Միգել Արիաս Քանիթեի թեհրանյան բանակցությունները ՝ ՀԳՀԾ-ն պահպանելու Եվրամիության առաջին քայլը
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հրաժարվելու Թրամփի քայլից հետո հարց է առաջացել, թե արդյոք Եվրոպան իր տնտեսական շահերը շատպանելու համար կանգնելու է ԱՄՆ-ի դեմ, թե՞ Վաշինգտոնի հետ գործակցությունը պահպանելով, կանխելու է վաղեմի դաշնակցի հետ հարաբերությունների խաթարումը:
Հարցի պատասխանի մի մասը կարելի է գտնել Եվրամիության պատվիրակության թեհրանյան բանակցություններում: ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրամիությունն առաջին քայլն է արել ՝ Եվրոպայի էներգետիկայի կոմիսար Միգել Արիաս Քանիթեին գործուղելով Իրան:
Բանակցություններից հետո Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Ներկայումս Եվրամիությունը կարևորում է Իրանի հետ համագործակցությունների շարունակումը, սակայն ժամանակ կպահանջվի համոզվելու համար՝ Իրանի միջուկային համաձայնությունը պահպանելու համար կամքը բավարար է թե՞ ոչ:
Միգել Արիաս Քանիթեի հետ հանդիպումից հետո, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է .«Եվրոպական պատվիրակությունների հետ հանդիպումներում սկսվել են Իրանի և Եվրոպայի միջև նավթի, գազի, գազային կոնդենսատի բաժինների օպերատիվ բանակցությունները: Շարունակվելու են էներգետիկայի ոլորտում հարաբերությունները շարունակելու համար երկկողմ ջանքերը»: «Բլումբերգ» գործակալությունը գրել է.«ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրամիության, Ռուսաստանի և Չինաստանի պնդումներն ու ջանքերն ապարդյուն չեն անցնելու»:
Գործակալության հաղորդմամբ, Եվրոպան ներկայումս ԱՄՆ-ի հետ տարաձայնություններ ունի պողպատի ու ալյումինի ներկրումների համար մաքսատուրքերի հարցում և հավանական է, որ Իրանի նկատմամբ դիրքորոշումներում հավանաբար չի հետևելու Թրամփին»:
ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպայի կողմից ավելի պարզ պատգամ է հնչում, որին Թրամփը համաձայն չէ: ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները վնասազերծելու համար Եվրամիությունը կանխարգելիչ իրավական քայլեր է արել: Եվրամիությունը նաև մտադիր է վերացնել Իրանում մանր ու խոշոր ընկերությունների ներդրումներին «Եվրոպայի ներդրումային բանկի» հովանավորչական քայլերի խոչընդոտները: Իրանական կողմի հետ վստահության միջավայր ստեղծելու համար, ԵՄ-ն օրակարգում է դրել հատկապես էներգետիկայի ոլորտում Իրանում ներդրումների ծավալումը: Եվրամիությունը նաև նավթի վաճառքից եկամուտների համար Իրանին երաշխավորելու նպատակով , ԻԻՀ Կենտրոնական բանկի մոտ է թողնում արտարժութային եկամուտային գումարները :
«Հայք» հաստատության համանախագահ, գրող Դիրիո Գուդֆիրին ասել է.«Թեև Յունկերն ասել է , ինչ-որ չափով սպառնալի է հնչում, եվրոպական մանր ու խոշոր ընկերությունները հյուսիսային Ամերիկայում իրենց առևտրական հարաբերությունները չեն վտանգելու Բրյուսելի դիվանագետներին գոհ պահելու համար: Եվրոպայում անջրպետ է առաջացել: Մենք կարող ենք լինել մեծագույն շուկան, սակայն քաղաքական դաշտում Եվրոպան հսկա չէ»:
Եթե Եվրոպան ինչպես հայտարարել է ՀԳՀԾ-ի պահպանման ղեկավարների նիստում, պահպանի իր դիրքորոշումը, ապա միջուկային համաձայնությունում Իրանի շահերի պահպանման երաշխավորման համար Եվրոպային վստահության ուղին հարթվելու է , սակայն լիարժեք վստահությանը հասնելու համար, դեռևս երկար ճանապարհ պետք է անցնել: