Թեհրանը ոչ մի հարցի շուրջ ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս չի բանակցելու
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92088-Թեհրանը_ոչ_մի_հարցի_շուրջ_ՀԳՀԾ_ի_շրջանակից_դուրս_չի_բանակցելու
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց անցել է շուրջ երկու շաբաթ: Այդ ընթացքում իրանցի ու եվրոպացի պաշտոնատարների մասնակցությամբ բանակցություններ են կայացել Թեհրանի ու Բրյուսելի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2018 08:34 Asia/Tehran
  • Թեհրանը ոչ մի հարցի շուրջ ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս չի բանակցելու

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց անցել է շուրջ երկու շաբաթ: Այդ ընթացքում իրանցի ու եվրոպացի պաշտոնատարների մասնակցությամբ բանակցություններ են կայացել Թեհրանի ու Բրյուսելի միջև:

Եվրամիությունն իր հովանավորությունն է հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ: Սակայն մինչև Իրանը չստանա իր շահերի ապահովման երաշխիքը, չի հայտնելու համաձայնության մեջ իր մնալու մասին:

Իրանի և եվրոպական կողմերի միջև կայացած բանակցություններում ճշտված շրջանակներում, մայիսի 26-ին Վիեննայում կայանալիք փորձագիտական ու քաղաքական նիստում, քննարկվելու են միայն ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության հետ կապված հարցեր:

Հակադարձելով արտասահմանյան լրատվամիջոցների տարածած լուրերին, թե Իրանին համաձայնության նոր փաթեթ է ներկայացվել, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Նման անհիմն լուրերը տարածվում են սիոնիստների, Իրանի ժողովրդի թշնամիների և միջազգային անապահովության ձգտողների կողմից»:

ՀԳՀԾ-ի իրագործման հենց սկզբից ԻԻՀ դիրքորոշումը եղել է հստակ ու թափանցիկ: Իրանը, որպես միջուկային համաձայնության կողմերից մեկը, կատարել է իր բոլոր հանձնառությունները, ինչը հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի գերատեսչի 11 զեկույցներում: Սակայն  ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի ապօրինի  դուրս գալուց հետո, ԻԻՀ-ն այդ համաձայնության մեջ մնալը պայմանավորել է իր շահերի ապահովմամբ:

Միջազգային իրավունքների փորձագետ Մոհամմեդ Թահեր Քյանանին ասել է.«Թրամփը Իրանի հետ առևտուր իրականացնող եվրոպական ընկերությունների ու Չինաստանի դեմ շրջափակումներ սահմանելու դեպքում, խախտելու է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրությունը և ազատ առևտրի սկզբունքները և կազմակերպության անդամ եվրոպական պետությունները կարող են հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ»:

Եվրոպան ևս իրարարմերժ մոտեցումներ է դրսևորում: Կիրակի օրը, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Եվրամիության էներգիայի կոմիսար Միգել Արիաս Կանյետեի հետ հանդիպման ժամանակ ասել է.«ՀԳՀԾ-ին Եվրամիության հանձնառությունը չի համապատասխանում եվրոպական  խոշոր ընկերությունների կողմից Իրանի հետ համագործակցության հնարավոր դադարեցման մասին հայտարարությանը»:

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քեմալ Խարազին իտալական «Կուրիերե Դելասերա» օրաթերթին տված հարցազրույցում ասել է.«Միջուկային համաձայնության պահպանումը կախված է եվրոպական երկրների վերաբերմունքից և եթե Եվրոպան այդ սպառնալիքից չպաշտպանվի, իրավիճակը բարդանալու է»:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կամայականության նկատմամբ նման երկակի վերաբերմունքը կասկածի տակ է դնում Եվրամիության ռազմավարությունների ազդեցիկ լինելը:

Եվրոպացիները պետք է ամուր երաշխիքներ ներկայացնեն համոզելու համար, որ ՀԳՀԾ-ում պաշտպանում են թե իրենց և թե ԻԻՀ շահերը: