ՌԴ-ի Պետդումայում վավերացվել է ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների կիրառման օրենքը
Հակադարձելով ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին ՌԴ-ի Պետդումայում վավերացվել է վերջիններիս դեմ պատժամիջոցների օրենքը: Օրենքի վավերացման նպատակն է հակադարձել՝ Մոսկվային տնտեսական շրջափակման ենթարկելու Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների թշնամական քայլին:
Ռուսաստանի Պետդուման այդ օրենքով սահմանափակումներ է առաջացրել ապրանքների ներկրման համար: Սահմանափակվել է նաև ԱՄՆ քաղաքացիների մուտքը ՌԴ: Ռուսաստանի կառավարությունը նաև կարող է արգելել տիեզերագնացության ու միջուկային ոլորտներում ՌԴ-ում աշխատող ընկերությունների համագործակցությունը արտասահմանյան երկրների հետ:
ՌԴ-ի կառավարության այս հակազդեցությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Դաշնության պաշտոնյաները բազմիցս նախազգուշացրել էին ԱՄՆ-ին ՌԴ-ի դեմ նոր շրջափակումների սահմանման մասին, սակայն ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել ՌԴ-ի 38 անձանց ու ընկերությունների՝ այդ թվում ՌԴ-ի 17 ավագ պաշտոնատարների դեմ: ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու համար ԱՄՆ-ն պատրվակ է ծառայեցնում ԱՄՆ նախագահական ընտրություններում ՌԴ-ի թվացյալ միջամտությունը, Ուկրաինայի ներքին հարցերին միջամտությունն ու Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը:
Որոշ փորձագետներ համոզված են, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում ՌԴ-ի դեմ քանի որ չի կարողանում մրցակցել նրա հետ: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ն շրջափակման է ենթարկում այդ երկրին, որպեսզի կանխարգելի ՌԴ-ի տնտեսական ու սպառազինական աճը և այդ խնդիրը ոչ միայն թղթի վրա է գրված, այլ իրականություն է: Սիրիաի պատերազմում բոլորի համար պարզ դարձավ, որ ՌԴ-ի զենքերն ավելի արդյունավետ են քան ամերիկյան զենքերը: Զենքի արտադրության մեջ ՌԴ-ի հետ մրցակցության կարողություն չուենալու բերումով ԱՄՆ-ն իր բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի կարողանա կանգնեցնել ՌԴ-ի ռազմարդյունաբերության բարձր տեմպերը: ԱՄՆ-ի զենքերի անարդյունավետության բացահայտմամբ մեծ վնասներ են կրելու ԱՄՆ-ի ընկերություններն ու զենքի լոբբին:
Ավելի վաղ Կրեմլը նախազգուշացրել էր, որ ՌԴ-ին շրջափակելու ԱՄՆ-ի սենատորների քայլը առիթ է ստեղծում հակադարձ շրջափակումների խստացման համար, ինչը Մոսկվայի ցանկալի տարբերակը չէ, սակայն քանի որ ԱՄՆ-ն զիջումների չի գնացել, ՌԴ-ն նույնպես հակադարձ քայլով պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների ու պաշտոնյաների դեմ: Իհարկե ՌԴ-ի պառլամենտում հակաամերիկյան պատժամիջոցների օրենքը պետք է անցնի Դաշնային խորհրդի վավերացման փուլից և ի վերջո գործադրման հանձնվի ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմամբ: Փաստորեն Պետդումայի վավերացումը պատժամիջոցների կիրառման մեկնարկային փուլն է համարվում:
Ռուս վերլուծաբան Միխիևն ասել է.«Միջին Արևելքում շատերը հույսեր են կապում ՌԴ-ի հետ որպես միակ երկիր, որը կարող է կանգնել ԱՄՆ-ի դեմ և ներկայումս Թրամփը իր քայլերով Միջին Արևելքի երկրներին ավելի է մոտեցնում ՌԴ-ին»:
Թվում է, թե ՌԴ-ն ԱՄՆ-ի դիվանագետներին Ռուսաստանից արտաքսելու հակադարձ քայլի նման այժմ էլ տնտեսական ոլորտում կդիմի պատասխան քայլի, ինչը չի հակասում միջազգային օրենքներին: ՌԴ-ի կողմից ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու քայլը աննախադեպ քայլ է, որ կարող է աշխարհում փոփոխության ենթարկել ԱՄՆ-ի գերիշխանությունը և կոտրել աշխարհի միաբևեռության տաբուն: