Սաուդյան Արաբիան ճնշում է ընդդիմադիրներին ու քաղաքական ակտիվիստներին
Չնայած միջազգային զգուշացումներին, Սաուդյան Արաբիայում քաղաքացիների, հատկապես կրոնական և քաղաքական ակտիվիստների նկատմամբ ճնշումները շարունակվում են:
Մարտի 22-ին, Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ ձերբակալել է այդ երկրի ամենամեծ նահանգ Ահսայի ուրբաթօրյա աղոթապետ Հոսեյն Ալ-Ռազիին: Վերջինս մեղադրվում է Սաուդյան Արաբիայում իրականացված մահապատիժների դեմ բողոքելու և Եմենի վրա այդ երկրի կատարած հարձակումները քննադատելու մեջ:
Ավելի վաղ, Սաուդյան անվտանգության ծառայությունն այդ բարձրաստիճան հոգևորականին բազմիցս ձերբակալել էր լուսավորչական ելույթների և սաուդացի նշանավոր հոգևորական Շեյխ Նիմր Բաղեր Ալ-Նիմրին մահապատժի ենթարկելու դեմ բողոքելու մեղադրանքներով:
Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը անցյալ շաբաթ հաստատելով այդ երկրի հարավային Ասիրան տարածքում մի քանի հոգու մահապատժի ենթարկելու լուրը, հայտնել է, որ 2016 թ.-ից սկսած մինչ այժմ, Սաուդյան Արբիայի տարբեր տարածքներում 75 հոգու մահապատժի է ենթարկել:
Սուդյան Արաբիայի քաղաքական և Մարդու իրավունքների ակտիվիստներին ճնշելը և նրանց դեմ մահապատժի դատավճիռներ արձակելն այն պայմաններում է կատարվում, երբ Ալե-Սաուդի որդեգրած քաղաքանություններն արժանացել են Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների, այդ թվում` Միջազգային ներում, Մարդու իրավունքների դիտորդ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քննադատությանը:
Միջազգային ներում կազմակերպությունը մի հաղորդագրությամբ քննադատելով Սաուդյան Արաբիայի իշխանությանը` Մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ այդ երկրին կոչ է արել կասեցնելով ընդդիմադիրների և քաղաքական ու կրոնական ակտիվիստների մահապատիժների գործադրումը, հավատարիմ մնալ միջազգային օրենքների համաձայն ստանձնած հանձնառություննրին:
Երեքշաբթի օրը, դատապարտելով Սաուդյան Արբիայի ուժերի կողմից Եմենի ժողովրդին կոտորելը , կազմակերպությունըԱՄՆ-ին ու Բրիտանիային կոչ է արել հրաժարվել զենք վաճառել ոտնձգիչ երկրներին, ինչպես `Սաուդյան Արաբիային, քանի որ այդ զենքերն օգտագործվում են Սաուդյան Արաբիայի և Եմենի ժողովրդին ճնշելու համար:
Վերջին տարիներին Սաուդյան Արբաիայի կողից զենքի գնման ծավալներն աճել են այն դեպքում, երբ այդ երկրում ավելացել են աղքատությունն ու գործազրկությունը և այդ գործընթացը վերջին երկու տարիներին ամբողջ Սաուդյան Արբիայում հանրային բողոքների է ալիք է բարձրացրել:
Սա այն պայմաններում, երբ Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը վերջին երկու տարիներին ճնշում և ձերբակալում են այդ երկրի արևելյան շրջանում գտնվող Ալ-Ավամիայի շիա բնակչությանը, որոնք պահանջում են մյուս քաղաքացիների նման հավասար իրավունքներ ունենալ այդ երկրում: Բռնաճնշումների հետևանքով տասնյակ մարդիկ սպանվել, վիրավորվել կամ կալանավորվել են:
Մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից ներկայացված զեկույցների համաձայն՝ Ալե-Սաուդի կառավարությունը վերջին երկու տարիներին «Ահաբեկչության դեմ պայքարի» օրենքի վավերացման անվան տակ ոչ միայն այդ պատրվակով ավելացրել է Մարդու իրավունքների օրենքը խախտող քայլերը, այլև այդ երկրի ժողովրդին բռնաճնշելու համար օրինական արդարացման բացատրություն է գտել:
Այդուհանդերձ, Ալե-Սաուդի բռնարարքների դեմ Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների և ժողովրդի կողմից ներկայացված բողոքները ցույց են տալիս, որ ժողովրդավարական կարգեր հաստատելու նպատակով ժողովրդի ապաստամբությունը ճնշելու համար այդ ռեժիմի որդեգրած քաղաքականությունները ձախողել են :
Սաուդյան Արաբիան այն երկիրն է, որտեղ քաղաքացիներին արգելված են արհմիություններ և կուսակցություններ հաստատել և կանայք զրկված են ձայնի ու մեքենա վարելու իրավունքից: