Շրջափակումների շարունակումն Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության գագաթնակետը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92834-Շրջափակումների_շարունակումն_Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_թշնամության_գագաթնակետը
ՀԳՀԾ-ն լքելու ԱՄՆ-ի քայլից հետո, հայտարարվեց մի քանի փուլից բաղկացած հակաիրանական նոր շրջափակումների մասին: ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների քաղաքականությունը նոր խնդիր չէ և իսլամական հեղափոխության հաղթանակից առայսօր այս քաղաքականությունն է կիրառվում Իրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2018 08:46 Asia/Tehran
  • Շրջափակումների շարունակումն Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության գագաթնակետը

ՀԳՀԾ-ն լքելու ԱՄՆ-ի քայլից հետո, հայտարարվեց մի քանի փուլից բաղկացած հակաիրանական նոր շրջափակումների մասին: ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների քաղաքականությունը նոր խնդիր չէ և իսլամական հեղափոխության հաղթանակից առայսօր այս քաղաքականությունն է կիրառվում Իրանի դեմ:

Այդ շրջանակներում, չորեքշաբթի օրը, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ցնեզուրայի և մարդու իրավունքնեիր խախտման պատճառով շրջափակման է ենթարկել իրանական մի խումբ դիվանագետների ու գիտնակաների ու նաև մի շարք ընկերությունների:

ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների քաղաքականությունը նոր երևույթ չէ և անցնող 40 տարիների ընթացքում գոյություն է ունեցել: Իրանին շրջափակելու ԱՄՆ-ի նպատակը Իրանին ճնշելն ու այդ երկրի քաղաքականությունները փոփոխության ենթարկելն է, որ առ այսօր, նույնիսկ Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության գագաթնակետին, չի իրականացվել: ԱՄՆ-ի պետայրերը այդ երկրի տարբեր կառավարություններում իսլամական հեղափոխության առաջընթացը կանգնեցնելու համար կիրառել են շրջափակման ու ճնշման լծակները, սակայն այն ինչ այսօր որպես իրականություն գրանցվել է պատմության մեջ, Իրանի դեմ ճնշում գործադրողների ոչնչացումն ու իսլամական հանրապետության համակարգի գոյության շարունակությունն է:

Վերջերս, ուսուցիչների մեծարման շաբաթվա առիթով, հազարավոր ուսանողների և ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով  իսլամական հեղափոխությանը հաջորդած տարիներում ԱՄՆ-ի պետայրերի դավադրություններին, Այաթոլլահ Խամենեին հավաստել է.«Նրանք, ովքեր իրանցիերի դեմ թշնամանք են տածել այժմ հողի տակ են, բայց իսլամական հանրապետությունը կանգուն է: Դոնալդ Թրամփն էլ մի օր հողին կհանձնվի, սակայի իսլամական հանրապետությունը կշարունակի իր հպարտ ու վեհ գոյությունը»:

Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության պատճառը Իրանի ժողովրդի դիմադրությունն ու հպարտությունն է, այնպես որ իսլամական հեղափոխության 40-ամյակին էլ կանգնած է առաջադիմության ու երջանկության բարձրակետին և ԱՄՆ-ի կամքին հակառակ քայլում է գիտական, ռազմական, պաշտպանական ու այլ ոլորտներում առաջադիմության ճանապարհով: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը ցույց է տալիս, որ Իրանի միջուկային կարողությունները, այսինքն՝ ուրանի հարստացման շարունակությունը և ապա հրթիռային ու պաշտպանական ոլորտում Իրանի առաջադիմությունը և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի ազդեցիկ ներկայությունը բարկացնում են ԱՄՆ-ի պետայրերին: Այսօր ամերիկացիները ձգտում են վերացնել Իրանի «հզորության բաղադրիչները»: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը, Իրանի հրթիռային կարողության վերացման և Իրանի տարածաշրջանային ազդեցության չեզոքացմանն ուղղված ջանքերը կարելի մեկնաբանել այդ լույսի ներքո: Ընդհանուր առմամբ, ամերիկացիերը ձգտում են տարածաշրջանի որոշ արաբական երկրների նման Իրանին հնազանդեցնել իրենց կամքին: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի մեկնաբանությամբ.«Ամերիկացիերը հլու հնազանդ ծառաներ են ուզում, սակայն իսլամական հանրապետությունը իր և իր ժողովրդի արժանապատվությունն է ցուցադրում նրանց, ինչը նրանց համար անընդունելի ու անտանելի է»:

Օժտված լինելով ուժի ներքին բաղադրիչներով, Իրանը տարածաշրջանի ազդեցիկ դերակատարներից է և իր ներքին ու արտաքին քաղաքականությունը առաջ է տանում ոչ թե ԱՄՆ-ի պետայրերի կամքով, այլ իսլամական հեղափոխթության սկզբունքներով: Իրանի ուժն ու հզորությունը ժողովուրդն է: Այն ուժը, որ ունի ժողովրդական արմատներ  նրա գոյությունը կախված չէ իմպերիալիստ ուժերից այդ թվում ԱՄՆ-ից, և այս հիմական սկզբունքն է Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության ու չարության պատճառը: