Վրաստանը ցանկանում է միանալ հակառուսական կոալիցիային
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92596-Վրաստանը_ցանկանում_է_միանալ_հակառուսական_կոալիցիային
Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ մինչև 2021թ. իր երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2018 08:35 Asia/Tehran
  • Վրաստանը ցանկանում է միանալ հակառուսական կոալիցիային

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ մինչև 2021թ. իր երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին:

Մինչ այսօր Թբիլիսիի պաշտոնատարները թվական չէին հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: 

ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի մասնակցությամբ ռազմական կոալիցիա է, հակառուսական մոտեցումներով և միշտ ձգտում է ներկայություն ունենալ Ռուսաստանի սահմանների մոտակայքում, ինչը խիստ մտահոգում է  Կրեմլի մոտ:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով, վրացական կողմը հույսով է, որ միջազգային հանրությունը, այդ թվում Հյուսատլանտյան դաշինքը կարողանա համաձայնության գալ կարևոր այս որոշման շուրջ: Ակնկալվում է, որ Մոսկվան խստորեն հակադարձելու է ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցությանը:

Վրաստանի վարչապետը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը մեծ նշանակություն ունի Թբիլիսիի պաշտոնատարների համար: Նա ասել է.«Վրաստանն ամեն օր ձգտում է ատլանտյան ու եվրոպական հասարակությանն անդամակցության և հույսով է, որ այդ նպատակը շուտափույթ իրագործվելու է »:

Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ասել է.«Մեր նպատակն է հասնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին և հույսով ենք, որ մեր կողմից իրականացվող բարեփոխումների ու ջանքերի արդյունքում, միջազգային հովանավորությամբ իրագործվելու է ՆԱՏՕ-ին անդամակցությունը»:

Հակառակ վրացի պաշտոնատարների ակնկալիքներին, ՆԱՏՕ-ին անդամակցելը չի ապահովելու այդ երկրի շահերը և լավ իրադարձություն չի կարող լինել Վրաստանի համար:

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը սրելու լարվածությունները Հարավային Կովկասում: Այդ շրջանակում պետք է ընդգծել, որ ՆԱՏՕ-ին անդամակցելով Վրաստանը կորցնելու է իր ապահովությունը: 

Այդ անապահովությունը կլինի այն պատճառով, որ այս տարածաշրջանում խիստ մրցակցություն է տեղի ունենում միջազգային գերտերությունների միջև: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն ամրապնդելու է ԱՄՆ-ի ներկայությունը Ռուսաստանի հարևանությամբ, ինչին հակադարձելու է ԱՄՆ-ը:

Բրուքինգս կենտրոնի գիտահետազոտող Մայքել Օ Հելնոնը համոզված է, որ Արևմուտքը չպետք է արագ որոշում կայացնի ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանի անդամակցության մասին: Այդ քայլը սրելու է ԱՄՆ-ի ու Իրանի միջև հարաբերությունը:

Վրաստանը պետք է գիտակցի, որ գերուժի մոտակայքում ապրելը տրամաբանական գործակցություն է պահանջում: Տարածաշրջանում գերուժերի սպառնալիքների հետևանքով տարածված անապահովության պատճառով սպառազինական մրցակցություն է առաջացել և Վրաստանի տնտեսական շահերը հատկացվելու են տնտեսական նախագծերին և ժողովրդի կենցաղային պայմանների բարելազմանը: