Մամուլի տեսություն 04-06-2018
Լուսահոգի Էմամ Խոմեյնու հուղարկավորության օրը հիշող անձանցից շատերը հավատացած են, որ մինչ այդ օրը նման բազմություն չէին տեսել:
ԻՍՆԱ
Խոմեյնից Ջամարան
Լուսահոգի Էմամ Խոմեյնու հուղարկավորության օրը հիշող անձանցից շատերը հավատացած են, որ մինչ այդ օրը նման բազմություն չէին տեսել: Միլիոնավոր իրանցիներ իրենց հեղափոխության էմամին վերջին հրաժեշտը տալու համար փողոցները դուրս եկան, որպեսզի վերջին անգամ իրենց հավատարմությունը հայտնեն նրա ու նրա իդեալների հանդեպ: Բայց ո՞վ էր Ռուհոլլահ Խոմեյնին, որ կարողացավ սիրահարների նման մեծ բազմություն հրապարակ դուրս բերել, այնպիսի սիրահարներ ովքեր այսօր էլ նրա անունը հիշելուց հուզվում ու նրանց աչքերը խոնավանում են:
«Լուսահոգի Էմամ Խոմեյնու կյանքն ու ժամանակաշրջանը» գրիք հեղինակ և Լուսահոգի Էմամ Խոմեյնու և իսլամական հեղափոխության հետազոտական կենտրոնի պատմության խմբի նախագահ դոկտ. Մոհսեն Բեհեշթի Սերեշթն Էմամի խարիզմատիկ ու քաջարի անհատականությանը զուգահեռ նաև անդրադարձել է նրա անհատականության մյուս կողմերին:
Նա անդրադառնալով լուսահոգի Էմամի հեղափոխական ոգուն, ասաց. «Բոլորը գիտակցում են, որ հեղափոխական գործիչները սկզբից մինչև վերջ ներկայացվում են որպես հեղափոխական: Շատերը բացականչում էին «Աշխարհի ամենահեղափոխական մարդը՝ Այաթոլլահ Խոմեյնին», բայց հենց այս հեղափոխական անհատականությունը հիմնական տարբերություններ ուներ աշխարհի հեղափոխական մյուս գործիչներից: Էմամի հեղափոխականություն ազդված էր կրոնական սկզբունքներից և նա կրոնի ու Ղուրանի սահմաններից դուրս որևէ գործ չէր կատարում:
Նա հավելում է. «Եթե նայենք հեղափոխությանը հաջորդած շրջանին կնկատենք, որ ԱՄՆ-ի կապակցությամբ Էմամի հայտարարություններն ընդհանրապես պայմանական են: Այսինքն ասում է, որ եթե ԱՄՆ-ն այսպես անի, մենք այսպես կանենք: Այս դիրքորոշումն ու հայացքը տարբերվում է մյուս հեղափոխությունների առաջնորդներից: Օրինակ ԽՍՀՄ-ում Լենինն ԱՄՆ-ի կամ արևմուտքի մասին նման տեսակետ չուներ ու հետագային տեսանք, որ նրանց վերաբերմունքը 180 աստիճան փոփոխություն կրեց, բայց Էմամը հետևում է հստակ մի ընթացքի և դա ուսուցողական բնույթ կարող է ունենալ»:
Համալսարանի այս դասախոսն անդրադառնալով Էմամի վերաբերմունքին, ասում է. Պատերազմի պարագային էլ անգամներ նա ասել է, որ եթե սրանք մեր իրավունքները հարգեն ու հատուցեն մեր կրած վնասը, մենք պատերազմին վերջ կտանք: Եթե նկատեք այստեղ էլ պայմանական է արտահայտվում: Հետևաբար կարող ենք ասել, որ Էմամը բարեփոխական հեղափոխական էր: Այն պայմաններում, երբ բարեփոխումների կարիք է զգացվում հավատացած է դրան ու այն պայմաններում երբ առավել արմատականություն է հարկավոր նման վերաբերմունք է ցուցաբերում»:
Նա այնուհետև ընդգծեց. «Մյուս օրինակը երկրի կառավարման գործում է: Մեր համակարգը երկու կողմ ունի: Մեկը համակարգի հանրային օրինականությունն է, որ նույն իսլամն է, իսկ մյուսը ընդունելի լինելն է, այսինքն ժողովուրդը պիտի ընդունի իսլամական այս համակարգը: Նման մեկ բաղադրությամբ, որ Իսլամական Հանրապետություն է կոչվում մենք ուշադրություն ենք ցուցաբերում բոլոր կողմերին: Հետևաբար չափազանց կարևոր է նրա այն հայտարարությունը, թե՝ «Իսլամական Հանրապետություն, ոչ մեկ բառ ավելի և ոչ մեկ բառ պակաս»: Քանի որ ոմանք ցանկանում էին իսլամի պատրվակով մերժել հանրապետականությունը և կամ էլ հանրապետության պատրվակով լուսանցք մղել իսլամականությունը: Բայց Էմամն այդ երկուսն ընդունում էր մեկտեղ և հավատացած էր, որ պիտի ձևավորվի իսլամական մի իշխանություն, որի հիմքում ընկած պիտի լինի ժողովրդի մասնակցությունն ու ժողովրդավարությունը և իհարկե դրա օրենքները չպիտի հակասեն իսլամին:
Արմենիա Սպուտնիկ
Քաղաքականությունը տնտեսությունից կարևո՞ր է. ո՞րն է Փաշինյանի ծրագրի բանալին
Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, որի իրականացումը պետք է պայմաններ ստեղծի ապագայում տնտեսությունը զարգացնելու համար, Sputnik Արմենիային ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Նիկոլ Փաշինյանի կաբինետը օրեր առաջ հրապարակեց կառավարության ծրագիրը, որը ԱԺ–ում կքննարկվի հունիսի 7-ին։ Կառավարության ծրագիրն իր մեջ ներառում է 7 գլուխ։ Առանձին ուշադրություն է հատկացվել արտահերթ ընտրություններին։
«Նախևառաջ սա քաղաքական փաստաթուղթ է, և դրանում նշված առաջնահերթությունները բխում են վերջին երկու ամիսների զարգացումներից։ Գլխավոր խնդիրն արտահերթ ընտրությունների անցկացումն է, իրավունքի գերակայության ապահովումն ու կոռուպցիայի և մենաշնորհի դեմ պայքարը», – ասաց Մարգարյանը։
Նա նշեց, որ ծրագիրը, փաստորեն, առավելագույնը մեկ տարվա համար է նախատեսված։ Շեշտը դրվում է արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու վրա` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտրողների իրական ցուցակներ կազմելու վրա։
Միևնույն ժամանակ տնտեսական հարցերը հաջորդում են այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են մշակույթը, գիտությունը, ռազմական ոլորտը, առողջապահությունն ու շրջակա միջավայրը։
«Ստեղծված իրավիճակում հարցերի` այդ թվում տնտեսական, լուծման բանալին կոռուպցիան վերացնելու մեջ է։ Այս կառավարության աշխատանքը նախևառաջ սև դրամարկղերից և ստվերային հաշիվներից տնտեսությունն ազատելն է», – ասաց Մարգարյանը։
Նրա խոսքով` չի կարելի ունենալ տնտեսության զարգացման առողջ մոդել զանգվածային «սև» հաշվապահության, գումարների արտահոսքի և այլ գործոնների պայմաններում։
«Նման պայմաններում տրամաբանական է, որ ծրագիրը հենց այսպիսին է։ Գործընթացը կարող է 6-10 ամիս տևել, գլխավոր խնդիրը Հայաստանում կոռուպցիոն համակարգերի ապամոնտաժումն է։ Բացի այդ, նոր կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի մարդը և նրա խնդիրները, այլ ոչ թե բիզնեսը, կամ համակարգը», – ասաց Մարգարյանը։
Ծրագիրը նախատեսում է շարունակել պայքարը ստվերի և կոռուպցիայի, մենաշնորհը վերացնելու դեմ։ Սա, Մարգարյանի կարծիքով, կխթանի տնտեսության զարգացումը։
Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ ծրագրում չկան թվեր։ Ամենայն հավանականությամբ, փորձագետի խոսքով, այս ծրագիրը միավորում է տարբեր քաղաքական ուժերի գաղափարները, որոնք տարբեր ակնկալիքներ ունեն քանակային ցուցանիշների հարցում։
«Հավանաբար, հենց այս պատճառով փաստաթղթում կոնկրետ թվեր չեն արտացոլվել։ Մյուս կողմից, ծրագիրը կարճաժամկետ բնույթ է կրում», – նշեց Մարգարյանը։
Հիշեցնենք` ծրագրի վեցերորդ գլուխը նվիրված է հետևողական տնտեսական զարգացմանը։
Այն բաժանված է մի քանի կետերի` տնտեսական մրցակցության ապահովում և մենաշնորհի դեմ պայքար, պայքար ստվերի դեմ և պետեկամուտների ավելացում, տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում, տնտեսական զարգացման առաջնահերթություններ (բարձր տեխնելոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն)։
Արմենպրես
Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս. Լապշինի հոդվածը «Le Monde»-ում
«Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս». այսպես է վերնագրված ռուս-հրեական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինի «Le Monde» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նա պատմում է Ադրբեջանի բանտում իր ամենօրյա տանջանքների և հալածանքների մասին։ Բլոգերը 7 ամիս անցկացրել է Կովկասյան այս երկրի բանտում նախքան ներում ստանալն ու Իսրայելին արտահանձնվելը։
Ալեքսանդր Լապշինը պատմում է, որ ինքն աշխարհով մեկ ճանապարհորդող բլոգեր է, ով եղել է ավելի քան 130 երկրում։ Չի հետաքրքրվում քաղաքականությամբ, սիրում է խաղաղությունը, բնությունը, պատմությունը, գեղեցիկ կանանց և լավ սնունդ։ Նույնիսկ իր վատագույն մղձավանջներում չի պատկերացրել, որ կարող էր դառնալ երկու կոշտ բռնապետերի քաղաքական խաղի զոհ։