Սաուդական ճգնաժամ՝ բարեկամություն Իսրայելի հետ՝ Իրանի և Կատարի հետ հարաբերությունների փոխարեն
Իսլամական երկրների հետ հարաբերությունները վատացնելու և Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ սաուդական կառավարության քայլերն ու քաղաքականությունը վկայում են Արաբիայի՝ ճգնաժամում հայտնվելու մասին:
Կատարի «Ալ-Շարղ» օրաթերթը գրել է. «Դեպի Կատար արտահանումները դադարեցնելուց հետո, Արաբիան իսրայելական շուկա է հանել որոշ ապրանքներ, այդ թվում կաթնամթերք»:
Մոհամմեդ Բին Սալմանի իշխանությունից հետո Արաբիան որդեգրել է իսլամական երկրների հետ հարաբերությունների վատացման և Իսրայելի ռեժիմի հետ հարաբերություններին թափ հաղորդելու քաղաքականություն: Իսրայելի «Հաարեց» օրաթերթը քննարկել է Արաբիայի վերջին երեք տարիների տարածաշրջանային քաղաքականությունը, գրելով. «Իսրայելն Արաբիայից ավելի լավ դաշնակից չունի, քանի որ Իսրայելը թշնամանք է տածում Հեզբոլլահի նկատմամբ, Իրանի դեմ նախատրամադրվածություն ունի և Եմենում պատերազմ է սանձազերծել»:
Այնուամենայնիվ Կատարի հետ Արաբիայի լարվածությունն ուրախացնում է Իսրայելին, քանի որ թեև Կատարը ևս Իսրայելի հետ գաղտնի հարաբերություններ ունի, սակայն Դուհայում ևս կան «Մուսուլման եղբայրների» անդամներ: Կատարի և Արաբիայի միջև լարվածությունը սրվելով, Սիոնիստական ռեժիմը ևս բացահայտորեն կանգնել է Ռիադի կողքին և Ալե-Սանիի դեմ պաշտպանելու է Ալե-Սաուդին: Թելավիվի այդ քաղաքականությունն ինքնին դարձել է Սիոնիստական ռեժիմի հետ կապերը սերտացնելու Արաբիային խրախուսող հանգամանքը, քանի որ Արաբիայի երիտասարդ գահաժառանգի համար ներկայումս ամեն ինչից առավել կարևոր են Իրանի, Կատարի և Թուրքիայի նման մրցակիցների դեմ «տարածաշրջանային ուժերի հավաքագրումը»: Փաստորեն Իսրայելի ռազմավարության մաս է կազմում միջինարևելյան երկրների թշնամացնելը: Թեև Արաբիայի և Իրանի, նաև Արաբիայի և Կատարի միջև լարվածության ենթահող կար, սակայն լարվածության սրումը և հարաբերությունների մակարդակը մրցակցությունից թշնամանքի մակարդակի հասցնելը համարվում է Իսրայելի քաղաքականությունը, քանի որ իսլամական աշխարհում և իսլամական երկրների միջև լարվածություններից շահողը Իսրայելի ռեժիմն է:
Արաբիայի և Կատարի միջև լարվածությունից տուժում են արաբական ընկերությունները, իսկ Իսրայելը փորձել է արաբական մի շարք ապրանքների արտահանման համար հող նախապատրաստելով ընդլայնել Արաբիայի հետ տնտեսական հարաբերությունները: Թեև արաբական որոշ ընկերություններ, ինչպես նաև այդ երկրի իշխանությունները ժամանակավորապես շահում են Իսրայելի ռեժիմի այդ քաղաքականությունից, սակայն անկասկած այդ իրավիճակը շահեկան է միայն Իսրայելի համար: Միջազգային հարաբերությունների փորձագետների համոզմամբ, տնտեսական համագործակցությունները կարող են խթանել քաղաքական կապերի զարգացումը: Իսրայելի ռեժիմն այսօր փորձում է Արաբիայի և տարածաշրջանի որոշ արաբական ու իսլամական երկրների միջև առաջացած լարվածությունից օգտվել տնտեսական և վերջապես քաղաքական հարաբերությունները բարելավելու համար:
Սաուդյան Արաբիան հայտնվել է Մոհամմեդ Բին Սալմանի քմահաճության և Իսրայելի քաղաքականության թակարդում: Շուտով բացահայտվելու է սաուդցիների քաղաքականությունում առկա ինքնության ճգնաժամը, քանի որ իր հետ կրոնական ու լեզվական ընդհանրություններ ունեցող երկրների հետ կապերն ամրացնելու փոխարեն, այդ երկիրը հարաբերությունները սերտացնում է մուսուլմանների ամենամեծ թշնամին համարվող ռեժիմի հետ: