Եվրոպան հակադարձել է Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր ռազմավարությանը
Եվրամիության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հակադարձել է Իրանի դեմ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոի կողմից ներկայացված ԱՄՆ նոր ռազմավարությանը:
Կարևորելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը, Մոգերինին ասել է .«Այս համաձայնությունն այլ տարբերակ չունի»: Մոգերինիի համոզմամբ, Միջուկային գործարքը միջազգային դիվանագիտության խոշոր ձեռքբերում է, որը երաշխավորում է Իրանի միջուկային կարողության խաղաղանպատակ բնույթը:
Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր ռազմավարության մեջ Վաշինգտոնը 12 պահանջ է առաջ քաշել ՝ նոր համաձայնության գալու նպատակով Իրանի հետ բանակցելու համար: Նոր ռազմավարության մասին հայտարարելը վկայում է միջազգային հանձնառությունների նկատմամբ ԱՄՆ-ի անհավատարմության, անկախ մի երկրի բացահայտորեն սպառնալու, ԱՄՆ միակողմանի քաղաքականության և միջազգային ոստիկանի դերում հանդես գալու փորձի մասին:
Պոմպեոն հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը խստացնելու է Թեհրանի դեմ աննակադեպ ֆինանսական պատժամիջոցները, կանխելու է տարածաշրջանում Իրանի ազդեցությունը և դադարեցնելու է Իրանի միջուկային ու հրթիռային ծրագիրը: Եվրոպացիների համար, որոնք միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարվելուց հետո հայտարարել են միջազգային համաձայնության հանդեպ իրենց հավատարմությունը, Իրանի մասին ԱՄՆ-ի նոր ռազմավարության ամենածանր բաժինն անկասկած լինելու է ՀԳՀԾ-ի նկատմամբ Վաշինգտոնի անտարբերությունը և Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեության մասին նոր ու աննախադեպ պայմանների հայտարարելը: Պոմպեոն հայտարարել է , որ ՀԳՀԾ-ն չի օգնել Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերի և Թեհրանի տարածաշրջանային քաղաքականությունների սահմանափակմանը: ԱՄՆ-ն այդ պատճառով է հրաժարվել միջուկային համաձայնությունից: Դրա փոխարեն, եվրոպացիների համոզմամբ, ՀԳՀԾ-ի տապալումը հանգեցնելու է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության սպառնալիքների ծավալմանը: Մոգերինին ասել է.«ԱՄՆ պետքարտուղարի ելույթում պարզ չէր, թե ՀԳՀԾ-ից դուրս գալով ինչպե՞ս է տարածաշրջանը պաշտպանելու ատոմային զենքերի տարածման վտանգից կամ մեզ ի՞նչ հնարավորություններ է տալու Իրանի քաղաքականության վրա ազդելու համար: ԱՄՆ-ը փաստորեն Իրանի միջուկային գործունեության կապակցությամբ պայմաններ է ներկայացրել , որոնց իրագործումը Թեհրանի կողմից նշանակելու է միջուկային խաղաղանպատակ ծրագրի ամբողջական տապալում»:
ԱՄՆ-ի կողմից այդ պայմանների սահմանումը նշանակում է Իրանի և 5+1 խմբի միջև ձեռքբերված միջուկային համաձայնության անտեսում: Համաձայնության մյուս կողմերը խոստովանել են, որ Իրանն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները: Այդ մասին Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Եվրամիությունը ձգտում է ՀԳՀԾ-ի ամբողջական ու ազդեցիկ իրագործմանը և քանի դեռ Իրանը հարգում է իր բոլոր պարտավորությունները, միությունը ևս պահպանելու է իր հանձնառությունը»: Հարց է առաջանում, թե ԱՄՆ-ն ինչպե՞ս է իրեն իրավունք վերապահում Իրանից պահանջել դադարեցնել իր խաղաղանպատակ միջուկային գործունեությունը: Սա հարցական է նույնիսկ Վաշինգտոնի եվրոպական գործընկերների համար: Եվրոպան նաև հակադարձել է միջազգային օրենքներին հակասող երկրորդական պատժամիջոցների վերաբերյալ Վաշինգտոնի սպառնալիքներին: Հարկ է նշել, որ Մոգերինին միջազգային հանրության պարտականությունն է համարել Իրանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների նորմալացումը, որը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի անբաժան մասն է կազմում: