ԱՄՆ-ն Մեծ Յոթնյակի նիստում մեկուսացվեց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93104-ԱՄՆ_ն_Մեծ_Յոթնյակի_նիստում_մեկուսացվեց
Մեծ Յոթնյակում ԱՄՆ-ի գործընկեր վեց երկրները համատեղ հաղորդագրությամբ իրենց մտահոգությունը հայտնեցին Վաշինգտոնի առևտրական միակողմանի քայլերի կապակցությամբ և պահանջեցին այդ կապակցությամբ կտրուկ քայլեր ձեռնարկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2018 15:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Մեծ Յոթնյակի նիստում մեկուսացվեց

Մեծ Յոթնյակում ԱՄՆ-ի գործընկեր վեց երկրները համատեղ հաղորդագրությամբ իրենց մտահոգությունը հայտնեցին Վաշինգտոնի առևտրական միակողմանի քայլերի կապակցությամբ և պահանջեցին այդ կապակցությամբ կտրուկ քայլեր ձեռնարկել:

Կանադայում գումարված Մեծ Յոթնյակի նիստի ավարտին, Գերմանիայի, Բրիտանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի ու Կանադայի էկոնոմիկայի նախարարներն այդ հաղորդագրության մեջ, իրենց հիասթափությունը հայտնելով ԱՄՆ-ի առևտրական քաղաքականությունների հանդեպ, այդ երկրի գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինից պահանջեցին այս կապակցությամբ իրենց մտահոգությունը փոխանցել Դոնալդ Թրամփին:

Նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի գործողությունները տարբեր բնագավառներում վրդովեցրել են ԱՄՆ-ի մրցակիցներին, ինչպիսիք են Չինաստանը եւ Ռուսաստանը, իսկ Վաշինգտոնի Արևմտյան գործընկերները, այդ թվում եվրոպացիները, Կանադան և Ճապոնիան խիստ դիրքորոշում են ընդունել   Դոնալդ Թրամփի տնտեսական միակողմանի քաղաղականության վերաբերյալ և կոչ են արել դիմակայել այդ քայլերը:

Մեծ Յոթնյակի անդամ վեց երկրների  համատեղ հաղորդագրությունը վկայում է այն մասին, որ նրանց համբերությունը ավարտվել է Թրամփի միակողմանի գործողությունների հարցում, որն անտեսում է  մյուս երկրների շահերը:

Հաղորդագրության մեջ ընդգծվել է ալյումինի ու պողպատի ներկրման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը հակադարձելու անհրաժեշտությունը:

Մեծ Յոթնյակի էկոնոմիկայի նախարարների հաղորդագրության մէջ նաև ընդգծված է անդամ երկրներ ղեկավարների հետագա բանակցությունների անհրաժեշտությունը:

Առևտրի եվրոպական հանձնակատար Սիցիլիա Մալմեստրոմն ասում է, որ եթե համաշխարհային դերակատարները չեն հարգում կանոնները, ապա աշխարհի տնտեսական եւ ֆինանսական համակարգը գտնվում է փլուզման վտանգի ներքո:

ԱՄՆ առևտրի նախարար Վիլբեր Ռասը մայիսի 25-ին հայտարարեց ԵՄ-ից, Կանադայից ու Մեքսիկայից ներկրվող ալյումինից ու պողպատից մաքսատուրք գանձվելու որոշման մասին և ասաց, որ այդ որոշումը գործադրման կհանձնվի հունիսի 1-ից:

Հիշյալ մետաղների ներկրման համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերին դիմակայելու նպատակով, ԵՄ-ն բողոք է ներկայացրել Համաշխարհային առևտրի կազմակերպությանը:

Կանադայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Օտտավան բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրի կազմակերպությանը (NAFTA), Վաշինգտոնի կողմից մաքսատուրքեր սահմանելու որոշման վերաբերյալ:

Մեքսիկան նաեւ խոստացել է, որ հակադարձ քայլ կձեռնարկի ԱՄն-ի դեմ: Սակագների բարձրացման վերաբերյալ Թրամփի որոշմանը դեմ են նաև ԱՄՆ-ում:

Միացյալ Նահանգների Սենատի մեծամասնության ղեկավար Միչ Մաք Քանելն կոչ է արել Թրամփին ձեռնպահ մնալ նոր սակագների միջազգային պատերազմից և զգուշացրել է, որ դրանք կարող են հանգեցնել առեւտրային պատերազմի:

Կոնգրեսի բարձրաստիճան պաշտոնյաները առևտրային սակագներ կիրառելու մասին բազմիցս նախազգուշացրել են Դոնալդ Թրամփի կառավարությանը եւ պնդել են, որ նման գործողությունները կարող են վնասել  երկրի տնտեսությանը:

Թվում է, որ աստիճանաբար միջազգային նոր կոալիցիա է ձևավորվում Դոնալդ Թրամփի քայլերի դեմ: 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ ներքին ընդդիմությունը բարձրանում է:

Այս ճնշումների եւ բողոքները կարող են հանգեցնել Միացյալ Նահանգների աճող մեկուսացմանը միջազգային ասպարեզում եւ Վաշինգտոնի դեմ միջազգային տնտեսական պատերազմ է հրահրվում նրա գործընկերների կողմից: