Մամուլի տեսություն 05-06-2018
Իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավորն ասաց. «Թեև Էմամի միաստվածային հայացքը ծնունդ առավ Իրանում, սակայն ընդառաջվեց ողջ աշխարհի կողմից և այսօր այդ շարժումը ծավալվում է Էմամ Խամենեու միջոցով ու կարելի է այդ հայացքն ու մտածողությունը մարմնավորված տեսնել նրա մոտ»:
Ֆարս
Մարդկության հանդեպ լուսահոգի Էմամի միաստվածային հայացքը կարելի է մարմնավորված տեսնել Էմամ Խամենեու մեջ
Իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավորն ասաց. «Թեև Էմամի միաստվածային հայացքը ծնունդ առավ Իրանում, սակայն ընդառաջվեց ողջ աշխարհի կողմից և այսօր այդ շարժումը ծավալվում է Էմամ Խամենեու միջոցով ու կարելի է այդ հայացքն ու մտածողությունը մարմնավորված տեսնել նրա մոտ»:
Իրանի իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը «Ֆարս»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով համաշխարհային մասշտաբով լուսահոգի Էմամ Խոմեյնու դերակատարությանն ու ազդեցությանն, ասաց. «Լուսահոգի Էմամ Խոմեյնին մեծ անհատականություն էր, որ նոր հայացքներ ու մտածողություն առաջացրեց միջազգային համակարգում: Այդ շրջանում լճացման մատնված և ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան և Խորհրդային Միության գլխավորությամբ արևելյան բլոկների էր բաժանված, իսկ արևմտյան ու արևելյան երկու համակարգերին իշխող մտածողությունից բացակայում էր միաստվածայնության և միակն Աստծո հանդեպ հավատքի տարրը»:
«Լուսահոգի Էմամը պարզաբանելով այդ վարդապետությունների պատճառով մարդկային կյանք մուտք գործած պակասություններն ու թերությունները, նոր մտածողություն ներկայացրեց աշխարհին»,-հայտարարեց Իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավորը:
Ժորժիկ Աբրահամյանն ասաց. «Թեև տրոփող սիրտը, որի շարժումը սկսվեց Էմամի միջոցով, գտնվում էր Իրանում, սակայն Էմամի միաստվածային այս հավատքն Իրանի աշխարհագրական տարածքով սահմանափակված չէր և աշխարհի բռնահարվածներն անկախ իրենց մորթու գույնից և ցեղային, կրոնական ու ազգային պատկանելիությունից դա ընդառաջեցին ու գրկաբաց ընդունեցին»:
«Թեև այսօր Էմամ Խոմեյնին այլևս մեր մեջ չէ, սակայն աշխարհին մատուցված նրա մտածողությունը մեծ ծավալներով տարածվել է ու իմ համոզմամբ առաջիկա տարիներին աշխարհում հրաշալի փոփոխություններ է առաջացնելու և ամբողջ աշխարհն ազդվելու է Էմամի հայացքներից ու մտածողությունից»,-հավելեց Ժորժիկ Աբրահամյանը:
Նա ընդգծեց. «Էմամի մտածողությունը աճող գործընթաց ու շարժում ու որևէ կերպ հնարավոր չէ դրա երթը կասեցնել ու շեղել և ՆՎ Այաթոլլահ Խամենեու առաջնորդությունն էլ մեր միաստվածային մտածողության ընդլայնման ու տարածման գործում դերակատարություն է ունեցել և նրա առաջնորդության տարիներին մենք Էմամի մտածողության ու հեղափոխության տարբեր երկրներում տարածվելու և տարբեր ժողովուրդների համար օրինակ ծառայելու ականատեսն ենք եղել ու այսօր կարելի է ասել, որ այդ շարժումը մարմնավորվել է մեծարգո առաջնորդի գոյությամբ»:
Իրանի իսլամական խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավորն անդրադառնալով տարբեր կրոնների հետևորդների հանդեպ Էմամի հայացքներին, ասաց. «Այս հարցի հանդեպ Էմամի հայացքը բխում էր նրա միաստվածային հայացքից, որը անկախ կրոնից ու դավանանքից մարդուն հարգելի էր համարում»:
«Լուսահոգի Էմամ Խոմեյնին աստվածային այլ կրոնների հետևորդների հանդեպ տարբեր հայացք ուներ և մարդկային մոտեցմամբ ընդգծում էր տարբեր կրոնների հետևորդների քաղաքացիական իրավունքների հանդեպ հարգանքի անհրաժեշտությունը»:
Արմենիա Սպուտնիկ
«Նվեր» Էրդողանին ընտրություններից առաջ. ինչու է ԵՄ–ն կրճատում Թուրքիայի օգնությունը
Թուրքիայի ընտրություններին ընդառաջ Եվրախորհրդարանը պաշտոնական «նվեր» է մատուցել, ըստ էության, այդ պաշտոնի միակ թեկնածուին։ Թուրքիային Եվրոպայից տրամադրվող ֆինանսական օգնությունը գրեթե կիսով չափ կրճատվելու է։ Այդ պատճառով Էրդողանի վարկանիշն ամենայն հավանականությամբ կշարունակի նվազել։
Վերջերս Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի նիստում ելույթ ունենալիս եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտնեց, որ այսպես կոչված IPA-ն (Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը, որը կապված է Եվրամիություն մտնելու հայտի հետ) 2018 թվականին 40%-ով կկրճատվի։ Պատճառները շատ միանշանակ են ձևակերպված ու սխալ մեկնաբանությունների տեղիք չեն տալիս. ժողովրդավարության պայմանների, օրենքի գերակայության ու երկրում մարդու իրավունքների վատթարացումը։
Հայտնել են նաև, որ եթե մինչև 2018 թվականի ավարտը Թուրքիայում առաջխաղացումներ չլինեն այդ ոլորտներում, ապա 2019 ու 2020 թվականների համար նախատեսված ֆինանսական օգնությունը կկրճատվի 253 միլիոն եվրոյով։ Ընդ որում, բյուջեն կարող է ավելի կրճատվել. 2014-ից 2020 թվականներին այն կարող է կրճատվել 750 միլիոն եվրոյով։ Եթե Թուրքիան շարունակի իր քմահաճ գործունեությունը։
Ֆինանսական օգնության կրճատման մասին հայտարարությունից բացի, Հանը հայտնել է ևս մի բան, որը չէր կարող չազդել Անկարայի նյարդերի վրա. նա ասել է, որ «ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության անկումով Թուրքիան հեռանում է Եվրոպայից», ու տրամադրվող ֆինանսական աջակցությունը պետք է կրճատվի և ուղղվի Եվրոպայի համար ավելի «առաջնային» ոլորտներ։
Պետք է նշել, որ Եվրոպական Միությունն առաջին անգամ է կրճատում ԵՄ անդամ դառնալու հավակնություն ունեցող պետությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Եվ դա սպասելի էր, քանի որ արդեն պարզ է` ԵՄ-ն Թուրքիայի հետ հույսեր չի կապում։
Հրապարակ
ՀՀԿ-ն Արա Բաբլոյանին գործուղել է Մոսկվա. Ռուսաստանը վրդովված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արա Բաբլոյանին հանրապետականներն ու նախկին իշխանությունները հորդորել են զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմամբ, գոնե՝ պառլամենտական մակարդակում։
Հիմա շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը վրդովված է եվրոպամետ կադրերի նշանակմամբ տարբեր պատասխանատու պաշտոններում, հատկապես՝ ՊՆ-ում, Անվտանգության խորհրդում, եւ այդ վրդովմունքը կարող է արտահայտվել ռուսական ավանդական «եղանակով»՝ Արցախում սադրանքներ հրահրելով կամ Հայաստանի դեմ ուղղված տարբեր ձեռնարկներով, ուստի կարծում են, որ այդ գործում կարող է որոշակի դերակատարում ունենալ տարեց եւ հավասարակշիռ Բաբլոյանը, ում ռուսները նորմալ են ընկալում։
Նա այս օրերին գտնվում է Մոսկվայում՝ պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված համաժողովին է մասնակցում եւ երեկ ելույթ է ունեցել «միջազգային անվտանգության թեմայով»՝ ընդգծելով․ «Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից կարեւորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ ԼՂ հակամարտության խաղաղ լուծումը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետեւողական եւ կառուցողական դերը խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը միշտ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ձեւաչափով»: Բաբլոյանը նաեւ հանդիպել-զրուցել է Պետդումայի նախագահի հետ։
Այս օրերին Մոսկվա է մեկնել նաեւ Գագիկ Ծառուկյանը, որտեղ, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունենում «Եդինայա Ռոսիայի» եւ Պետդումայի այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների թեման ՀՀ «ներքաղաքական իրավիճակն» է։