Մամուլի տեսություն 23-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92204-Մամուլի_տեսություն_23_05_2018
Իրանի կապակցությամբ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի սպառնալիքներով լեցուն ելույթը հակառակ Վաինգտոնի պատասխանատուների ակնկալիքներին բնավ ընդառաջում չգտավ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2018 07:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-05-2018

Իրանի կապակցությամբ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի սպառնալիքներով լեցուն ելույթը հակառակ Վաինգտոնի պատասխանատուների ակնկալիքներին բնավ ընդառաջում չգտավ:

Ջավան

ԱՄՆ-ի դաշնակիցների «ոչ»-ը «Ամեն ինչ կամ ոչինչ» սպառնալիքին

 

Իրանի կապակցությամբ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի սպառնալիքներով լեցուն ելույթը հակառակ Վաինգտոնի պատասխանատուների ակնկալիքներին բնավ ընդառաջում չգտավ և բացառությամբ Սիոնիստական ռեժիմին ու Պարսից ծոցի  ափամերձ արաբական որոշ  ռեժիմներին, Վաշինգտոնի բոլոր դաշնակիցները «ոչ» ասացին Սպիտակ տան «Ամեն ինչ կամ ոչինչ» ռազմավարությանը: Ռազմավարություն, որ նույնիսկ ամերիկյան ԶԼՄ-ներն այն քննադատեցին և մատնանշելով այն կետը, որ ԱՄՆ-ի պահանջն Իրանի առանց նախապայմանների հանձնվելն էր, անմիտ ու երևակայական համարեցին այս ռազմավարությունը: Ոմանք էլ հայտարարեցին, որ Պոմպեոյի արտահայտությունները զուրկ էին հստակ ռազմավարությունից:

Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից հայտարարված և Իրանի դեմ համաշխարհային ճնշումների խստացման նպատակը հետապնդող դեմ նոր ռազմավարությունը նույնիսկ որևէ գնորդ չգտավ Վաշինգտոնի դաշնակիցների մոտ, իսկ մյուս երկներն էլ դա չընդառաջեցին: Եվրոպական երկրները որոնք վերջին շաբաթներում անգամներ հայտարարել են, որ ԱՄՆ-ի բացակայությամբ շարունակելու են Իրանի հետ միջուկային համաձայնությունը, քննադատեցին ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին արձագանքելով ՀԳՀԾ-ի կապակցությամբ Պոմպեոյի արտահայտություններին ասաց. «Իրանի միջուկային համաձայնությունը որևէ այլընտրանք չունի»:

Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մասսն անդրադարձավ այն կետին, որ այս պահին ՀԳՀԾ-ն լավագույն այլընտրանքն է և Եվրոպան ցանկանում է պահպանել միջուկային համաձայնությունը: ԱՄՆ-ի ամենամոտիկ դաշնակիցը համարվող Բրիտանիան էլ անտրամաբանական համարեց Դոնալդ Թրամփի ռազմավարությունը:

Եվրոպական երկրներից բացի ամերիկյան ԶԼՄ-ներն էլ քննադատեցին Պոմպեոյի արտահայտությունները. «Ֆարին Փալիսի»-ն Իրանի կապակցությամբ Մայք Պոմպեոյի 12 կետանոց նախագիծը պատրանքների վրա հիմնված երազանքների ցուցակ անվանեց և գրեց. «Այս նախագիծն ապացուցեց, որ Դոնալդ Թրամփի թիմն անփորձ է և ՀԳՀԾ-ին հաջորդող շրջանի համար որևէ ռազմավարություն չունի: Պոմպեոյի երազանքների այդ ցուցակով Իրանը կշարունակի բարդություն մնալ, ԱՄՆ-ն առավել կմեկուսանա և ամեն օր կնվազի Վաշինգտոնի հանդեպ աշխարհի երկրների վստահության չափը»: «Սի Էն Էն»-ն էլ Իրանի մասին Պոմպեոյի արտահայտություններից հետո նրան քննադատության թիրախ դարձնելով նրա ելույթը «լիարժեք ֆանտազիա» բնութագրեց: «Վաշինգտոն Փոստ»-ը մի հոդվածում Թրամփի ռազմավարությունն անմիտ բնորոշելով գրեց. «Պոմպեոյի ելույթը բացահայտեց, որ Իրանի հետ առավել լավ համաձայնության հանգելու համար որևէ իրատեսական ծրագիր գոյություն չունի»: «Վաշինգտոն Փոստ»-ը նաև գրեց. «Ոմանք այնպես են տրամաբանում, թե Իրանի հանդեպ Թրամփի կողմնորոշումը համապատասխանում է «լարվածության վերացման նպատակով լարվածության սրում» սկզբունքի վրա հիմնված նրա բանակցային եղանակի»: «Վաշինգտոն Փոստ»-ը հիշեցրել է, որ Թրամփի այս կողմնորոշումը Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում արդյունավետ է եղել, բայց հարցը նրանում է, որ Իրանը Հյուսիսային Կորեան չէ:

 

Աբրար

Պաղեստինը պաշտոնապես Հաագայի դատարան հանձնեց Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների թղթածրարը

 

Պաղեստինի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն այդ պետության ԱԳ  նախարարը երեքշաբթի օրը Հաագայի միջազգային քրեական ատյանի գլխավոր դատախազին ներկայացրեց պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների թղթածրարը, ինչն արժանացավ Իսրայելի հակազդեցության: «Ալ-Նաշրա»-ի հաղորդման համաձայն Պաղեստինի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Պաղեստինի ԱԳ նախարար Ռիազ Ալ-Մալեքիի և Միջազգային քրեական ատյանի գլխավոր դատախազ Ֆատո Բենսուդայի հանդիպման ժամանակ պատմական ու կարևոր մի քայլի ընթացքում հիշյալ ատյանին փոխանցվեց անցյալում ու ներկայիս Սիոնիստական ռեժիմի  շարունակական ոճրագործությունների ու ապագայում պաղեստինցիների դեմ ցանկացած տեսակի ոճրագործության, մասնավորապես զավթված տարածքներում ու արևելյան Ղոդսում անօրինական կերպով քաղաքավանների կառուցման հետ կապված դատական գործը:

Հաղորդագրության համաձայն Իսրայելի միջոցով քաղաքավանների կառուցումը պաղեստինցիների կյանքը նաև նրանց առօրյա ապրուստն ու ազգային իրավունքները ոտնահարող մեծ վտանգ է համարվում:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Իսրայելը Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմական ու անմարդկային ոճրագործություններ ու ցեղային խտրականություն է իրականացնում, որոնց մեջ են մտնում պաղեստինցիների տարհանումը, մտածված սպանությունը, օրենքի շրջանակից դուրս մահապատիժները, տարածքների անօրինական բռնագրավումը, տների ավերումը և պաղեստինցիների գույքի բռնազավթումը, նաև անարդար ձերբակալություններն ու կտտանքները:

Դա ի տես այն բանի, որ Սիոնիստական ռեժիմի բռնազավթիչ պաշտոնատարները Միջազգային քրեական ատյանից պահանջել են մերժել ներկայացված մեղադրանքների մասին հետաքննությունը: Նրանք պաղեստինցիներին մեղադրել են հիշյալ ատյանը քաղաքական նպատակների ճամբին ծառայեցնելու մեջ և Պաղեստինցիների կողմից ներկայացված հայցը «օրինականություն չունեցող ծիծաղելի» քայլ են բնութագրել:

 

Ալիք

Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր

«Սկզբունքների, գաղափարների տարբերություն միշտ էլ կա, բայց երբ գնում են կոալիցիա կամ որևէ դաշինք ձևավորելու, տվյալ պարագայում խոսքը գնում է համատեղ կառավարություն ձևավորելու, պետք է համաձայնեցնել այն մոտեցումները, որոնք հատվում են բոլոր կողմերի պլատֆորմներում։ Մենք այդ ընդհանուրի մասին ենք խոսում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի միջև նպատակների, սկզբունքների ամրագրման համար փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությանը։

Հարցին՝ որն է այն ողջամիտ ժամկետը, որ պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Արմեն Ռուստամյանը նշեց, որ հակված է խոսել ոչ թե ողջամիտ ժամկետների, այլ ողջամիտ քայլերի մասին, որոնք կձևավորեն համապատասխան միջավայր․

«Ընտրությունը պետք է արձանագրի իրական պատկերը, և այս պաթոսի վրա կատարված ընտրությունը, բնականաբար, տալու է ոչ լիարժեք պատկեր։ Եթե արագ ընտրության մասին ենք խոսում, մենք պետք է արձանագրենք ալիքով ստեղծված պատկեր, որը կարող է հաջորդ պահին փոխվել»,- հավելեց նա։

 

Ժողովուրդ

Սերժ Սարգսյանն ակտիվացել է. պլանները փոխվել են

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե ամենօրյա ռեժիմով այցելում է կուսակցության գրասենյակ, հանդիպումներ ունենում տարբեր մարդկանց հետ:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ հանդիպումների ժամանակ նա քննարկումներ է բացում ամենատարբեր թեմաների շուրջ, լսում տեսակետներ, ինքն է կարծիք հայտնում, բայց իր գործողությունների և պլանների մասին որևէ մեկի հետ չի կիսվում:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի անդամ Ռուբեն Թադևոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ Սերժ Սարգսյանը՝ որպես կուսակցության ղեկավար, հաճախակի է այցելում Մելիք-Ադամյանում տեղակայված գրասենյակ և տարբեր հանդիպումներ ունենում: Սակայն պարոն Թադևոսյանն այդ հանդիպումների մասին մանրամասներ չցանկացավ հայտնել:

Նկատենք, որ շատերին Ս.Սարգսյանի այս հանդիպումների շարքը հիմք է տվել ենթադրելու, որ նա, այնուամենայնիվ, իշխանության ղեկին վերադառնալու ուղիներ է փնտրում, մանավանդ, երբ օրենսդիրում իշխանությունը դեռ ՀՀԿ ձեռքին է. այստեղ նրանք ունեն կոճակային մեծամասնություն: