ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Իրանին մեղադրել է կրոնական ազատությունները ոտնահարելու մեջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92768-ԱՄՆ_ի_պետդեպարտամենտը_Իրանին_մեղադրել_է_կրոնական_ազատությունները_ոտնահարելու_մեջ
ԱՄՆ պետքարտուղարությունը երեքշաբթի օրը հրապարակված 2017 թվականին «Կրոնական ազատություններ»-ի մասին զեկույցում կրկնելով անհիմն մեղադրանքներն Իրանին մեղադրեց կրոնական ազատությունները ոտնահարելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2018 13:32 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Իրանին մեղադրել է կրոնական ազատությունները ոտնահարելու մեջ

ԱՄՆ պետքարտուղարությունը երեքշաբթի օրը հրապարակված 2017 թվականին «Կրոնական ազատություններ»-ի մասին զեկույցում կրկնելով անհիմն մեղադրանքներն Իրանին մեղադրեց կրոնական ազատությունները ոտնահարելու մեջ:

Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերը շարունակվելով, այդ երկրի պետքարտուղարությունը «Կրոնական ազատություններ» խորագրով տարեկան զեկույցում Իրանին մեղադրել է կրոնական ազատությունները ոտնահարելու մեջ:

1998 թվականի ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված «Երկրներում կրոնական ազատությունների մասին օրենք»-ի շրջանակներում, ամեն տարի նման զեկույց է պատրաստվում և ներկայացվում  ԱՄՆ-ի օրենսդիր կառույցին:

«Երկրներում կրոնական ազատությունների մասին օրենք-ի» զեկույցը, Իրանում Սիոնիստական ռեժիմի դեմ հնչեցրած կարգախոսները, մեկնաբանել են որպես« հակասեմիտիզմ»:

Իրանի իսլամական հեղափոխության նպատակների, բնույթի եւ հեռանկարների մասին սխալ և անհիմն պատկերացումներ ներկայացնելը հանդիսանում է ահաբեկչության քարոզչական արշավի մի մասը Այս անհիմն հայտարարություններում նաև դերակատարություն ենունեցել Հոլիվուդյան ֆիլմերը:

«Պերսեպոլիսի», «Փախուստ Թեհրանից», «Սուրբ սարսափ», «Առանց դստեր երբեք» ֆիլմերը հենց այդ նպատակով են պատրաստվել: 

Անհիմն մեղադրանքներ հնչեցնելը , կրոնական ճնշումները եւ իսլամաֆոբիայի քարոզչությունը, Իրանում աստվածային կրոնների հետեւորդների ճնշումը այն մեթոդներից են որ օգտագործվում են Իրանի դեմ:

Այս պնդումները եւ անհիմն մեղադրանքներն հրապարակվում են այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգները նույնիսկ այս հարցում սեւ անցյալ է ունեցել:

Միացյալ Նահանգների պատմության ամենավիճահարույց իրադարձություններից մեկը քրիստոնեական կրոնի մասնաճյուղից «Դավթիյան» դավանանքի հետևորդների կոտորածն է, , որը հայտնի է որպես Waco- ի իրադարձություն: Այս տարածքը գտնվում է Վակոյի 14 կմ հյուսիս-արեւմուտք, Տեխասում: 50 օր շրջապատվելուց հետո առաջացած հրդեհում մոտ 80 մարդ այրվեց: Մահացածների թվում էին 20 երեխա եւ 2 հղի կին:

ԻԻՀ Գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին այս  դեպքի մասին ասել է.«Այն ինչն ավելի վատն էր իմ տեսակետից, ամերիկյան իշխանությունների կողմից հնչեցրած խոսքերն էին, որպես մարդու իրավունքների պաշտպաններ: Նրանք պնդում էին թե դեմ են ժողովրդի հետ այդպես վարվելուն և այդ դեպքը մտահոգում է նրանց: Արդյոք դուք ընդհանրապես ընդունում էք մարդու իրավունքները: Աֆղանստանը ով է սրի ու հրի քաշել սպանել եւ դեռ շարունակում է սպանել Աֆղանստանի ժողովրդին: Իրաքը ով է օկուպացրել նվաստացրել ժողովուրդին: Պաղեստինում, ով այդքան նյութական ու քաղաքական աջակցություն ցուցաբերում  Սիոնիստական զավթիչ ռեժիմին: Միացյալ Նահանգներում  Դավուդյան դավանաքին հետևող 80 մարդու այրել են ... դուք գիտեք ինչ է մարդու իրավունքները»:

Մարդու իրավունքների պաշտպանի հավակնորդ այդ երկրները նույնիսկ չեն ցանկանում տեսնել Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությունը, որը շեշտում է մարդու իրավունքների պաշտպանության եւ աստվածային կրոնների հարգանքի վրա:

ԱՄՆ Մարու իրավունքները ոտնահարելու իր սև անցյալով իրավունք  չունի  Մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարություն անել :