ՄԱԿ-ը և ԵՄ-ը կարևորում են ահաբեկչությանը դիմակայելու անհրաժեշտությունը
Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունների ընդլայնման հարցով ՄԱԿ-ն ու ԵՄ-ը հանդես են եկել համատեղ հաղորդագրությամբ: Հաղորդագրությունը տարածվել է Ֆեդերիկա Մոգերինիի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Վլադիմիր Վորոնկովի Բրյուսելում կայացած հանդիպումից հետո: Կողմերի հանդիպումը կայացել է ահաբեկչությանը դիմակայելու հարցով ՄԱԿ-ի ու ԵՄ-ի բարձրաստիճան պատասխանատուների մասնակցությամբ անցնացվող առաջին երկխոսությունների շրջանակներում:
Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է համաշխարհային մասշտաբով ԵՄ-ի հավատարմությունը հակաահաբեկչական պայքարին: Մոգերինիի ընդգծմամբ ԵՄ-ը լիովին հարգում է մարդու հիմական իրավունքներն ու օրենքի իշխանությունը: Վլադիմիր Վորոնկովը նույնպես ընդգծել է, որ «ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը» UNOCT հանձնառու է համատեղ արժեքների, նպատակների ու առաջնահերթությունների հիմամբ դերակատար լինել այդ ոլորտում ՄԱԿ-ի ու ԵՄ-ի համագործակցության զարգացման հարցում: Չնայած որ ՄԱԿ-ն ու ԵՄ-ը կարևորել են հակաահաբեկչական պայքարի անհրաժեշտությունը, սակայն նայելով Արևմուտքի այդ թվում Եվրոպայի գործունեությանը պարզվում է, որ վերջին տարիների ընթացքում եվրոպացիները գործնական դաշտում նպաստել են ահաբեկչության տարածմանը և այս ավերիչ երևույթի հետ առճակատվելու հարցում որդերգրել են երկակի քաղաքականություն:
Փաստորեն վերջին տարիների ընթացքում ահաբեկչության տարածման պատճառներից մեկը Միջին Արևելքում ծայրահեղական ահաբեկչության նկատմամբ որդեգրված երկստանդարտ քաղաքականությունն է եղել: 2011թ. Արաբական աշխարհում ժողովրդական շարժումների ստեղծմամբ տեղի ունեցած զարգացումների բերումով որոշ երկրներում հող պատրաստվեց ծայրահեղականության ու ահաբեկչության ձևավորման ու տարածման համար: Սա հատկապես վերաբերում է Սիրիային, որ վերածվեց է ԻԼԻՊ-ի ու Ալ-Նուսրայի ճակատ ահաբեկչական դաժան խմբերի ասպատակության վայրի: Այդուհանդերձ արևմուտքցիները ու նրանց արաբ դաշնակիցները իրենց նպատակների իրականացման համար ահաբեկիչների դեմ պայքարելու փոխարեն աջակցում են այդ խմբերին ու տասնյակ այլ ահաբեկչական խմբերի:
Հետևաբար ներգրավելով զգալի քանակությամբ մարդուժ այս խմբերը կարողացան ահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչը դրանից առաջ գուցե նույնիսկ անհավանական էր թվում նրանց: Նույնիսկ հիմա ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցները ցանկացած պատրվակով ցանկանում են հարձակվել Սիրիայի վրա ու բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին: Քաղաքագետ Իվան Իպոլիտովի խոսքերով. «ԱՄՆ-ի նպատակն է իր արտաքին քաղաքականությունն առաջ տանելու համար օգտագործել ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը և թուլացնել Միջին Արևելքի երկրներին»:
Հաշվի առնելով վերջին քանի տարիների ընթացքում Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների փաստը, պարզվում է, որ այժմ եվրոպացիները քաղում են Միջին Արևելքում իրենց ցանած սերմերի արդյունքը: Միևնույն ժամանակ արևմուտքցիները իրենց միակողմանի քաղաքականություններով նպաստում են ահաբեկչության զարգացմանն ու շարունակմանը: Հետևաբար քանի դեռ որոշ երկրներ իրենց շահերը կապում են ծայրահեղականության ու ահաբեկչության գոյության ու տարածման հետ, աշխարհի տարբեր կետերում այդ երևույթի տարածումը անխուսափելի է լինելու: «ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը» նույնպես պետք է ուշադրություն դարձնի ահաբեկչության նկատմամբ արևմուտքի կողմից ցուցաբերվող գաղտնի ու բացահայտ աջակցություններին ու այդ չարաբաստիկ երևույթի նկատմամբ նրանց որդեգրած երկստանդարտ վերաբերմունքին: