Թրամփը նահանջել է Հյուսիսային Կորեայի դիմաց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92350-Թրամփը_նահանջել_է_Հյուսիսային_Կորեայի_դիմաց
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելի քայլի դիմելով, չեղարկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ նախատեսված իր հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2018 08:53 Asia/Tehran
  • Թրամփը նահանջել է Հյուսիսային Կորեայի դիմաց

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելի քայլի դիմելով, չեղարկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ նախատեսված իր հանդիպումը:

Երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը նախատեսված էր հունիսի 12-ին, Սինգապուրում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Հյուսիսային Կորեայի առաջնորդին հղած նամակում հանդիպման չեղարկումը պատճառաբանել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի վերջին ուղերձում նկատվող զայրույթով ու բացահայտ թշնամանքով:

Հանդիպումը չեղարկվեց այն պայմաններում, երբ դրանից ժամեր առաջ, իր բարյացակամությունն ապացուցելու նպատակով, Հյուսիսային Կորեան ոչնչացրեց միջուկային փորձարկումների իր կայքերից մեկը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու, ապա հանդիպումը չեղարկելու Թրամփի որոշումը վկայում է այն մասին, որ Կորեական թերակղզու հարցով Վաշինգտոնը հստակ քաղաքականություն չունի և անորոշության է մատնվել: Ավելի քան կես դար ԱՄՆ-ը իր անվտանգության ու տնտեսական քաղաքականությունները ձևավորել է Հյուսիսային Կորեայի հետ թշնամության հիմամբ: Այնպես որ այդ երկրի միջուկային սպառնալիքներին պատրվակով, ԱՄՆ-ը տարեկան միլիարդավոր դոլարի զենք է վաճառում Ճապոնիային ու Հարավային Կորեային և ավելի քան 90 հազար զորայիններ է տեղակայել  երկրներում: Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային հարցը ճնշման միջոց է ծառայեցնում Չինաստանի դեմ, որն ԱՄՆ-ի առևտրական մրցակիցն է դարձել: Հետևաբար անսպասելի է թվում, որ Դոնալդ Թրամփը կարողանա փոխել ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականությունը Ասիայի արևելյան շրջանի և Կորեական թերակղզու նկատմամբ:

Ամեն դեպքում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին ոչ-իրական ակնկալիքներն այդ սցենարի ձախողման հանգեցրին: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության խորհրդական՝ Ջոն Բոլթոնի հայտարարությունը որոշիչ  դերակատարություն ուներ երկու երկրի հաշտության գործընթացի ձախողման հարցում: Բոլթոնը Լիբիայի օրինակը առաջարկեց Հյուսիսային Կորեայի համար, որտեղ փխենյանը պարտավորվում էր իր միջուկային ու հրթիռային զենքներն ու օբյեկտները տրամադրել ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ-ը առիթ կստեղծեր իր մասնավոր բաժնի Հյուսիսային Կորեա մուտք գործելու համար:

Քննադատելով Հյուսիսային Կորեայի նկատմամբ Թրամփի կառավարության ընչաքաղցությունները, ամերիկացի մտավորական Ռիչարդ Հասն ասել է.«Եթե Սպիտակ Տունը հետևում է բոլորը կամ ոչինչ քաղաքականությանը, ավելի լավ է պատրաստ լինի ոչնչին»:

Այդ առաջարկությունը զայրացրեց Հյուսիսային Կորեային և Փխենյանը զգուշացրեց, որ երբեք չի գնալու Լիբիայի կործանված  առաջնորդ Մուամար Ղադաֆիի ձախողած ճանապարհով:

Հյուսիսային Կորեայի այդ հայտարարությունը հիասթափեցրեց ամերիկացի պետայրերին և նրանք չեղարկեցին երկու երկրի ղեկավարների հանդիպումը:

Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահի այս կեցվածքն ապացուցեց, որ ԱՄՆ-ի գործող կառավարությունը ստրատեգիական ռազմավարություն չունի միջազգային զգայում հարցերի նկատմամբ և որոշումները կայացվում են Թրամփի զգացմունքների հիմամբ: Այս գործընթացի շարունակվելը առավել քան երբևե մեծացնելու է միջազգային անվստահությունը ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ: