Եվրամիությունը պետք է ապացուցի ՀԳՀԾ-ի իրագործման կարողությունը
Բելգիայի արտգործնախարարը նշել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունը միջազգային հանձնառություն է համարել և Եվրոպան պետք է ապացուցի այն իրագործելու իր կարողությունը:
Նշելով, որ Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնությունը թափանցիկ է և համարվում է Եվրամիության ու միջազգային հանրության հանձնառությունը, Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսն ընդգծել է, որ ԵՄ-ը ոչ միայն համագործակցելու է Իրանի Կենտրոնական և Ներդրումային բանկերի նման խոշոր կազմակերպությունների հետ, այլև փորձելու է խոշոր ձեռնարկատերերին ևս խրախուսել ներկա լինել իրանական շուկայում:
Չնայած մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հրաժարվում է ՀԳՀԾ-ից, սակայն եվրոպական պետություններն ու Եվրամիությունը հայտարարեցին, որ հավատարիմ են մնալու այդ համաձայնությանը: Հետևաբար տարբեր նիստեր կայացան եվրոպական կողմերի միջև և բանակցություններ անցկացվեցին նաև իրանցի ու եվրոպացի պաշտոնատարների մասնակցությամբ ՀԳՀԾ-ի իրագործումը շարունակելու հարցով: Անսալով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ ԽամենեիիիԵվրոպայի կողմից անհրաժեշտ երաշխիքներ ստանալու վերաբերյալ կոչին, Իրանի կառավարությունը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ում մնալու է այն պայմանով, որ համաձայնության եվրոպական կողմը, այդ թվում՝ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան գործնական երաշխիքներ ներկայացնեն Իրանի շահերի ապահովման մասին:
Եվրոպան մտադիր է պահպանել ՀԳՀԾ-ն, որովհետև այս համաձայնությունը տարբեր առումներով նշանակալի է Եվրոպայի համար: Եվրոպայի կարևոր դրդապատճառներից ԱՄՆ-ից անկախության պահպանումն է: ՀԳՀԾ-ն պահպանելով եվրոպացի պաշտոնատարները հատուկ դիրքում են հայտնվում և այդպիսով նրանք ընդդիմանում են Թրամփին, որն անտեսելով եվրոպացիների շահերը դուրս եկավ ՀԳՀԾ-ի համաձայնությունից: Եվրոպացի պաշտոնատարները գիտեն, որ Իրանին շրջափակման ենթարկելու Վաշինգտոնի պահանջներին հետևելով, ոչ միայն կորցնելու են իրենց գործնական անկախությունը, այլև տնտեսական ու առևտրական շահերը: ՀԳՀԾ-ի չեղարկումը տարածաշրջանային միջազգային մասշտաբով անվտանգության բազում հետևանքներ է ունենալու, որից ամենաշատը տուժելու են եվրոպացիները:
Մյուս կողմից, Իրանի հետ միջուկային համաձայնությունը մեծ հաջողություն էր Եվրամիության համար: Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերով, ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն չեղարկել ՀԳՀԾ-ն, որովհետև դա երկկողմ համաձայնություն չէ, այլ համաշխարհային ժառանգություն: Եվրամիության էներգետիկայի կոմիսար Միգել Արիաս Կանյետեն ևս ասել է.«Եվրամիությունը դիմակայելու է ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի պահանջներին ու ճնշումներին»:
Չնայած եվրոպացիները ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն, սակայն նաև մտահոգված են ԱՄՆ-ի թշնամական քայլերին, հատկապես Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցներին դիմակայելու իրենց կարողության ու հնարավորությունների կապակցությամբ:
Հետևաբար Եվրոպայի պաշտոնատարները ձգտում են շարունակել բանակցությունները ՀԳՀԾ-ի պահպանման և Իրանի շահերի ապահովման նպատակով և Բելգիայի արտգործնախարարի պահանջը ևս այդ ուղղությամբ կարելի է գնահատել: