Զարիֆը նամակով դիմել է տարբեր երկրներին՝ ԱՄՆ-ի քաղաքականություններին դիմակայելու համար
Տարբեր երկրների ԱԳ նախարարներին հղած նամակում, Իրանի ԱԳ նախարարը գրել է. «Միջազգային հանրության անդամները պարտավոր են դեմ գնալ Միացյալ նահանգների օրինախախտումներին, և օրենքի իշխանությանը ցուցաբերած անուշադրությանը»:
Նամակում Զարիֆը նշել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը, ԱՄՆ-ի կամայական քաղաքականությունների հետ համաձայնելու համար մյուս երկրներին ճնշելն ու սպառնալը, օրենքներն ու միջազգային դաշինքներն անտեսելը և սարսափ առաջացնելը օրինախախտման և օրենքի իշխանությունն անտեսելու վառ ապացույցներ են: Նա միջազգային հանրության բոլոր անդամներին կոչ է արել դիմակայել ԱՄՆ-ի այդ քայլերին:
Դոնալդ Թրամփի գլխավորած ԱՄՆ-ի կառավարությունը գագաթնակետին է հասցրել զոռբայությունն ու կամայականությունը: Նման մոտեցումը միջազգային օրենքների հարգումն ու ընդհանուր համագոծակցությունը հիմք ընդունող 21-րդ դարում, միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիք է համարվում:
ՀԳՀԾ-ից և Փարիզյան դաշինքից ԱՄՆ-ի հրաժարվելը, պողպատի ու ալյումինի ներկրման սակագները միակողմանիորեն բարձրացնելը, իր քաղաքական նպատակների առաջմղման համար միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին ճնշելը և ԱՄՆ-ի դեսպանությունը բռնազավթված Երուսաղեմ փոխադրելով Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների անտեսումը, վկայում են ԱՄՆ-ի զոռբայությունների մասին, որոնց նկատմամբ անուշադրության հետևանքներից տուժելու են միջազգային հանրության բոլոր անդամները:
Միջազգային հանրությունը օրենքի շրջանակում պետք է միասնական կողմնորոշում որդեգրելով դեմ կանգնի ԱՄՆ-ի կամայականություններին, որպեսզի ենթադրություն չառաջանա, որ միջազգային հանրության անդամները կենթարկվեն ՄԱԿ-ի հռչակագրի շրջանակներից դուրս Վաշինգտոնի պահանջներին: Եվրամիության անդամ պետությունները ամենաշատը պետք է ուշադրություն դարձնեն այս կետին, որպեսզի կարողանան պատմական այս ժամանակահատվածում, երբ միջազգային քաղաքականությունն ազդված է Թրամփի քայլերից, անկախ մոտեցում դրսևորել և կանխել ԱՄՆ-ի կամայականությունը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և Թրամփի առևտրային պատերազմի նկատմամբ եվրոպացիների քաղաքական դիրքորոշումը, ինչպես նաև Պաղեստինի Դիմադրությունը դատապարտելու նպատակով գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ի քաղաքական մեկուսացումը, Վաշինգտոնի քաղաքականություններին դիմակայելու նշաններն են:
Եվրոպացիները պետք է ավելի շատ հեռանան ԱՄՆ-ին ենթարկվելու շրջանակից, որպեսզի ոչ մի պայմանով չհայտնվեն այդ երկրի քաղաքական ու տնտեսական ճնշումների ազդեցության տակ :
Վերջերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը և միջազգային բեմում այդ երկրի սանձարձակ վերաբերմունքը, ասելով. «Եթե թույլ տանք, որ պատմական ամենադժվարին պահին օտարները մեր դիվանագիտության ու անվտանգության մասին որոշում կայացնեն և վտանգեն մեր անկախուչյունը, այդ դեպքում Եվրոպան իշխող չի լինելու: Եկեք թույլ չլինենք ու չհանձնվենք»: