Քաղաքացիական ակտիվիստների ձերբակալումը, Ալ-Սաուդի՝ մարդու իրավունքների նկատմամբ օտարացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92040-Քաղաքացիական_ակտիվիստների_ձերբակալումը_Ալ_Սաուդի_մարդու_իրավունքների_նկատմամբ_օտարացումը
Ռամադանի առաջին օրը Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 7 քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում 3 կանանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2018 14:33 Asia/Tehran
  • Քաղաքացիական ակտիվիստների ձերբակալումը, Ալ-Սաուդի՝ մարդու իրավունքների նկատմամբ օտարացումը

Ռամադանի առաջին օրը Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 7 քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում 3 կանանց:

Սաուդյան պետությունը խախտում է մարդու իրավունքները, այնպես որ արաբական մարդու իրավունքների ցանցը Սաուդյան Արաբիային անվանել է «դիկտատորական ամրոց»:

Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ոտնահարումը տեղի է ունենում բոլոր ոլորտներում: Տնտեսական ոլորտում սոցիալական խտրականություն, իշխող դասի և ժողովրդի միջև բացարձակ բացը, հարստության անարդարացի բաշխումը և արքայազների շռայլությունները  մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված օրինակներն են:

Կրոնական բնագավառում հասարակության շիա փոքրամասնության և սուննի մեծամասնության միջև առկա խտրականությունը, սուննի կառավարությանը մոտեցման աստիճանի համեմատությամբ սուննի համայնքի մեջ գոյություն ունեցող խտրականությունը, շիաների կրոնական արարողությունների արգելումը և նրանց բնակավայրերի ավերումն ու շիաների տեղահանումը երկրի արևելյան շրջաններում, վկայում է ժողովրդի կրոնական իրավունքների բացահայտ խախտման մասին:

Քաղաքական դաշտում Ալ Սաուդի ընտանիքի իշխանության մենաշնորհը, ժողովրդի քաղաքական մասնակցության պակասը, իշխանության արդարացի բաշխման անտեսումը, կուսակցությունների արգելումը, ժողովրդական ցույցերի և շարժումների կանխումը, ավելի քան 30 հազար քաղբանտարկյալների, այդ թվում `ցմահ բանտարկության եւ քաղաքական մահապատիժները, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց խոշտանգումներըմարդու իրավունքների ոտնահարման մասին են վկայում Սաուդյան Արաբիայում:

Այնուամենայնիվ, Մոհամմեդ բին Սալմանը, որը հուլիսի վերջին նշանակվել է որպես Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փորձել է  իրեն ներկայացնել ժամանակակից եւ ցուցադրական  քայլերով սահմանափակ բարեփոխումներ իրականացնել երկրում:  

Բին Սալմանը փորձեց ցույց տալ, որ ինքը տարբերվում է Սաուդյան այլ իշխանություններից, այնպես որ նա տնտեսական կոռուպցիայի պատրվակով ձերբակալել է որոշ արքայազների:

Միևնույն ժամանակ, թագաժառանգը խորհրդանշական բարեփոխումներ է կատարել, այդ թվում կանանց որոշակի սոցիալական ազատություններ է տվել:

Միջազգային հարաբերությունների փորձագետ Շեյխ ալ-Իսլամը Մոհամեդ բին Սալմանի այս բարեփոխումները  բնութագրում է որպես մակերեսային քայլ, հասարակական կարծիքը խաբելու նպատակով, ինչը չի կարող հանգեցնել ակտիվիստների եև մարդու իրավունքների պաշտպանների գոհունակությանը:

Ռամադանի առաջին օրվա ընթացքում յոթ քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունը վկայում է, որ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքները խախտվում են  և խորհրդանշական բարեփոխումները չեն կարող հանգեցնել երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը:

Ալ Սաուդը  քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունը հիմնավորելու համար նրանց մեղադրում է արտաքին ուժերի հետ կապ ունենալու  և կրոնական արժեքները խախտելու մեջ:

Միեւնույն ժամանակ, Մութաղոլի ալ Ռայայի Twitter- ի իր էջում գրել է ձերբակալվածներ երեք կանայք եղել են կանանց իրավունքների ակտիվիստներ:

Human Rights Watch-ը վերջերս հայտարարեց, որ վերջին վեց ամսում Ալ-Սաուդը ձերբակալել է հազարավոր մարդկանց առանց դատավարության եւ դեռեւս այդ մարդկանց կարգավիճակն անհայտ է:

Անկասկած, այն ինչը որ նպաստում Սաուդյան կառավարությունը մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ, բացի վահաբիական ուսմունքներից, մեծ ուժերի աջակցություն է: