ԻԻՀ առաջնորդը խոսել է համակարգի թշնամիների նպատակների մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93208-ԻԻՀ_առաջնորդը_խոսել_է_համակարգի_թշնամիների_նպատակների_մասին
Երկուշաբթի երեկոյան ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցի արարողության ժամանակ, ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է իսլամական հանրապետության համակարգի թշնամիների նպատակներին: Արարողությանը ներկա էին Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարները, երկրի պատասխանատուները, տարբեր երկրների դեսպաններ ու ներկայացուցիչներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2018 09:10 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը խոսել է  համակարգի թշնամիների նպատակների մասին

Երկուշաբթի երեկոյան ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցի արարողության ժամանակ, ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է իսլամական հանրապետության համակարգի թշնամիների նպատակներին: Արարողությանը ներկա էին Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարները, երկրի պատասխանատուները, տարբեր երկրների դեսպաններ ու ներկայացուցիչներ:

Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, թշնամիների նպատակն է եղել թուլացնել հեղափոխության իդեալները և խոչընդոտել Իրանի զարգացումն ու անվտանգությունը, սակայն նրանց դա չի հաջողվել: Այսօր, երբ ԻԻՀ համակարգը թևակոխել է իր 40-ամյակը, թշնամիների նպատակը չի փոխվել: Ավելին՝ նրանք նոր օանապարհներով են փորձում ընդդիմանալ ԻԻՀ համակարգին:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադարձել է Իրանի ժողովրդին և համակարգը թուլացնելու թշնամիների քայլերին:

Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.«20 տոկոսով հարստացված ուրան արտադրելու ոլորտում Իրանի երիտասարդ մասնագետների ու գիտնականների կարողությունն այն պայմաններում, երբ դիմացի կողմը տարբեր պայմաններ ու խնդիրներ էր առաջադրել միայն բժշկական նպատակով 20 տոկոսանոց ուրան հարստացնելու համար, վկայում է գիտական ու տեխնիական ասպարեզում Իրանի ազգային հզորության մասին, ինչը պատիվ է բերում մեր երկրին»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնատարներին պարտավորեցրել է անհապաղ հնարավորություն ստեղծել՝ ՀԳՀԾ-ի շրջանակում թողունակությունը 190 հազար սուի հասցնելու համար:

Իրանի հրթիռային կարողությունը նույնպես երաշխավորում է երկրի անվտանգությունը: Ակնհայտ է, որ ոչ մի անկախ երկրում օտարներին թույլ չեն տա միջամտել այդ հարցում: Խոսքն ուղղելով մի շարք եվրոպացի պաշտոնատարների, հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Ամենայն հավանականությամբ, որոշ պետություններ ակնկալում են, որ Իրանը կհանդուրժի շրջափակումներն ու կդադարեցնի իր միջուկային աշխատանքները, որի կարիքն ունի ապագայում, իսկ իրենք կշարունակեն սահմանափակումներ կիրառել Իրանի դեմ: Սակայն  նրանց երազանքը իրական չի դառնալու»:

Մյուս կարևոր կետը տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման գործընթացում Իրանի ակտիվ ու ազդեցիկ ներկայությունը և Պաղեստինի իրավազրկված ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է, ինչը վկայում է այն մասին, որ Իրանի իսլամական հանրապետությունը արդարատենչ է և մերժում է բռնությունը:

Անցած 40 տարիների ընթացքում ԻԻՀ-ը երբեթ գլուխ չի խոնարհել  Արևմուտքի առաջ և այսօր էլ երբ ԱՄՆ-ը դեմ է կանգնել Իրանին, Թեհրանը պատրաստ է դիմակայել այդ երկրի նյութած դավերին:

Ինչպես ասել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը՝ սպառնալիքների չափը  վկայում է իսլամական հանրապետության հզորության մասին, որովհետև եթե ԻԻՀ հզոր  և ազդեցիկ չլիներ, թշնամին նման քայլերի չէր դիմի:

Իրանի ժողովուրդը Ղոդսի միջազգային օրվա նման կարևոր երթերին իր շքեղ մասնակցությամբ, ամեն տարի թշնամիներին ի ցույց է դնում իր հզորությունը և ասում, որ երբեք չի սարսափելու նրանց սպառնալիքներից ու պասիվ մոտեցում չի դրսևորելու: