Թրամփի կառավարությունը անհնարին երազանքներ է փայփայում Իրանի կապակցությամբ
ԱՄՆ-ի պետքարտուղարը վերջին տարիների ընթացքում ամենաանարգալից ելույթն է ունեցել և անհիմն մեղադրանքներ է ուղղել Իրանի ժողովրդին:
Պոմպեոն Վաշինգտոնում Հերիթեյջ պահպանողական հիմնադրամի անդամների հետ հանդիպման ժամանակ սպառնացել է, որ ԱՄՆ-ը պատմության ընթացքում ամենախիստ պատժամիջոցները կկիրառի Իրանի նկատմամբ: Նա 12 նախապայման է ճշտել Իրանի համար, այդ թվում միջուկային հարստացման օբյեկտների վերացումը, Իրանի բոլոր օբյեկտների դիտարկումը, Իրաքից ու Սիրիայից Իրանի զինված ուժերի դուրս բերումը և վերջապես Դիմադրության խմբավորումների՝ ՀԱՄԱՍ-ի ու Հեզբոլլահի նկատմամբ Իրանի հովանավորությունների դադարեցումը:
Իրանի հետ միջուկային համաձայնությունից հրաժարվելու Դոնալդ Թրամփի անօրինական քայլից երկու շաբաթ անց, Պոմպեոյի այս հայտարարությունը Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ստրատեգիա է անվանվել:
ԱՄՆ-ի պետքարտուղարի խիստ անարգալից ոճով արված հայտարարությունն ամերիկացի պաշտոնատարների երազանքն է 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր: Իրանում իսլամական հանրապետության հաստատման առաջին օրերից Իրանի ժողովուրդն ԱՄՆ-ի կողմից մեղադրվել է ահաբեկչությունը հովանավորելու, մարդու իրավունքները ոտնահարելու և հարևաններին սպառնալու մեջ: ԱՄՆ-ի երբեմնի պաշտոնատարները նույնպես խիստ շրջափակումներ են կիրառել Իրանի դեմ: Նրանք հովանավորել են Սադդամի Իրանի դեմ հարձակման ընթացքում մինչև Իրանի ուղևորատար ինքնաթիռի կործանումը: Որոշ ժամանակ անց, չնայած Իրանը նպաստում էր Աֆղանստանում թալիբների ահաբեկչական ռեժիմի դեմ պայքարին, ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջորջ Բուշը Իրանին չարության առանցք անվանեց:
Հիմա թվում է, թե հանրապետական մեկ ուրիշ նախագահ մտադիր է շարունակել Իրանի դեմ անցած 15 տարիներին որդեգրած ձախողած ճանապարհը:
Այս բոլորն այն դեպքում, երբ աշխարհի գրեթե բոլոր երկրները և միջազգային կառույցներ, այդ թվում Եվրամիությունը և ՄԱԳԱՏԷ-ն վկայել են, որ Իրանը կատարել է իր բոլոր հանձնառությունները միջուկային համաձայնության՝ ՀԳՀԾ-ի նկատմամբ: Իսկ ԱՄՆ-ը անտեսելով իր հանձնառությունները, չի հարգել այդ համաձայնությունը:
Նրանք հայտարարել են, որ այդ քայլերը կատարում են խաղաղության ամրապնդմանը նպաստելու և այսպես կոչված Ասիայի արևմուտքում Իրանի ապակայունացնող քայլերին դիմագրավելու պատրվակով:
Թրամփի կառավարության որդեգրած քայլերը խիստ ճգնաժամ դիմագրավող Ասիայի արևմտյան շրջանը նոր պատերազմի շեմին են կանգնեցնելու:
Անտարակույս Պոմպեոյի 12 առաջարկությունները միտված են ոչ թե տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը, այլ տարածաշրջանի ապակայունացմանը:
Այս բոլորն այն դեպքում, երբ վերջին 40 տարիների ընթացքում, ԻԻՀ-ը անցել է տարբեր պատերազմների ուշրջափակումների միջով և չի ենթարկվել Վաշինգտոնի ճնշումներին: Այս անգամ ևս անցած 40 տարիներում ԱՄՆ-ի նախորդ վեց նախագահների նման, անկատար են մնալու Թրամփի երազանքները:
Անգամ ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի ղեկավար, հանրապետական Ռիչարդ Հասն ասել է.«Այս ռազմավարությունը ոչ մի ձեռքբերում չի ունենալու»: