Միջազգային անդրադարձ՝ Բրյուսելի ահաբեկչական հարձակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i9286-Միջազգային_անդրադարձ_Բրյուսելի_ահաբեկչական_հարձակման_կապակցությամբ
Երեքշաբթի օրը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց հետևանքով վերջին տվյալների համաձայն զոհվել են 34 և վիրավորվել ավելի քան 200 մարդ, լայն արձագանք են գտել թե` Եվրոպայում և թե` միջազագային շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2016 09:04 Asia/Tehran
  • Միջազգային անդրադարձ՝ Բրյուսելի ահաբեկչական հարձակման կապակցությամբ

Երեքշաբթի օրը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց հետևանքով վերջին տվյալների համաձայն զոհվել են 34 և վիրավորվել ավելի քան 200 մարդ, լայն արձագանք են գտել թե` Եվրոպայում և թե` միջազագային շրջանակներում:

ԻԼԻՊ ահաբեկչական թաքֆիրական խումբն իր վրա է վերցրել հարձակման պատասխանատվությունը: Բելգիայի ֆեդերալ դատախազությունը հայտնել է, որ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած երկու պայթյունների հեղինակները հավանաբար երկու մահապարտ անձինք են եղել և երրորդ կասկածյալ անձի հետապնդման գործողությունները շարունակվում են: Բելգիայի դատախազությունը տեղեկացրել է, որ Բրյուսելի ահաբեկչական գործողությունների կասկածյալի բնակարանում հայտնաբերվել է ռումբ և ԻԼԻՊ-ի դրոշակը:

Բելգիայի գլխավոր դատախազ Ֆրեդրիկ Վան Լեոնը հայտնել է, որ շարունակվում են հետաքննությունները Բրյուսելի և Փարիզի պայթյունների առնչությունների վերաբերյալ: Բելգիայի ներքին գործերի նախարար՝ Ժան Ժամբունը երեք օր ազգային սուգ է հայտարարել այդ երկրում:

Բելգիայի ահաբեկչական դեպքերը պատճառ են դարձել, որ Եվրոպական երկրներում այդ թվում Ֆրանսիայում, Բրիտանիայում, Գերմանիայում և Իսպանիայում բարձրանա անվտանգության զգուշացման մակարդակը և նոյնիսկ ԱՄՆ-ի Նյու-Յուրք և Վաշինգտոն քաղաքներում ավելացել են անվտագության միջոցների կիրառումը: Աշխարհի շատ երկրների բնակչությունը վշտակցություն է հայտնել Բրուսելի դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին:

Եվրամիությունը նույնպես դատապարտել է երեքշաբթի օրվա ահաբեկչական հարձակումները: Եվրամիության անդամ 28 երկրների ղեկավարներ երեքշաբթի օրը մի համատեղ հաղորդագրություն են տարածել: Հաղորդագրության մեջ նշված է.-«Բելգիայի մայրաքաղաքի վրա կատարված հարձակումը համարվում է բաց հասարակության և ժողովրդավարության դեմ ուղղված հարձակում»: Ֆրանսիայի վարչապետ՝ Մանուել Վալսը դատապարտելով Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, ցավակցություն է հայտնել Բելգիայի կառավարությանը և ժողովրդին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մի հաղորդագրությամբ դատապարտել է բրյուսելյան հարձակումները և ասել է.-«Եվրոպական արժեքներն ավելի վեր են ատելությունից, կոպտությունից ու ահաբեկչությունից»: Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայնեմանը մի հաղորդագրությամբ դատապարտել է բրյուսելյան ահաբեկչական գործողությունները և հայտարարել, որ Երոպայի կենտրոնում խաղաղ բնակչության դեմ իրականացված ահաբեկչական ակտը վայրագ ու երկչոտ արարք է:

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը Բրյուսելում կատարված ահաբեկչական հարձակումներից հետո կառավարության կազմի արտակարգ նիստ է գումարել: Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգայոն հայտարարել է, որ Բրյուսելի դեպքերի հետևում թաքնված են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները :

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նույնպես դատապարտելով Բելգիայի ահաբեկչական դեպքերն ասել է.-«Բոլորը պետք է միավորվեն աշխարհի անվտանգությունն սպառնացող ահաբեկիչներին դիմակայելու նպատակով»:

Կանադայի վարչապետ՝ Ջաստին Տրուդոն իր թուիթերյան պաշտոնական էջում դատապարտելով բրյուսելյան ահաբեկչական հարձակումները, նշել է.-«Կանադան վշտակցում է Բելգիային և կկանգնի այդ երկրի ու Եվրոպայի ժողովրդի կողքին»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ևս դատապարտել է Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Աշխարհի Կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը, դատապարտելով ահաբեկչական հարձակումները, ցավակցություն է հայտնել դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նույնպես դատապարտելով Բրյուսելի ահաբեկչական հարձակումները ցավակցություն է հայտնել դեպքի հետևանով զոհվածների ընտանիքներին, Բելգիայի կառավարությանն ու ժողովրդին:

Եգիպտոսի Ալ-Ազհար համալսարանը դատապարտելով հարձակումները նշել է, որ ահաբեկչական ոճրագործությունները ոչ մի առնչություն չունեն իսլամ կրոնի ուսուցումների հետ: