Լիբանանի նոր խորհրդարանը սկսել է իր աշխատանքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92244-Լիբանանի_նոր_խորհրդարանը_սկսել_է_իր_աշխատանքը
Լիբանանի նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի ունեցավ այսօր մայիսի 23-ին: Սա համարվումէ այդ երկրի խորհրդարանական կյանքի ամենակարեւոր շրջաններից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2018 14:39 Asia/Tehran
  • Լիբանանի նոր խորհրդարանը սկսել է իր աշխատանքը

Լիբանանի նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի ունեցավ այսօր մայիսի 23-ին: Սա համարվումէ այդ երկրի խորհրդարանական կյանքի ամենակարեւոր շրջաններից մեկը:

Լիբանանի խորհրդարանական ընտրությունները կայացել են 2018 թվականի մայիսի 6-ին:

Անցյալ երկուշաբթի օրը Լիբանանի նախորդ խորհրդարանի վերջին նիստը տեղի ունեցավ, այն պայմաններում երբ նախորդ խորհրդարանը 4 տարվա փոխարեն աշխատեց 9 տարի: Այժմ Լիբանանի նոր խորհրդարանի բացման նիստերը կարևոր են, քանի որ լիբանանյան քաղաքական համակարգը խորհրդարանական է, իսկ այս երկրում իշխանության բաշխումը պետք է արվի խորհրդարանական ճանապարհով:

Լիբանանի նախագահն ու վարչապետը ընտրվում են խորհրդարանի կողմից, և Լիբանանի կառավարությունը նույնպես պետք է վստահության քվե ստանա խորհրդարանի կողմից:

Հաշվի առնելով Լիբանանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քիչ հավանական է,  ինչպես  նախորդ տարիների ընթացքում, որ երկրի իշխանության և կառավարության կաբինետի ձևավորման գործում խոչընդոտներ առաջանան: Առաջին քայլում, ինչպես սպասվում էր, Նաբիհ Բերիին վերընտրվեց Լիբանանի խորհրդարանի նախագահ, քանի որ «Ամալ» շարժումը, որի ղեկավարը Նաբիհ Բերին է, Հեզբոլահի դաշնակիցն էր վերջին ընտրություններում, 16 մանդատ է շահել պառլամենտում: Հեզբոլլահի դաշնակից կոալիցիան նույնպես շահել է խորհրդարանական 67 մանդատ: Նաբիհ Բերին  128 ձայնից շահել է 98  ձայն:

Լիբանանի հարցերով փորձագետ Մոհամմադ Ռեզա Մորադին ասել է. «Այս քվեարկությունը ցույց է տալիս, որ լիբանանյան խմբերի միջև կա կոնսենսուս իշխանության կազմակերպման և այս փուլը անցնելու վերաբերյալ»:

Լիբանանի խորհրդարանի հաջորդ քայլը վարչապետի և երկրի նախագահի ընտրությունն է: Օրենքի համաձայն, Լիբանանի վարչապետը պետք է ընտրվի սուննիական համայնքից, իսկ նախագահը՝ քրիստոնյա:

Հաշվի առնելով, որ Ազգային ազատագրական ճակատը առաջիկա խորհրդարանում 29 տեղ ունի, Ազատ ազգայնական քրիստոնեության շարժման ղեկավար Միշել Աունը կշարունակվի նախագահությունը, և  Լիբանանի Ղովաթ կուսակցության առաջնորդ Սամիր Ջաջաը  չի կարող սպառնալ Միշել Աունին: 

Հաշվի առնելով, որ «Ալ-Մուստակբալ»-ի հոսքը նույնպես խորհրդարանում 20 տեղ է գրավել, և  խորհրդարանում ամենամեծ սուննի խմբակցությունն է, հետևաբար Սաադ Հարիրին մեկ անգամ  ևս կդառնա վարչապետ: 

Խորհրդարանի անդամների կողմից Նաբիհ Բերրիի օգտին քվեարկած 98 ձայնը ցույց է տալիս, որ Ալ-Մուստակբալի ոլոր անդամները կամ որոշ անդամներ նույնպես քվեարկել են Նաբիհ Բերրիի նախագահության օգտին:

Այսպիսով, կարելի է ասել, որ Սաադ Հարիրին մեծ շանս ունի վարչապետի պաշտոնը ստանձնելու համար:

Անկասկած, Լիբանանի ներկա կայուն պայմանները «Հեզբոլլահ» կուսակցության, հատկապես Սեյեդ Հասան Նասրոլահի խոհեմ դիրքորոշման արդյունքն են:

Վերջին յոթ տարիների ընթացքում Լիբանանի «Հեզբոլլահը» մեծ դեր է խաղացելերկրի անվտանգության ապահովման գործում: Մյուս կողմից, 2017 թ. նոյեմբերին Սադա Հարիրիին պատանդ վերցնելուց հետո, Սեյեդ Հասան Նասրալլահի խոհեմ քայլը և Սաադ Հարիրին հովանավորելը պատճառ դարձավ, որ Սաուդյան Արաբիայի կողմից Լիբանանում պատերազմ հրահրելու պլանը ձախողի և Լիբանանում ավելի ամրագրվի ազգային միասնությունը: