Մամուլի տեսություն 21-05-2018
Եվրոպական 4 հետազոտական կենտրոնների տնօրեններ մի գրությամբ որպես Եվրոպայի անկախության պահպանման մեկնակետ ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը:
Իրան
Եվրոպան պիտի անկախ մնա
Եվրոպական 4 հետազոտական կենտրոնների տնօրեններ մի գրությամբ որպես Եվրոպայի անկախության պահպանման մեկնակետ ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը: Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Թոմաս Գումարթը, Բրիտանիայի «Չաթեմ Հաուս»-ի տնօրեն Ռաբին Նիբլեթը, Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի տնօրեն Դանիելա Շուարցը և Իտալիայի միջազգային հարաբերությունների հաստատության տնօրեն Նաթալի Թուչին այս գրության մի բաժնում անդրադառնալով այն կետին, որ Իրանի միջուկային համաձայնությունից հրաժարվելու Թրամփի որոշումը խիստ կերպով խարխլել է տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգությունը և մեծացրել է Միջին Արևելքի տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս սպառազինական մրցակցության ու պատերազմի վտանգը, հայտարարել են. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը համազոր է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին ԱՄՆ-ի անհավատարմությանը, ինչը նշանակում է, մերժել միջազգային խաղաղության ու անվտանգության միջնորդ համարվող ՄԱԿ-ին: Հետևաբար Եվրոպայի ապագա քայլերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ Միջին Արևելքի անվտանգության հետ կապված Եվրոպայի ու ԱՄՆ-ի համատեղ դաշնակցության, ինչպես նաև Չինաստանի, Ռուսաստանի և աշխարհի այլ կետերի հետ հարաբերությունների վրա»: Եվրոպացի այս փորձագետները մատնանշելով այն կետը, որ Թրամփի նպատակն Իրանում իշխանափոխությունը և Թեհրանի ու նրա տարածաշրջանային մյուս գործընկերների հանդեպ Իսրայելի ու Արաբիայի հաղթանակն է, ընդգծել են. «Հակառակ Թրամփին եվրոպացիներն այն համոզման են, որ Միջին Արևելքի տարածաշրջանում հակամարտությունները որևէ հաղթող չեն ունենալու և դրա փոխարեն ընդգծում են գործընկերային տարածաշրջանային մի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, որի հիմքում ընկած կլինի տարածաշրջանային բոլոր դերակատարների ուժերի հավասարությունը: Միայն տարածաշրջանային ուժի նման հավասարության իրագործմամբ եվրոպացիները կարող են հույս ունենալ, որ կիրագործվեն նրանց միջուկային անվտանգության շահերը, ահաբեկչությունն ու մասնավորապես ԻԼԻՊ-ը պարտություն կկրի և կսանձվի միջուկային սպառազինության մրցակցությունը: Հենց այս իրականությունն էլ պատճառ դարձավ, որ եվրոպական երեք երկրները Չինաստանի ու Ռուսաստանի հետ ձգտեն Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանմանը»:
Էթթելաաթ
Թրամփը մտադիր է կործանել մարդկությունը. Չամսկի
Նույնիսկ Հիտլերը նպատակ չուներ կործանել Երկրագնդի վրա մարդկային կյանքի հեռանկարը: Այս մասին հայտարարել է ամերիկացի մտավորական, լեզվաբան Նուամ Չամսկին հավելելով. «Թրամփն ԱՄՆ-ի հզորության հակառակ է քայլ վերցնում, սակայն հասարակության էլիտայի համար կատարում է ամեն ինչ: Չգիտեմ թե դա մտածված է կատարում, թե ակամա, սակայն նրա դերակատարությունը ժողովրդի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում լինելն է: ԶԼՄ-ների ուշադրությունից չհեռանալու համար անձը պիտի խելագար քայլերի դիմի ու այդ պատճառով էլ Թրամփն ամեն օր նոր խելագարություն է կատարում»:
Չամսկին անդրադարձել է սուտը մեկ այլ ստով կոծկելու Թրամփի հնարքին և այդ մասին պարզաբանում կատարելով, ասել է. «Օրինակ նա մի անգամ մի վայրում ներկա մարդկանց թվի մասին է, որ դա պատմության ընթացքում երբևե մի վայրում համախմբված ամենամեծ բազմությունն է եղել: ԶԼՄ-երը հարցը հետաքննելով պարզում են, որ դա սուտ է, սակայն հենց այդ ժամանակ Թրամփը հանրության ուշադրությունը շեղում է մեկ այլ ուղղությամբ»: Չամսկին հավելել է. «Թրամփը պարտականություն ունի իր շոուերով մարդկանց միտքը զբաղված պահել, իսկ Հանրապետական կուսակցության էլիտան որպես նրան սատարող խումբ աշխատում է կուլիսներում»: «Թրամփի աջակիցները կուլիսներում ավերում են համակարգ ու ամերիկյան իշխանության բոլոր դրսևորումները»,-հայտարարել է ամերիկացի փիլիսոփան: Չամսկին հավելել է. «Նրանց ամբողջ ջանքը կենտրոնացած է իրենց իրական հովանավորների ուժի ու հարստության ծավալի մեծացման վրա, որոնք գեր-դրամատերերն ու խոշոր ընկերությունների տերերն են և արժեթղթերի շուկաների բարձր ցուցանիշներն էլ վկայում են Թրամփի գործունեության հանդեպ այս խավի գոհունակության մասին, քանի որ այդ շուկան այնքան էլ սերտ հարաբերություն չունի տնտեսության հետ և հենված է հարուստների վրա»: Նա այնուհետև անդրադարձել է Թրամփի քաղաքականությունների վտանգավոր ու սարսափելի կողմերին և ասել է. «Թրամփի ամենավտանգավոր քաղաքականության հետևանքները, որոնք ԶԼՄ-ներում հազվադեպ են արձագանք ունեցել Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացումն ու միջուկային պատերազմն են և Թրամփի քայլերը դրանց վտանգը մեծացրել են: Թրամփը Երկրագնդի գլոբալ տաքացման վտանգը մերժելով ու նույնիսկ ծաղրի ենթարկելով իր քաղաքականությունները մշակել է այնպես, որ ատոմային պատերազմի վտանգն ամեն օր սրվում է»: «Մարդկությունն այսօր վտանգավոր վիճակում է հայտնվել ու պիտի որոշի, որ արդյոք որպես կազմակերպված մի հասարակություն ցանկանում է շարունակել իր գոյությունը, թե՝ ոչ»,-հայտարարել է Չամսկին:
Ալիք
Թրամփը չգիտի` հանդիպի՞ Կիմ Չեն Ընի հետ, թե՞ ոչ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգված է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպումով, որը նախատեսված է հունիսի 12-ին: Այդ մասին գրում է The New York Times-ը` իրազեկ աղբյուրներին հղումով:
Ըստ թերթի տվյալների` Թրամփը մտավախություն ունի, որ հանդիպումը կարող է քաղաքական խայտառակության վերաճել, և հարցնում է իր օգնականներին`արդո՞ք արժե նման ռիսկի գնալ:
ԱՄՆ նախագահը նաև զարմացել է և բարկացել, որ Փհենյանը դիտարկում է հանդիպումից հրաժարվելու հնարավորությունը:
News.am
Մտադիր ենք վերացնել խոչընդոտները՝ սփյուռքի ներուժը պետական ինստիտուտների կայացման գործում օգտագործելու համար. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է: Այս մասին Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկման ժամանակ հայտարարել է տեսակապով միացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը եւ նրա բնականոն գործունեության ապահովմանը: Դրա համար մի նախապայման ենք տեսնում, ՀՀ քաղաքացին պետք է լինի բարձրագույն իշխանություն կրողը»,-ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով. «ՀՀ քաղաքացին պետք է որոշի, թե ով լինի կառավարությունը եւ ով դադարի լինել կառավարություն: Սա է մեր ընթացիկ քաղաքական պրոցեսի առանցքային դիսկուրսը: Սա ամբողջական ծրագիր չէ Հայաստանի ապագայի կերտման համար, բայց նաեւ մոդելի ընտրության կարեւոր մեթոդ է»:
Փաշինյանի խոսքով, Հայաստանի սխալ ընթացքն սկսվել է այն ժամանակ, երբ սկսել է կիրառվել ընտրությունների կեղծման համակարգը, հետեւաբար նոր ձեւավորված կառավարության առաջնային խնդիրն է վերականգնել ազատ, անկախ ու թափանցիկ ընտրությունների ինստիտուտը, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկածի տակ չդրվեն որեւէ մեկի կողմից:
Հարցին, թե ինչպես կարելի է շարունակել քաղաքացիների ներգրաված պահել քաղաքական գործընթացների մեջ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ այս փոփոխություններից հետո մենք քաղաքացիների ներգրավվածություն ապահովելու խնդիր չունենք, ամենակարեւորն այն է, որ քաղաքացին պայքարի իր իրավունքի համար»: