Միջուկային համաձայնության չեղարկման դեպքում վերականգնվելու է ստատուս-քվոն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92510-Միջուկային_համաձայնության_չեղարկման_դեպքում_վերականգնվելու_է_ստատուս_քվոն
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին, խոսելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն դիմակայելու համար այդ կազմակերպության նախատեսած աշխատանքների մասին, ասել է.«Իրանում անհրաժեշտ պայմաններ կան միջուկային գործունեությունը վերսկսելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2018 08:37 Asia/Tehran
  • Միջուկային համաձայնության չեղարկման դեպքում վերականգնվելու է ստատուս-քվոն

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին, խոսելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն դիմակայելու համար այդ կազմակերպության նախատեսած աշխատանքների մասին, ասել է.«Իրանում անհրաժեշտ պայմաններ կան միջուկային գործունեությունը վերսկսելու համար»:

Press tv գործակալությանը տված հարցազրույցում, միջուկային համաձայնությանն Իրանի անհավատարմության կապակցությամբ ԱՄՆ նախագահի հայտարարությունների մասին Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Միջուկային դաշինքին Իրանի հավատարմության կապակցությամբ դատողությունը վերապահված է ՄԱԳԱՏԷ-ին: Այս գործակալությունը հստակորեն ընդգծել է Իրանի հավատարմությունն իր հանձնառություններին»:

Սպառնալիքներով համեմված Թրամփի ելույթը նորություն չէ: Նույնիսկ նրանից առաջ Օբաման ասել էր, որ հնարավորության դեպքում կապամոնտաժի Իրանի միջուկային օբյեկտները:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրն Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում, իր պաշտոնը չարաշահելով ասել էր .«Ուրանի հարստացումը կամ պլոտոնիումի օբյեկտներ ունենալն Իրանին հարիր չէ»: Կրկնելով իր անհիմն հայտարարությունները, Պոմպեոն ասել էր.«Իրանի կողմից ուրան չհարստացվելու հարցում վստահանալու համար, պետք է ստուգումներ անցկացնել Իրանի հետազոտական լաբորատորիաներում ու ռազմական օբյեկտներում»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին այդ կապակցությամբ նշել է, որ  Պոպեոն չափազանց հեռու է միջազգային իրադարձություններից ու համաշխարհային զարգացումներից, Ղասեմին ասել է.«Ուրանի հարստացման հարցում Իրանի օրինական իրավունքն ամրագրվել է և երկրում առկա է դրա սեփական արտադրության տեխնոլոգիան: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուշացումով և առանց անհրաժեշտ քննարկումներ կատարելու խոսել է  արտաքին քաղաքականության և ուրանի հարստացման մասին: Նա շատ հեռու է համաշխարհային իրադարձություններից ու իրողություններից»:  Նշելով, որ ԱՄՆ պետքարտուղարը կրկնում է իր նախորդների խոսքերը, Ղասեին հստակեցրել է. «Խորհուրդ եմ տալիս, որ նա  ուշադրությամբ վերստին ուսումնասիրի այս հարցը »:

ԱՄՆ-ը միակ երկիրն է , որն ատոմային զենք է օգտագործել՝ ճապոնիայի Հիրոսիմա և Նակասակի քաղաքները ռմբակոծելով: ԱՄՆ-ը նաև օրակարգում է դրել ատոմային նոր զենքերի արտադրության ծրագիրը: Հետևաբար ԱՄՆ-ը մյուս երկրների միջուկային գործունեության մասին կարծիք հայտնելու իրավասություն չունի:

Պարզ է , որ Իրանն ինչպիսի որոշում էլ ընդունի հետազոտական ռեակտորի կամ ատոմակայանի վառելիքն ապահովելու նպատակով ուրանի հարստավման համար, դա լինելու է միջուկային խաղաղանպատակ գործունեության օրինական իրավունքների և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության սահմաններում: Իրանի առաջընթացն արդյունքն է այդ ոլորտում բարձր գիտելիքների ու արժանավորության:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը չորեքշաբթի երեկոյան համակարգի պատասխանատուների ու գործակատարների հետ հանդիպման ժամանակ ասել է.«Այն հանգամանքը, որ այսօր ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչում է Իրանի կողմից ուրանի հարստացման իրավունքը,  բանակցությունների արդյունքը չէ, այլ միջուկային ոլորտում մեր արձանագրած առաջընթացի»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել է տարբեր բաժիններում ստատուս-քվոն վերականգնելու կազմակերպության պատրաստվածության մասին:

Հաշվի առնելով, որ ՀԳՀԾ-ն պահպանելու համար Իրանի կողմից Եվրամիությանը տրված ժամկետն ավարտվում է, Սալեհիի  հայտարարությունները, կրկնակի նշանակալի են դարձրել այդ ոլորտի բանակցությունները: Իրանը հավատարիմ է միջուկային համաձայնությանը, սակայն քանի դեռ անհրաժեշտ երաշխիքներ  լինեն համաձայնության ձեռքբերումները պահպանելու համար: