Իրանի ակտիվությունը ՀԳՀԾ-ի հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93286-Իրանի_ակտիվությունը_ՀԳՀԾ_ի_հարցում
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանից հետո միջուկային գործունեության ծավալման կապակցությամբ Իրանի նոր որոշումը ցույց է տվել, որ ԻԻՀ-ը ՀԳՀԾ-ի հարցում նախաձեռնող կողմն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2018 08:00 Asia/Tehran
  • Իրանի ակտիվությունը ՀԳՀԾ-ի հարցում

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանից հետո միջուկային գործունեության ծավալման կապակցությամբ Իրանի նոր որոշումը ցույց է տվել, որ ԻԻՀ-ը ՀԳՀԾ-ի հարցում նախաձեռնող կողմն է:

Անդրադառնալով միջուկային քաղաքականության մեջ անհրաժեշտ պատրաստվածությանը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է.«Նաթանզի էլեկտրակայանը պատրաստ է մի քանի հարյուր հազար միավորի արտադրության համար: Էլեկտրակայանի խառնուրդի միավորը նույնպես պատրաստ է շահագործման»: Միաժամանակ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ միջուկային գործունեության ծավալման մասին Իրանի հայտարարած ծրագիրը ՀԳՀԾ-ի խախտում չի համարվում:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երկուշաբթի երեկոյան ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցի հանդիսության ժամանակ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը կոչ արեց հնարավորինս արագ նախապատրաստել ՀԳՀԾ-ի շրջանակներում 190 հազար սուի հասնելու աշխատանքները:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով, ԻԻՀ-ը չի պասիվացել և շարունակելու է ճնշումներն ու սպառնալիքները չհանդուրժելու իր դիրքորոշումը: Ավելի վաղ ևս հեղափոխության մեծարգո առաջնորդը ՀԳՀԾ-ն շարունակելու հարցում եվրոպացիների համար մի քանի պայմաններ էր սահմանել , որոնք  միջուկային գործունեության ծավալման կողքին, խառնել են Իրանին թուլացնելու ԱՄՆ-ի բալանսները: ՀԳՀԾ-ն հարգելու Իրանի քայլը չի նշանակում, թե Թեհրանը բոլոր հանգամանքներում ընդունելու է համաձայնությունը և չի հանդուրժելու ՀԳՀԾ-ի և պատժամիջոցների համընթացությունը: Քաղաքագետ Մահդի Ֆազայելին ասել է .«ՀԳՀԾ-ից դուրս գալով ամերիկացիները նպատակ ունեին իրենց ձեռքը վերցնել բացարձակ դերակատարությունը, սակայն ՀԳՀԾ-ի շրջանակում միջուկային գործունեությունը ծավալելու վերաբերյալ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանը ցույց տվեց, որ Իրանը չի պասիվացել և շարունակում է ակտիվ դերակատարությունը»:

ՀԳՀԾ-ի՝ առանց ԱՄՆ-ի շարունակումը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշումների նկատմամբ Եվրամիության անկախ քաղաքականությամբ: ԱՄՆ-ի միակողմանի շրջափակումների պատճառաբանությամբ Իրանից եվրոպական ընկերությունների հերթական դուրս գալը չի համապատասխանում ՀԳՀԾ-ի պահպանման կապակցությամբ Եվրոպայի հայտարարած քաղաքականությանը: 

Միջուկային սահմանափակումների կողքին ՀԳՀԾ-ի շարունակման մասին եվրոպական պետությունների հայտարարություններին ծանոթ լինելով, Նորին Վսեմություն առաջնորդը հրահանգել է  առայժմ միջուկային համաձայնության շրջանակում ծավալել միջուկային գործունեությունը: Այս դիրքորոշումը զգուշացում է եվրոպացիների համար, որ «ՀԳՀԾ-ի, պատժամիջոցների և միջուկային սահմանափակումների համընթացությունը» պատրանք է , որը երբեք չի իրականանալու և եվրոպացիների կողմից այդ ուղու շարունակումը բերելու է նրան, որ հավանաբար ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս Իրանը շարունակելու է իր խաղաղանպատակ միջուկային գործունեությունը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ գնդակը եվրոպացիների խաղադաշտում է , որպեսզի իրատեսական դիրքորոշմամբ որոշումներ ընդունեն ՀԳՀԾ-ի հարցում: «Եվրորոնյուզ»-ին հղած նամակում Եվրամիությունում Իրանի դեսպան  Փեյման Սաադաթը գրել է.«Առանց 5+1 խմբի երկրներից մեկի ներկայության ՀԳՀԾ-ն կարող է շարունակվել, սակայն առանց Իրանի ներկայության, չի կարող գոյատևել: Եվրոպայի կողմից հանձնառությունների հաստատումից առաջ, Իրանին անհրաժեշտ են երաշխիքներ ու տնտեսական շահերի ապահովում»: