Մամուլի տեսություն 31-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92832-Մամուլի_տեսություն_31_05_2018
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի վերջին հայտարարությունը կրկին բացահայտելով հանդերձ Եվրոպայի անվստահելի լինելը վկայում է Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև ընթացող գաղտնի ու բացահայտ բանակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2018 08:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31-05-2018

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի վերջին հայտարարությունը կրկին բացահայտելով հանդերձ Եվրոպայի անվստահելի լինելը վկայում է Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև ընթացող գաղտնի ու բացահայտ բանակցության մասին:

Ռեսալաթ

ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համատեղ խաղը

 

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի վերջին հայտարարությունը կրկին բացահայտելով հանդերձ Եվրոպայի անվստահելի լինելը վկայում է Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև ընթացող գաղտնի ու բացահայտ բանակցության մասին: Ֆեդերիկա Մոգերինին  ԵՄ ԱԳ նախարարների նստաշրջանի ավարտին ասաց, որ ԵՄ-ն զբաղված է Իրանին ՀԳՀԾ-ում պահելու համար տնտեսական խրախուսիչների քննարկմամբ: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն միևնույն ժամանակ հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի պահպանումը ԵՄ-ի համար սոսկ տնտեսական թեմա չէ և անվտանգության հետ կապված հարց է համարվում: Նա ասաց. «Մենք ընդհանուր առմամբ զրուցեցինք համաձայնության և Իրանի հանդեպ մեր տնտեսական պարտավորությունները հարգելու ուղղությամբ նախաձեռնությունների մասին, սակայն մեզ համար հարցը ոչ միայն տնտեսական, այլ նաև ապահովական շահերն են, քանի որ մենք հավատացած ենք համաձայնության բացակայությամբ տարածաշրջանի ու Եվրոպայի անվտանգությունը խաթարվելու է»: Մոգերինին պատասխանելով մեկ այլ հարցի ընդգծեց, որ Իրանի հետ կապված ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ ընդհանուր մտահոգություններ ունի, որոնց շարքում են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրն ու նաև որոշ տարածաշրջանային հարցեր:

ԱՄՆ-ն ձգտում է առաջնորդել ու կառավարել ԵՄ-ի ու հատկապես եվրոպական եռյակի ՀԳՀԾ-ի խաղը: ԱՄՆ-ի ու Եվրոպայի բանակցություններն էլ նույն նպատակն են հետապնդում: ԱՄՆ-ի ու եվրոպական եռյակի բանակցությունների արդյունքը եղել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի համատեղ ընդգծումն այն մասին, թե միջուկային համաձայնությունը պիտի համալրվի ներառելով Իրանին վերաբերող հրթիռային ու տարածաշրջանային հարցերը: Նույն շրջագծում պիտի գնահատել ՀԳՀԾ-ում փոփոխություններ մասին եվրոպացի պաշտոնատարների վերջին պնդումները: Այլ խոսքով եվրոպացիները ՀԳՀԾ-ի հետ կապված Վաշինգտոնի քայլերի հետևանքների դիմակայման մասին հայտարարելուն զուգահեռ Իրանի հետ նոր միջուկային բանակցություններ ձևավորելու շուրջ Սպիտակ տան հետ խորհրդակցություններ են անցկացնում: Իրանի հրթիռային կարողության սահմանափակումն ու մեր երկրի միջուկային սահմանափակությունները մշտական դարձնելն այն երկու հարցերն են, որ ԱՄՆ-ն ու եվրոպական եռյակը մտադիր են պարտադրել Իրանին:

 

 

 

Ջահան-ե-Սանաթ

Զանգանեն հակազդեց ֆրանսիացիների կողմից ժամանակի վատնմանը

 

Տարիներ տևած վայրիվերումներից հետո որոշված էր, որ Հարավային Փարսի ամենաաղմկահարույց 11-րդ բլոկի ճակատագիրը վճռվի ֆրանսիացիների միջոցով, սակայն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը խաղի կանոնները խախտեց և այն պայմաններում, երբ «Թոթալ» ընկերությունն իր գործունեության շարունակվելը պայմանավորել է ԱՄՆ-ի պատժամիջոցներից զերծ մնալով, Իրանի նավթի նախարարը տեղեկացրել է այն մասին, որ «Թոթալ»-ն ԱՄՆ-ի հետ բանակցության համար միայն 60 օր ժամանակ ունի և հավելել է. «Եթե ԱՄՆ վարչակազմը չհամաձայնի «Թոթալ»-ի գործունեությանը, Չինաստանը կփոխարինի նրան»: Հիշեցնենք, որ բարեփոխումների կառավարության ժամանակ էլ, երբ Զանգանեն Իրանի նավթի նախարարն էր, այս բլոկի ընդլայնումը հանձնվեց «Թոթալ»-ին, սակայն իններորդ կառավարության ժամանակ սահմանված պատժամիջոցների և Իրանի նավթի արդյունաբերությունից արտասահմանցիների հեռանալու պատճառով չինացիներն ասպարեզ իջան:

«Հարավային Փարս»-ի 11-րդ բլոկի ընդլայնումն այն պայմաններում է չինացիներին փոխանցվելու, երբ 9 տարի առաջ էլ նավթի ընկերության և Չինաստանի CNPC ընկերության միջև այս կապակցությամբ բանակցություններ տեղի ունեցան և կողմերը շուրջ 5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր ստորագրեցին, սակայն երկրի բարեշինական շատ նախագծերում իրենց ներկայության փորձից ելնելով այս նախագծում էլ, որևէ աշխատանք չկատարեցին ու ի վերջո իրանական 1391 թվականի աշնանը հեռացան «Հարավային Փարս»-ից:

Նրանից հետո, երբ իրանական մի քանի ընկերություններ այդ բլոկի ընդլայնման ուղղությամբ աշխատանք տանելու ցանկություն հայտնեցին ու տարբեր պատճառներով որևէ հաջողություն չունեցան, ի վերջո 15 տարիներից հետո անցած տարի Իրանի նավթի ազգային ընկերության և ֆրանսիական «Թոթալ», չինական «CNPC» ընկերության և իրանական «Փեթրոփարս» ընկերության կոնսերցիումի միջև ստորագրված 4 միլիարդ 800 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրով «Հարավային Փարս»-ի 11-րդ բլոկի ընդլայնման նախագիծը կրկին ֆրանսիացիների ձեռքն անցավ: Բայց այս անգամ էլ 11-րդ բլոկի կույր հանգույցը չլուծվեց և ՀԳՀԾ-ից հրաժարվելու և երկրորդական պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումից հետո «Թոթալ»-ը հայտարարեց, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների վերահաստատմամբ «Հարավային Փարս» գազադաշտի ընդլայնման նախագծում համագործակցության հնարավորություն չի ունենալու:

 

Ալիք

ԱԳ նախարարն անընդունելի է համարում բանակցային գործընթացին խոչընդոտող ցանկացած զարգացում

 

Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի եթերում Արտակ Ալեքսանյանի «Բանաձև» հաղորդաշարին տված հարցազրույցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում հենակետեր կառուցելու խոսակցություններին՝ ԱԳ նախարարը նշել է. «Նման հարցերը ուշադրության կենտրոնում են թե պաշտպանության նախարարության, թե մեր կողմից: Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Դա բացասաբար է ազդելու բանակցությունների վրա, հետևաբար ցանկացած նման զարգացումից պետք է խուսափել: Մենք մտադիր ենք ներգրավված մնալ բանակցությունների մեջ, մտադիր ենք բանակցությունները վարել խաղաղ կարգավորման հասնելու համար, դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»:

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ բանակցությունները չեն կարող ընթանալ գոյություն ունեցող թշնամական մթնոլորտ, որի համար հիմք են Ադրբեջանի ղեկավարության պարբերաբար հնչեցվող հայտարարությունները։

ԱԳ նախարարը հորդորել է չշտապել, երբ հաղորդավարը հարց է հնչեցրել երկրների ղեկավարների հնարավոր հանդիպում կազմակերպելու մասին՝ նշելով, որ ինքն այս ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, ովքեր անմիջական դերակատարություն ունեն այդ գործընթացում: «Սա շարունակվելու է: Մենք հաշվարկված քայլերով շարունակում ենք այս գործընթացը: Անմիջական շփումներ կլինեն, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, խոսում եմ շաբաթների մասին»,-հավելել է նախարար Մնացականյանը:

ԱԳՆ-ն վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության հասնելու առումով: «Մենք մտադիր ենք անել այն, ինչ մինչև հիմա արվել է»,- ասել է նա:

 

 

Ժամանակ

Արմեն Սարգսյանն ինտենսիվ աշխատում է նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, որն ինքը ղեկավարելու է ստվերից

 

«Նախագահ Արմեն Սարգսյանի հաղթանակն ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել հեղափոխությանը, քան ՀՀԿ-ն ու նրա կցորդ քրեաօլիգարխիկ համակարգը միասին վերցված: Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո սկսել և շարունակում է ինտենսիվ աշխատել նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, որն ինքը ղեկավարելու է ստվերից, և այս օրերին հանդիպում և նշանակումներ է կատարում պետական ապարատի նախկին աշխատակիցներին: Սարգսյանը հասկանում է, որ իրեն անգլիական թագուհու կարգավիճակից կարող է դուրս բերել միայն խորհրդարանում սեփական կուսակցության զգալի ներկայությունը: Բայց նախկին նոմենկլատուրայի հաջողությունը կարող է լինել նաև հակահեղափոխության հաղթանակը»,-գրում է թերթը: