Քայլ առ քայլ ՝ դեպի Ղոդսի միջազգային օրը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92726-Քայլ_առ_քայլ_դեպի_Ղոդսի_միջազգային_օրը
Պաղեստինն իսլամական աշխարհի գլխավոր խնդիրն է և Ռամազան մասվա վերջին ուրբաթը ՝ Ղոդսի միջազգային օրը, ցույց է տալիս այդ կարևոր ու պատմական օրվա նշանակությունը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մայիս 30, 2018 07:35 Asia/Tehran

Պաղեստինն իսլամական աշխարհի գլխավոր խնդիրն է և Ռամազան մասվա վերջին ուրբաթը ՝ Ղոդսի միջազգային օրը, ցույց է տալիս այդ կարևոր ու պատմական օրվա նշանակությունը:

Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին Ռամազան ամսվա վերջին ուրբաթը Ղոդսի միջազգային օր է հռչակել, որպեսզի աշխարհի մուսուլմանները հայտնեն պաղեստինցիների հետ իրենց միասնությունը: 

Ղոդսի օրվա մասին նա ասել է.«Ղոդսը միայն Պաղեստինի օրը չէ: Դա այն օրն է , երբ գերտերությունները պետք է  համոզվեն, որ այլևս չեն կարող իսլամական երկրներում առաջ գնալ: Ղոդսի օրն այն օրն է , երբ պետք է գերտերություններին զգուշացնել, որ Իսլամն այլևս չի լինելու իրենց իշխանության ու դավադիր  քայլերի ազդեցության տակ: Ղոդսը Իսլամի գոյության օրն է»:

 

Պաղեստինի ժողովուրդն օկուպանտ ուժերից իր  հայրենիքը պաշտպանելու համար առ այսօր թանկ է վճարել, սակայն չնայած բոլոր ճնշումներին, ավելի վճռակամ ու անսասան կանգնած է: Իսրայել կոչվող ոճրագործ մի ռեժիմ գրավել է Պաղեստին իսլամական երկիրը և ԱՄՆ-ի օգնությամբ, փորձում է Ղոդսում իրականացնել օկուպացման  իր նենգ ծրագրերը : 

Գազայի հատվածում պաղեստինցիների, մասնավորապես կանանց ու երեխաների սպանության նոր փուլը նաև համարվում է վերջին յոթ տասնամյակներին պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների շրջանում կատարվող քայլ: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, մի ժողովուրդ, որի հայրենիքը բռնագրավված է, իրավունք ունի օկուպանտներից զենքով պաշտպանել իր հայրենիքը: 

Պաղեստինի իսլամական Դիմադրության շարժում ՝ ՀԱՄԱՍ-ի Իրանի ներկայացուցիչ Խալեդ Ղոդումին այդ կապակցությամբ ասել է .«Անհրաժեշտության դեպքում, Դիմադրությունը զենքով է ելնելու Սիոնիստական ռեժիմի դեմ և ամբողջ կարողությամբ պայքարելու է թշնամու դեմ և խաղաղ ցույցերի միջոցով վերականգնելու է իր իրավունքները»:

Չնայած տարածաշրջանային ու համաշխարհային հակառակություններին, ԱՄՆ կառավարությունը  մայիսի 14-ին իր դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխեց: Միաժամանակ Գազայի հատվածի բնակիչները ցույցեր կատարեցին օկուպացված տարածքներում ԱՄՆ դեսպանության առջև : Ցույցերի ժամանակ սիոնիստ բանակայինների հարձակումների հետևանքով զոհվեց ավելի քան 60 պաղեստինցի: Հազարավոր ուրիշներ վիրավորվեցին: 

Միջինարևելյան հարցերի փորձագետ Հասան Ռեյվարանը վերլուծել է օպուպացման էությունը և այդ ոճրարարքների արմատներն ասելով.«Հիմք ընդունելով մի կեղծ պատմություն, համաձայն որի մի ժամանակ  հրեաներն են բնակվել Պաղեստինում, նրանք եզրակացնում են, որ տարածքն իրենց է պատկանում: Եթե դա է հիմքը, որ երբևե ինչ-որ տարածքում բնակված ժողովրդին է պատկանում այդ տարածքն, ապա պետք է ասել, որ իրանցիներն էլ ժամանակի բնակվել են Հունաստանում և Եգիպտոսում և այլ վայրերում: Այս բոլոր հարցերը, որոնց հիմունքով այսօր սիոնիստներն օրինականացնում են իրենց գոյությունը,  օրինական չեն»:

Այաթոլլահ Խամենեին ասել է.«Անկասկած Պաղեստինը «Հորդանան գետից մինչև Միջերկրական ծովը» ձգվող պատմական տարածք է , որի մայրաքաղաքը Ղոդսն է և այդ իրողությունը խեղելու ոչ մի հնարավորություն չկա»:

 

Անկասկած Պաղեստինի հարցը և նրա օկուպացումը Ասիայի արևմուտքի գլխավոր ճգնաժամն է: Իրանի ժողվուրդը մշտապես հպարտությամբ պաշտպանել է Պաղեստինի ժողովրդին և այս զգայուն իրավիճակում դյուզն չափով չի կասկածելու այդ հովանավորումը շարունակելու հարցում: