդ կապերը և քայլեր անել այդ գործընթացը հակառակ ուղու վրա դնելու համար: Այդ քայլերից են պողպատի ու ալյումինի համար նոր մաքսատուրքերի սահմանումը: «Ես փոխելու եմ այդ գործընթացը: ԱՄՆ-ի հետ առևտրի հարցում, Եվրամիությունը սարսափելի է աշխատել».-ասել է Թրամփը:
Այնուամենայնիվ, Եվրոպան այդ հարցին խիստ է հակազդել և Եվրամիության անդամ երկրների ղեկավարները խոստացել են, որ քանի դեռ ԱՄՆ-ը նրանց անժամկետ կարգով զերծ չպահի պողպատի ու ալյումինի մատքատուրքերից, ԱՄՆ-ի հետ ոչ մի առևտրական բանակցություն չի լինելու և նույնիսկ ԱՄՆ-ը պետք է սպասի փոխադարձ քայլերի: