ԻԻՀ առաջնորդը կարեվորել է հեղափոխության նպատակների իրագործումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92694-ԻԻՀ_առաջնորդը_կարեվորել_է_հեղափոխության_նպատակների_իրագործումը
Երկուշաբթի երեկոյան, Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ՆՎ Այաթոլլահ Խամենեին ուսանողական, գիտական, մշակութային, քաղաքական, հասարակական ու արհեստակցական տարբեր խմբավորումների հարյուրավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ երիտասարդական ոգին, ինքնության զգացողությունը, ուսանողական շարժումների հավատային ու գաղափարական մղումները և պահանջատիրությունն իսլամական Իրանի զարգացան ու ապագայի հանդեպ հույսի գրավականներն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2018 14:18 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը կարեվորել է հեղափոխության նպատակների իրագործումը

Երկուշաբթի երեկոյան, Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ՆՎ Այաթոլլահ Խամենեին ուսանողական, գիտական, մշակութային, քաղաքական, հասարակական ու արհեստակցական տարբեր խմբավորումների հարյուրավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ երիտասարդական ոգին, ինքնության զգացողությունը, ուսանողական շարժումների հավատային ու գաղափարական մղումները և պահանջատիրությունն իսլամական Իրանի զարգացան ու ապագայի հանդեպ հույսի գրավականներն են:

Հանդիպման ընթացքում մեծարգո Առաջնորդն ընդգծել է, որ պետք է ավելի մեծ թափով քայլել նպատակների իրականացման ուղղությամբ: Այաթոլլահ Խամենեին մեկնաբանել է Իսլամական համակարգի  երեք կարևոր սկզբունքները, որոնք են «Հեղափոխական լինելը, հեղափոխական մնալը  եւ հեղափոխական գործելը»:Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է, որ համակարգի հաստատվելով հեղափոխության առաջին փուլն  ավարտվում է, հավելել է, որ հեղափոխության երկրորդ փուլը հեղափոխական եւ իսլամական համակարգի ձեւավորվելն էր, որի նպատակն էին ձգտումներն ու արժեքները: Այս նպատակների իրագործումը պահանջում է նաեւ երրորդ փուլը, որն է  հեղափոխական կառավարության ձևավորումը:

Մեծարգո Առաջնորդն ընդգծել է, որ Իսլամական պետության եւ հեղափոխության նպատակների  իրականացման արդյունքում ձեւավորվել է չորրորդ փուլը՝ Իսլամական  հեղափոխական հասարակությունը:

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.-«Իսլամական համակարգը և իսլամական պետությունը ենթահող են նախապատրաստում հինգերորդ փուլի՝ այսինքն  իսլամական հեղափոխական եւ քաղաքակրթության ստեղծման համար: Հետեւաբար, հեղափոխությունը երբեք չի ավարտվել եւ միշտ էլ շարունակվում է:  Անշուշտ,  այս ճանապարհով շարժվելը շատ դժվար է:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Իրանի հասարակության մեջ հուսահատության ներշնչումը»,« Իրանում իրական ժողովրդավարությունը որպես  դիկտատուրիա ներկայացնելը», «Պատմական փաստերի խեղաթյուրումը», « Հաղթանակների անտեսումն ու թերությունների մեծացումը», « Անպատասխանատվությունն ու շրջափակումները» այն քայլերն են որոնցով թշնամին փորձում է  թուլացնել իսլամական հեղափոխությունը: Սակայն վերջին քառասուն տարիների ընթացքում հեղափոխությունը աճել և պահպանել է իր բոլոր հեղափոխական արժեքները»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով. «Այս հանդիպման նպատակն է ցույց տալ իսլամական հեղափոխության արժեքները, որոնք վկայում են Իրանի իսլամական համակարգի իսկական բնույթի մասին»:

Տեսականորեն կարելի է պնդել, որ հեղափոխական տարրերը սերունդների փոփոխությամբ հաճախ փոխվում են, դրանք փոխարինելով նոր գաղափարներով, որոնք հեռու են հեղափոխական նպատակներից, բայց այս տեսությունը կարծես թե չի վերաբերում իսլամական հեղափոխությանը:

Իրանի իսլամակն հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է.-«Հեղափոխականության իրական հասկացությունը՝ ճիշտ ուղղությունը, խոհեմությունը, խիզախությունն ու մոտիվացիան է, որը միայն իմաստավորվում է իսլամական համակարգի համատեքստում»:

Իրանի Գերագույն առաջնորդի կողմից բնութագրված երեք սկզբունքները`«Հեղափոխական լինելը, հեղափոխական մնալը եւ հեղափոխական գործելը», իրականում շեշտը դնում են այն արժեքների վրա, որոնք կարող են դառնալ տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի առաջնորդման ուղին:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Ապագան այսօրվանից ավելի լավն է լինելու և պատկանելու է երիտասարդությանը, բայց դրա նախապայմանը ճիշտ ուղղության վրա մնալը և շարունակական ու անխոնջ շարժումն է»: