Հրթիռային ու պաշտպանական կարողությունն Իրանի կարմիր գիծն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93046-Հրթիռային_ու_պաշտպանական_կարողությունն_Իրանի_կարմիր_գիծն_է
Պաշտպանությունն ու հրթիռային հնարավորությունն Իրանի կարմիր գիծն է և եվրոպացիների հետ այս հարցը չի քննարկվելու:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հունիս 03, 2018 07:49 Asia/Tehran
  • Հրթիռային ու պաշտպանական կարողությունն Իրանի կարմիր գիծն է

Պաշտպանությունն ու հրթիռային հնարավորությունն Իրանի կարմիր գիծն է և եվրոպացիների հետ այս հարցը չի քննարկվելու:

Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ռամազան Շարիֆն ասել է.«Իրանը պաշտպանում է իր դաշնակիցներին և  Իսլամական Հանրապետությունը կշարունակի զարգավնել այդ զենքերի ուժը, ճշգրտությունը եւ արագությունը»:

Մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, այդ երկրի Պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկնել է իր անհիմն մեղադրանքները և Իրանին սպառնացել ավելի խիստ պատժամիջոցների կիրառմամբ: Պոմպեոն 12 պայման է ներկայացրել, այդ թվում բալիստիկ հրթիռների արտադրության ու փորձարկման և Իրանի տարածաշրջանային դերակատարության դադարեցումը: ԱՄՆ-ի այդ քայլը որոշ վերլուծաբանների և նույնիսկ ամերիկացի  ու եվրոպացի քաղաքական գործիչների կողմից «անխոհեմ» ու «անտրամաբանական» է գնահատվել:

ԱՄՆ «Ազգային անվտանգության կենտրոնի» պաշտպանական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հարի Ջեյ. Կազիանիսն ասել է .«Իրողությունն այն է, որ միջուկային համաձայնությանը Վաշինգտոնի անհավատարմությունը չի առնչվում ՀԳՀԾ-ին Իրանի հանձնառությանը և հանրապետականները պետք է ընդունեն այդ իրողությունը»:

ԻԻՀ-ը բազմիցս հայտարարել է, որ իր պաշտպանական տեխնիկան և հրթիռային կարողությունը համարվում է թշնամիների հավանական հարձակումների կանխարգելիչ գործոնը և Իրանը ոչ միայն երբեք չի հանձնվելու իր պաշտպանունակությունից նահանջելու թշնամիների սպառնալիքներին այլ ավելի է հզորացնելու այդ կարողությունը:

ԱՄՆ-ը և արաբներն իրանաֆոբիայի միջոցով նպատակ ունեն թուլացնել Իրանի պաշտպանական կարողությունը և փորձում են բանակցել Իրանի հրթիռային կարողության շուրջ:

Մայիսի 23-ին ունեցած ելույթում, պարզաբանելով եվրոպացիների հետ ՀԳՀԾ-ն շարունակելու անհրաժեշտ պայմանները, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է. «Եվրոպական երեք երկրների ղեկավարները պիտի պարտավորություն ստանձնեն ու խոստանան, որ որևէ դեպքում առաջ չեն քաշելու հրթիռային խնդիրն ու Իրանի տարածաշրջանային ներկայության հարցը»:

Անկասկած ԻԻՀ-ը տիրակալ ուժերի կամքից անկախ շարունակելու է իր պաշտպանական ու անվտանգ քաղաքականությունը և ոչ մեկին թույլ չի տալու միջամտել այդ հարցին : «Հրթիռային կարողությունը» ԻԻՀ-ի ազգային անվտանգության բաղադրիչներից մեկն է և այս կայուն սկզբունքի շրջանակում, իր պաշտպանունակությունը զարգացնելու համար, Իրանը ոչ մեկի թույլտվության կարիքը չունի և իր անվտանգության հետ կապված ոչ մի ուժի հետ բանակցության չի նստելու:

Այդ ոլորտում Իրանի դեմ ցանկացած մեղադրանք հետևանքն է Թեհրանի հետ ԱՄՆ-ի մեծ թշնամանքի, տարբեր դաշտերում Իրանի կարողությունների զարգացման համար զայրույթի, նաև այն փաստի, որ ԻԻՀ-ն օրինակ է ծառայում տարածաշրջանի երկրների համար: Իսլամական հեղափոխության 40-ամյա փորձը ցույց է տվել, որ Իրանը երբեք չի հանձնվելու  սպառնալիքների դիմաց: