Քայլ առ քայլ ՝ դեպի Ղոդսի միջազգային օրը
Պաղեստինն իսլամական աշխարհի գլխավոր խնդիրն է և Ռամազան մասվա վերջին ուրբաթը ՝ Ղոդսի միջազգային օրը, ցույց է տալիս այդ կարևոր ու պատմական օրվա նշանակությունը:
Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին Ռամազան ամսվա վերջին ուրբաթը Ղոդսի միջազգային օր է հռչակել, որպեսզի աշխարհի մուսուլմանները հայտնեն պաղեստինցիների հետ իրենց միասնությունը:
Ղոդսի օրվա մասին նա ասել է.«Ղոդսը միայն Պաղեստինի օրը չէ: Դա այն օրն է , երբ գերտերությունները պետք է համոզվեն, որ այլևս չեն կարող իսլամական երկրներում առաջ գնալ: Ղոդսի օրն այն օրն է , երբ պետք է գերտերություններին զգուշացնել, որ Իսլամն այլևս չի լինելու իրենց իշխանության ու դավադիր քայլերի ազդեցության տակ: Ղոդսը Իսլամի գոյության օրն է»:
Պաղեստինի ժողովուրդն օկուպանտ ուժերից իր հայրենիքը պաշտպանելու համար առ այսօր թանկ է վճարել, սակայն չնայած բոլոր ճնշումներին, ավելի վճռակամ ու անսասան կանգնած է: Իսրայել կոչվող ոճրագործ մի ռեժիմ գրավել է Պաղեստին իսլամական երկիրը և ԱՄՆ-ի օգնությամբ, փորձում է Ղոդսում իրականացնել օկուպացման իր նենգ ծրագրերը :
Գազայի հատվածում պաղեստինցիների, մասնավորապես կանանց ու երեխաների սպանության նոր փուլը նաև համարվում է վերջին յոթ տասնամյակներին պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների շրջանում կատարվող քայլ: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, մի ժողովուրդ, որի հայրենիքը բռնագրավված է, իրավունք ունի օկուպանտներից զենքով պաշտպանել իր հայրենիքը:
Պաղեստինի իսլամական Դիմադրության շարժում ՝ ՀԱՄԱՍ-ի Իրանի ներկայացուցիչ Խալեդ Ղոդումին այդ կապակցությամբ ասել է .«Անհրաժեշտության դեպքում, Դիմադրությունը զենքով է ելնելու Սիոնիստական ռեժիմի դեմ և ամբողջ կարողությամբ պայքարելու է թշնամու դեմ և խաղաղ ցույցերի միջոցով վերականգնելու է իր իրավունքները»:
Չնայած տարածաշրջանային ու համաշխարհային հակառակություններին, ԱՄՆ կառավարությունը մայիսի 14-ին իր դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխեց: Միաժամանակ Գազայի հատվածի բնակիչները ցույցեր կատարեցին օկուպացված տարածքներում ԱՄՆ դեսպանության առջև : Ցույցերի ժամանակ սիոնիստ բանակայինների հարձակումների հետևանքով զոհվեց ավելի քան 60 պաղեստինցի: Հազարավոր ուրիշներ վիրավորվեցին:
Միջինարևելյան հարցերի փորձագետ Հասան Ռեյվարանը վերլուծել է օպուպացման էությունը և այդ ոճրարարքների արմատներն ասելով.«Հիմք ընդունելով մի կեղծ պատմություն, համաձայն որի մի ժամանակ հրեաներն են բնակվել Պաղեստինում, նրանք եզրակացնում են, որ տարածքն իրենց է պատկանում: Եթե դա է հիմքը, որ երբևե ինչ-որ տարածքում բնակված ժողովրդին է պատկանում այդ տարածքն, ապա պետք է ասել, որ իրանցիներն էլ ժամանակի բնակվել են Հունաստանում և Եգիպտոսում և այլ վայրերում: Այս բոլոր հարցերը, որոնց հիմունքով այսօր սիոնիստներն օրինականացնում են իրենց գոյությունը, օրինական չեն»:
Այաթոլլահ Խամենեին ասել է.«Անկասկած Պաղեստինը «Հորդանան գետից մինչև Միջերկրական ծովը» ձգվող պատմական տարածք է , որի մայրաքաղաքը Ղոդսն է և այդ իրողությունը խեղելու ոչ մի հնարավորություն չկա»:
Անկասկած Պաղեստինի հարցը և նրա օկուպացումը Ասիայի արևմուտքի գլխավոր ճգնաժամն է: Իրանի ժողվուրդը մշտապես հպարտությամբ պաշտպանել է Պաղեստինի ժողովրդին և այս զգայուն իրավիճակում դյուզն չափով չի կասկածելու այդ հովանավորումը շարունակելու հարցում: