Մարդկային աղետ Եմենում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93234-Մարդկային_աղետ_Եմենում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դոժարիկն ասել է, կազմակերպությունը նախազգուշացնում է հումանիտար աղետի և երկու շաբաթ առաջ Ալ-Հադայդա նավահանգստում սկսված պայքարի վտանգավոր հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2018 13:46 Asia/Tehran
  •  Մարդկային աղետ Եմենում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դոժարիկն ասել է, կազմակերպությունը նախազգուշացնում է հումանիտար աղետի և երկու շաբաթ առաջ Ալ-Հադայդա նավահանգստում սկսված պայքարի վտանգավոր հետևանքների մասին:

Ալ-Հադայդաում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ներգրավված կողմերի հետ բանակցությունները շարունակվում են:

ՄԱԿ-ը նաև բանակցություններ է վարում Սաուդյանների հետ խաղաղ բանակցությունների վերսկսման և Եմենում կարիքավոր մարդկանց օգնելու ջանքերի մասին: Միավորված ազգերի կազմակերպությունը զգուշացնում է Եմենում մարդկային աղետի մասին, սակայն Սաուդյան և արեւմտյան պաշտոնյաների անտեսում են ՄԱԿ-ի զգուշացումները:

Այն երկրները, որոնք պնդում են, որ պաշտպանում են մարդու իրավունքները, ամեն օր միակողմանի կամ երկակի դիրքորոծում են ընդունում  այդ խնդրի շուրջ: 

Մինչ օրս, չնայած ՄԱԿ-ի բազմաթիվ զգուշացումերին, Եմենի հումանիտար ճգնաժամը և այս երկրում տեղի ունեցող հումանիտար աղետին ուշադրություն չեն դարձնում:

Չնայած միջազգային կազմակերպությունների նախազգուշացմանը և համաշխարհային հասարակական կարծիքի ճնշմանը, արեւմտյան կառավարությունները, մասնավորապես Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիային ռազմական եւ լոգեստիկական աջակցություն ցուցաբերելով փաստորեն մասնակցում են այս հակամարդկային հանցագործություններին:

ՄԱԿ-ի պաշտոնատարներին հուսահատեցրել է Եմենի ճգնաժամը կարգավորելու և բախվող կողմերի միջև բանակցությունները վերականգնելու  ուղղությամբ Անվտանգության խորհրդի տարած ջանքերի ձախողումը: 

Եմենի Ազգային Ազատ շարժման գլխավոր քարտուղար Իբրահիմ Հադիան ասում է.«ԱՄՆ-ի քաղաքականության գերակայության պատճառով Անվտանգության խորհուրդը անտարբեր է Եմենում տիրող իրավիճակի մասին: Անվտանգության խորհրդում միայն  որոշումներն են ընդունվում, որոնք նախատեսված են Միացյալ Նահանգների կողմից»:

Եմենում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի անտարբերությունը այդ կազմակերպությունների կախվածության արդյունք է այն երկրներից ովքեր  ներգրավված  են Եմենի պատերազմում:

Հաշվի առնելով ՄԱԿ-ի նյութական կախվածությունը Միավորված ազգերի կազմակերպությունը Միացյալ Նահանգներին և Սաուդյան Արաբիային, Եմենում կամ աշխարհում ցանկացած վայրում ՄԱԿ-ը անկարող է  իր պարտականությունների կատարման գործում:

Եմենի   պատերազմից մի քանի տարի անց  ոչ մի արդյունավետ գործողություն չի ձեռնարկվել մարդկային աղետի և այդ երկրի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ն միայն սահմանափակվում է հայտարարություններ կամ զեկույցներ հրապարակելով  և կամ մտահոգություն հայտնելով այդ մասին:

Times of London օրաթերթի լրագրող Յունա Քրեյգը ասում է, որ Եմենում մարդասիրական իրավիճակը աղետալի է: Ներկայումս ոչ մի հեռանկար չկա քաղաքական բանակցությունների ճանապարհով կարգավորել ճգնաժամը կամ վերջ տալ այս պատերազմին: