Բելգիայի ահաբեկչական հարձակումները` Եվրոպայի ցանած սերմի արդյունքը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի «Զավենթեմ» օդանավակայանում և մետրոյի «Մաալբիք» կայարանում տեղի ունեցած երեք պայթյունների հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի «Զավենթեմ» օդանավակայանում և մետրոյի «Մաալբիք» կայարանում տեղի ունեցած երեք պայթյունների հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:
«Մաալբիք» կայարանը գտնվում է Եվրոհանձնաժողովի շենքից 400մ հեռավորության վրա: Բրյուսելի հարձակումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ-ը:
Բելգիայի անվտանգության ուժերի աշխատակիցները մի քանի օր առաջ ձերբակալեցին Փարիզի ահաբեկչական հարձակումների հեղինակներից Սալահ Աբդոլսալամին, սակայն նրա գործընկերներից մեկը կարողացավ փախչել, որի արդյունքում Բելգիայի անվտանգության պաշտոնատարներն ազդարարել էին ահաբեկչական հարձակումների վտանգի մասին: Հայտարարության համաձայն, Աբդոլսալամը Բրյուսելում ահաբեկչական մի քանի հարձակումներ իրականացնելու նպատակ է ունեցել: Եվ հիմա Բրյուսելի իշխանությունների նախազգուշացումները կարթես թե կարելի է համարել իրականացած:
Այս հարձակումները պատճառ դարձան, որ եվրոպական այլ երկրներում և հատկապես Բելգիայի հետ սահմանակից Ֆրանսիայում անվտանգության զգուշացումները բարձրացվեն ամենաբարձր մակարդակի : Այս հարձակումները, որոնք Բելգիայի պես փոքր երկրի համար իր հետևանքներով կարող են համեմատվել 11-սեպտեմբերյան հարձակումների հետ, անկասկած հանգեցնելու են այդ երկրի անվտանգության ու տեղեկատվական կառույցում մեծ փոփոխությունների, որից նաև ազդվելու են ԵՄ անդամ երկրները:
Փարիզյան հարձակումներից հետո եվրոպական երկրների ՆԳ նախարարները բազմաթիվ նիստեր գումարելով սահմաններն ու քաղաքացիներին վերահսկելու և ահաբեկչական հարձակումների հավանականության մասին տեղեկանալու նպատակով նոր օրենքներ սահմանեցին ու դիմեցին նախաձեռնությունների: Նրանց նպատակն է կրճատել ահաբեկչական սպառնալիքները հատկապես եվրոպապան երկրների այն քաղաքացիների կողմից, ովքեր Սիրիայում ու Իրաքում միացել են ահաբեկչական խմբերի և այսօր վերադառնալով իրենց ծննդավայրեր, իրականացնում են ահաբեկչական տարբեր տեսակի հարձակումներ: Այդուհանդերձ թվում է, որ այս նախաձեռնությունները բավարար չեն եղել և ահաբեկիչները շարունակում են հանդես գալ նախահարձակի դերում: Եվրոպացի անվտանգության պաշտոնատարների հայտարարության համաձայն, ավելի քան 5000 եվրոպացիներ ահաբեկչական տարբեր խմբերի միանալու համար ուղևորվել են Իրաք ու Սիրիա, որոնցից շատերն արդեն վերադարձել են: Նրանց վերադարձը, որոնցից շատերը դեռ թաքֆիրական ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի ակտիվ անդամներ են համարվում, մինչ այսօր Եվրոպայում հանգեցրել է ահաբեկչական մի քանի մեծ հարձակումների, որոնցից գլխավորը համարվում է նոյեմբերի 13-ին Փարիզում ԻԼԻՊ-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 130 մարդ:
Եվրոպացիներն այսօր քաղում են Սիրիայում ահաբեկչական տարբեր խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ին հովանավորելու միջոցով իրենց ցանած սերմի պտուղը և այսօր այդ խմբերից համարվող ԻԼԻՊ-ը ահաբեկչական ծավալուն հարձակումներով է սպառնում եվրոպական երկրներին և իրականացնում է այդ սպառնալիքները:
Այժմ ահաբեկչական սպառնալիքների կրճատման համար պետք է ակնկալել խոշոր փոփոխություններ ոչ միայն եվրոպական կառույցներում ու պայմանագրերում, այդ թվում Շենգենյան պայմանագրում , այլ նաև եվրոպական երկրների սոցիալական ու կիբեր միջավայրերում: