Թուրքիան ԱՄՆ-ին սպառնացել է փակել Ինջիրլիքի ավիաբազան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i92868-Թուրքիան_ԱՄՆ_ին_սպառնացել_է_փակել_Ինջիրլիքի_ավիաբազան
Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին սպառնացել է փակել Ինջիրլիքի ավիաբազան և թույլ չտալ այդ երկիրը հասանելիություն ունենալ դրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2018 14:43 Asia/Tehran
  • Թուրքիան ԱՄՆ-ին սպառնացել է փակել Ինջիրլիքի ավիաբազան

Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ-ին սպառնացել է փակել Ինջիրլիքի ավիաբազան և թույլ չտալ այդ երկիրը հասանելիություն ունենալ դրան:

 

 

«Վաշինգտոնի ոչ բարեկամական քաղաքականության պատճառով Անկարան կարող է փակել Ինջիրլիքի ավիաբազան»։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Եթե ԱՄՆ-ն չվերանայի Թուրքիայի նկատմամբ իր դիրքորոշումը, Անկարան կանխարգելելու է Վաշինգտոնի հասանելիությունն Ինջիրլիք ավիաբազային», հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Նշելով, որ ոչ մի պատճառ չկա, որպեսզի Միացյալ նահանգները  Թուրքիային վաճառած «Էֆ-35» ռադարախույս կործանիչները չհանձնի Անկարային, Չավուշօղլուն ասել է.«Եթե հարցը չլուծվի, Անկարան կարող է  իր կարիքները այլ տեղից հայթայթել»:

 «Մենք աշխատում ենք հարթել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Սակայն ԱՄՆ-ն խոչընդոտում է: Երբ խոսքն այս մասին է, մեր ժողովուրդն ասում է՝ «Փակեք ինջիրլիքի ավիաբազան»։ Մեր ձեռքում այլ հաղթաթղթեր էլ կան։ ԱՄՆ չպետք է կորցնի այնպիսի դաշնակցի, ինչպիսին Թուրքիան է։»,- չորեքշաբթի օրը հայտարարել է Մևլութ  Չավուշօղլուն։

Թուրքիայի հարավային Ադանա քաղաքում գտնվող Ինջիրլիքի ավիաբազայում կան մոտ հինգ հազար ամերիկացի զինվորականներ: Երբ ԱՄՆ իշխանությունները որոշեցին Էֆ-35 կործանիչները չվաճառել Թուրքիային, վերջինս սկսեց քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ին ճնշման տակ դնելու համար:

Նշենք, որ ապրիլի վերջին ԱՄՆ Սենատի մի քանի սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկում են չեղարկել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը: Սենատորների կարծիքով Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարությունն այնպիսի քայլեր է կատարում, որոնց պատճառով այդ երկիրն ընթանում է ընդդեմ ԱՄՆ-ի շահերին:

Այդ սենատորների կարծիքով, Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի շահերի անտեսումը պատճառ կդառնա, որպեսզի Էֆ-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային, դառնա վտանգավոր քայլ՝ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար:

Մյուս կողմից թվում է, որ այդ կործանիչների Թուրքիա տեղափոխվելու կապակցությամբ  ԱՄՆ-ի անհամաձայնությունը, ինչ որ տեղ առնչվում է Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարների մտահոգության հետ: Այդ ռեժիմի պաշտոնյաները հայտարարել են, որ ցանկանում են լինել միակը, ով ունի  Էֆ-35 կործանիչներ ու չեն ցանկանում, որպեսզի այդ կործանիչների տեխնոլոգիան տրամադվի տարածաշրջանի մյուս երկրներին:  

Ռազմական փորձագետ Ջոն Վենաբելը այդ կործանիչների նշանակության մասին գրում է.«Էֆ-35 կործանիչները ռադարախույս  են  և դրանց տիրանալը դառնում է կարևոր հաղթաթուղթ միջազգային հավասարություններում»:

Անկախ այն բանից, թե Թուրքիայի սպառնալիքն ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ-ի որոշման վրա, հարկ է նշել, որ Անկարան պետք է հայացք նետի ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականություններում զբաղեցրած իր դիրքին: Թվում է, որ ԱՄՆ-ն Թուրքիային դիտում է որպես գործիք, որի պարտականությունն է դյուրին դարձնել ԱՄՆ-ի միջամտությունը Միջին Արևելքում:

ԱՄՆ-ն Էֆ-35 կործանիչների վաճառքի  նախագիծը որպես պատանդ է օգտագործելու Թուրքիայի հետ իր հարաբերություններում, ինչպես Եվրոպան է նման քաղաքականություն վարում այդ երկրի ԵՄ-ին ինտեգրվելու հարցում: