Վիեննայի նիստը՝ ՀԳՀԾ-ի փրկության Եվրոպայի փորձաքարը
ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու հետևանքների քննարկման համատեղ հանձնաժողովի նիստը կայացել է այսօր՝ Վիեննայի «Քոուբուրգ» հյուրանոցում, Իրանի դիմումի համաձայն և ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոյի ներկայությամբ:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի գլխավոր օրակարգն ԱՄՆ-ի բացակայությամբ Իրանի միջուկային համաձայնության գոյության պահպանումն էր, այնպես որ մյուս կողմերի միջոցով երաշխավորվեն Թեհրանի տնտեսական շահերը և ԱՄՆ-ի պատժամիջոցները չխոչընդոտեն Իրանի հետ տնտեսական շրջանառությունը:
Վիեննայի նիստը գումարվեց 2018 թվականի մայիսի 8-ին՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո սկսված Իրանի խորհրդակցությունների շրջանակում: Մինչև այս նիստի գումարումն ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նախագահ Հասան Ռոհանու կարգադրությամբ սկսեց Չինաստանի, Ռուսաստանի և եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ բանակցությունները, որպեսզի ամենասեղմ ժամկետներում ՀԳՀԾ-ի գոյատևման շուրջ որևէ արդյունքի հանգի:
ՀԳՀԾ-ի գոյատևման պայմանը չորեքշաբթի օրը եռյակ իշխանությունների ղեկավարների և երկրի վարչական ու բանակային պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ հստակ կերպով պարզաբանվեց Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից: Եվրոպացիները որևէ դեպքում չպիտի առաջ քաշեն Իրանի հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային ներկայության հարցը, դիմակայեն Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցի, երաշխավորեն Իրանին անհրաժեշտ մակարդակով նավթի գնումը և եվրոպական բանկերն էլ պիտի երաշխավորեն Իրանի հետ փոխանակումները: Քանի որ եվրոպացիներն իրենց հայտնած որոշ դիրքորոշումներում անդրադառնում են այս հարցերին Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը դրանք որպես «Եվրոպական ՀԳՀԾ»-ի նախապայման ներկայացրեց: Այս շրջագծում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ «ՀԳՀԾ-ի պահպանումը որևէ առնչություն չունի Իրանի հրթիռային ծրագրին ու այլ աշխատանքներին» զգուշացրեց, եթե Իրանի միջուկային համաձայնությունը պահպանվի կարող է ցավալի հետևանքներ ունենալ:
Եվրոպական կողմի հետ խորհրդակցություններում ԻԻՀ-ն գործնական երաշխիքներ ստանալու համար իրատեսական մոտեցում է ցուցաբերում ու չի բավարարվում եվրոպական երեք երկրների քաղաքական դիրքորոշումներով ու չի վստահում նրանց: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո այս համաձայնությունը փրկելու ուղղությամբ գործնական քայլերն այնպես որ երաշխավորվեն նավարկության, ապահովագրության, Իրանի նավթի վաճառքի ու բանկային փոխանցումների հետ կապված խնդիրներն ու նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների անվերադառնալի լինելն, Իրանի պահանջներից են: Այլ խոսքով Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը ՀԳՀԾ-ի անբաժանելի բաղադրիչն է և Եվրոպան պիտի հավատարիմ մնա դրա գոյատևման համար տված երաշխիքներին:
ԱՄՆ-ի կամքից անկախ եվրոպացիների քաղաքականությունն ու դերակատարությունը բարդ է թվում, սակայն որպես համաշխարհային ասպարեզում դիվանագիտական դերակատարություն ՀԳՀԾ-ի պահպանումը նրանց համար մեծ նշանակություն ունի: Այսօր ԱՄՆ-ի բացակայությամբ ՀԳՀԾ-ի գոյությամբ եվրոպացիների կանգնած են ԱՄՆ-ի միահեծանությանը միանալու և կամ որպես ազդեցիկ ուժ անկախ դերակատարություն ունենալու և որպես միջազգային ասպարեզում խաղաղության ու անվտանգության երաշխավոր՝ բազմակողմ կողմնորոշումներն արժևորելու երկուղու դիմաց: Դա բացահայտ կերպով նկատվում է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի արտահայտության մեջ: Մոգերինին հինգշաբթի օրն ասաց. «ՀԳՀԾ-ի պահպանումը ԵՄ-ի համար փորձաքար է իր ինքնիշխանությունն ապացուցելու համար ու եվրոպական հզորությունը»:
Թեև պատմական փորձը ցույց է տալիս, որ Եվրոպան չի կարողացել անկախ աշխատել, սակայն Իրանը բարիացակամությամբ հետևում է ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ եվրոպացիների խորհրդակցություններին և համաձայն չէ մաշողական բանակցություններին: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե արդյոք միայն ԱՄՆ-ն էր, որ ոտնահարեց իր միջազգային պարտավորությունները ու նաև այն, թե արդյոք եվրոպացիներն էլ նույն ուղղությամբ են քայլ վերցնելու, թե գործնականում հավատարիմ են մնալու իրենց ստանձնած պարտավորություններին: