Թեհրանը ոչ մի հարցի շուրջ ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս չի բանակցելու
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց անցել է շուրջ երկու շաբաթ: Այդ ընթացքում իրանցի ու եվրոպացի պաշտոնատարների մասնակցությամբ բանակցություններ են կայացել Թեհրանի ու Բրյուսելի միջև:
Եվրամիությունն իր հովանավորությունն է հայտնել ՀԳՀԾ-ի նկատմամբ: Սակայն մինչև Իրանը չստանա իր շահերի ապահովման երաշխիքը, չի հայտնելու համաձայնության մեջ իր մնալու մասին:
Իրանի և եվրոպական կողմերի միջև կայացած բանակցություններում ճշտված շրջանակներում, մայիսի 26-ին Վիեննայում կայանալիք փորձագիտական ու քաղաքական նիստում, քննարկվելու են միայն ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության հետ կապված հարցեր:
Հակադարձելով արտասահմանյան լրատվամիջոցների տարածած լուրերին, թե Իրանին համաձայնության նոր փաթեթ է ներկայացվել, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Նման անհիմն լուրերը տարածվում են սիոնիստների, Իրանի ժողովրդի թշնամիների և միջազգային անապահովության ձգտողների կողմից»:
ՀԳՀԾ-ի իրագործման հենց սկզբից ԻԻՀ դիրքորոշումը եղել է հստակ ու թափանցիկ: Իրանը, որպես միջուկային համաձայնության կողմերից մեկը, կատարել է իր բոլոր հանձնառությունները, ինչը հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի գերատեսչի 11 զեկույցներում: Սակայն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուց հետո, ԻԻՀ-ն այդ համաձայնության մեջ մնալը պայմանավորել է իր շահերի ապահովմամբ:
Միջազգային իրավունքների փորձագետ Մոհամմեդ Թահեր Քյանանին ասել է.«Թրամփը Իրանի հետ առևտուր իրականացնող եվրոպական ընկերությունների ու Չինաստանի դեմ շրջափակումներ սահմանելու դեպքում, խախտելու է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրությունը և ազատ առևտրի սկզբունքները և կազմակերպության անդամ եվրոպական պետությունները կարող են հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ»:
Եվրոպան ևս իրարարմերժ մոտեցումներ է դրսևորում: Կիրակի օրը, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Եվրամիության էներգիայի կոմիսար Միգել Արիաս Կանյետեի հետ հանդիպման ժամանակ ասել է.«ՀԳՀԾ-ին Եվրամիության հանձնառությունը չի համապատասխանում եվրոպական խոշոր ընկերությունների կողմից Իրանի հետ համագործակցության հնարավոր դադարեցման մասին հայտարարությանը»:
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քեմալ Խարազին իտալական «Կուրիերե Դելասերա» օրաթերթին տված հարցազրույցում ասել է.«Միջուկային համաձայնության պահպանումը կախված է եվրոպական երկրների վերաբերմունքից և եթե Եվրոպան այդ սպառնալիքից չպաշտպանվի, իրավիճակը բարդանալու է»:
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կամայականության նկատմամբ նման երկակի վերաբերմունքը կասկածի տակ է դնում Եվրամիության ռազմավարությունների ազդեցիկ լինելը:
Եվրոպացիները պետք է ամուր երաշխիքներ ներկայացնեն համոզելու համար, որ ՀԳՀԾ-ում պաշտպանում են թե իրենց և թե ԻԻՀ շահերը: