Մամուլի տեսություն 09-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93480-Մամուլի_տեսություն_09_06_2018
Չնայած «Դարի գործարք»-ն իրականացնելու և Պաղեստինի իդեալը մուսուլմանների հիշողությունից մաքրելու համար արևմտյան-երբայական-արաբական եռանկյունու ջանքերին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կրկին մասնակցելով Ղոդսի օրվա երթին իրենց աջակցությունը հայտնեցին Պաղեստինի ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2018 06:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-06-2018

Չնայած «Դարի գործարք»-ն իրականացնելու և Պաղեստինի իդեալը մուսուլմանների հիշողությունից մաքրելու համար արևմտյան-երբայական-արաբական եռանկյունու ջանքերին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կրկին մասնակցելով Ղոդսի օրվա երթին իրենց աջակցությունը հայտնեցին Պաղեստինի ժողովրդին:

Ջավան

Համաշխարհային Ղոդսի «ոչ»-ը դարի գործարքին

 

Չնայած «Դարի գործարք»-ն իրականացնելու և Պաղեստինի իդեալը մուսուլմանների հիշողությունից մաքրելու համար արևմտյան-երբայական-արաբական եռանկյունու ջանքերին միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կրկին մասնակցելով Ղոդսի օրվա երթին իրենց աջակցությունը հայտնեցին Պաղեստինի ժողովրդին և իրենց զայրույթն ու նողկանքը հայտնեցին սիոնիստների զավթողականության և Պաղեստինի անմեղ ժողովրդի կոտորածի հանդեպ: Բողոքի ցույցերի ժամանակ հրկիզվեցին ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի դրոշակները:

Իրանում Ղոդսի համաշխարհային օրվա մեծարման հետ միաժամանակ իսլամական մյուս երկրներն էլ ի պաշտպանություն Պաղեստինի բռնահարված ժողովրդի միլիոնավոր մուսուլման մարդկանց ծավալուն ցույցերի ականատես էին:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, չնայած Բահրեյնի անվտանգության ուժերի պատրաստ դրության մեջ գտնվելուվ այդ երկրի քաղաքացիներն ամեն տարվա սովորության համաձայն Ղոդսի համաշխարհային օրվա երթին մասնակցելով հայտարարեցին Պաղեստինի իդեալի ու սրբությունների հանդեպ իրենց հավատարմությունը և դատապարտեցին Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու Բահրեյնի իշխանությունների քայլը:

Հազարավոր եմենցիներ էլ այդ երկրի տարբեր նահանգներում երթ կազմակերպելով ու կարգախոսներ վանկարկելով դատապարտեցին Գազայում Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններ ու զավթողականությունը:

«Ալ-Ղոդս Ալ-Արաբի» օրաթերթի հաղորդման համաձայն, Ղոդս քաղաքում ու «Ալ-Աղսա» մզկիթի շրջակայքում Սիոնիստական ռեժիմի գործադրած անվտանգության խիստ միջոցառումների ներքո հարյուր հազարավոր պաղեստինցիներ ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրվա աղոթքը կատարեցին այդ մզկիթում:

Համաշխարհային այս բողոքի ակցիան կազմակերպվեց այն պայմաններում, երբ վերջին օրերին Թելավիվի իշխանությունները նոր հնարքներ գործադրեցին, որպեսզի Ղոդսի օրը իրանական ձևացնելով արաբներին հրաժարեցնեն այդ օրվա միջոցառումներին մասնակցելուց: Վերջին ամիսներին տարածաշրջանում նոր զարգացումներ տեղի ունեցան, որոնք շեշտադրեցին այս տարվա Ղոդսի օրվա նշանակությունը: Այս երթը կազմակերպվեց ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս փոխադրվելուց մի քանի շաբաթ հետո: Քայլ որը վիրավորվել է աշխարհի մուսուլմանների զգացմունքները և առավել խստացրել է աշխարհի մուսուլմանների ցասումն ու նողկանքը:

Այս տարվա Ղոդսի օրը համաշխարհային առաջին երթն է, որի ընթացքում Սիոնիստական զավթիչ ռեժիմի ու ԱՄՆ-ի հետ նույն շարքն են դասվում զիջումների հակված արաբ իշխանավորները և Սիոնիստական ռեժիմի վարչապետի ու ԱՄՆ նախագահի պատկերների կողքին հրկիզվում են նաև սաուդացի պաշտոնատարների պատկերները:

 

Իրան

Արևմուտքի ճամբարից սառը պատերազմի ոտնաձայն է լսվում

 

Մեծ Յոթնյակի խմբի անդամ երկրների ղեկավարներն ԱՄՆ-ի ու նրա մշտական դաշնակիցների միջև մաքսատուրքային պատերազմ ծագելուց միայն 7 օր անց այն պայմաններում իրար շուրջ հավաքվեցին Կանադայում, երբ մի կողմից վեց երկրների և մյուս կողմից ԱՄՆ-ի միջև լեզվակռվի պատճառով մթնոլորտը չափազանց լարված էր, այնպես որ եվրոպացիները կողմնակի կերպով տեղեկացրեցին Մեծ Յոթնյակը Մեծ Վեցնյակի վերածելու և ԱՄՆ-ից առանձին հաղորդագրությամբ հանդես գալու մասին:

«Բի Բի Սի»-ի հաղորդման համաձայն շարունակ որպես ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցներ հանդես եկող վեց երկրներին, այսինքն Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային, Ճապոնիային ու Կանադային ոչ ինչպես միշտ Գերմանիան, այլ այս անգամ, Ֆրանսիան էր գլխավորում: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նստաշրջանին ընդառաջ Կանադայի վարչապետ Ջասթին Թրոդոյի հետ հանդիպումից հետո Թուիթերում կատարած գրառման մեջ անդրադառնալով այն կետին, որ «կարող է պատահել Թրամփի համար իր երկրի մեկուսացումը որևէ նշանակություն չունենա և նա միայնակ մնալու ցանկություն ունենա, սակայն մյուս վեց երկրները կարող են նրա բացակայությամբ հաղորդագրություն հրապարակել», հավելեց. «Մենք՝ մյուս վեց երկրներս մեր պատմական անցյալով ներկայացնում ենք մեր արժեքներն ու մեր տնտեսական շուկաները և համաշխարհային ասպարեզում կարևոր ուժ ենք համարվում»: Կանադայի վարչապետ Ջասթին Թրոդոն էլ լուռ չմնաց: Նա որ միևնույն ժամանակ հյուրընկալում է Մեծ Յոթնյակի գագաթնաժողով, ընդգծելով անկանխատեսելի երևալու ԱՄՆ նախագահ Թրամփի ցանկությունն, ասաց. «ԱՄՆ-ում ներքին ճնշումները չափազանց ծանր են և Թրամփի քայլերն էլ նույն ուղղությամբ են: Բայց հնարավոր է, որ դա ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեմ սպառնալիք դառնա»: Իհարկե չուշացավ Դոնալդ Թրամփի արձագանքը և նա իր թուիթերյան հայտնի էջում պատասխանելով Մակրոնին ու Թրոդոյին երեք գրառումներ հրապարակեց և հիշեցնելով այն մասին, որ ոչ Մակրոնը և ոչ էլ Թրոդոն տեղեկություն չունեն ամերիկյան արտադրանքների կապակցությամբ իրենց երկրներում սահմանված օրենքներից եւ չգիտեն, որ իրենց օրենքներով ինչպիսի հարված են հասցնում ամերիկացի գյուղատնտեսներին ու արդյունաբերողներին, նրանց տեղեկացրեց, որ անհամբեր ցանկանում է ուրբաթ օր նրանց հետ հանդիպմանը: Իհարկե այդ ցանկությունը միօրյա է և նա հայտարարել է, որ միայն մասնակցելու է նստաշրջանի առաջին օրվա և բացակայելու է երկրորդ օրվա նստաշրջանից, որի ավարտին էլ պիտի հրապարակվի Մեծ Յոթնյակի հաղորդագրությունը: Նա երկրորդ օրվա նիստից իր բացակայությունը պատճառաբանել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունի հետ երեք օր հետո նախատեսված հանդիպման նախապատրաստական աշխատանքներով:

 

 

Ալիք

Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին. Նիկոլ Փաշինյանն ընդունել է դեսպան Սաջադիին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Վարչապետը կարեւորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այդ համատեքստում, դեսպան Սաջադին ընդգծել է երկկողմ փոխգործակցության ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացման անհրաժեշտությունը եւ նշել, որ կան բոլոր նախադրյալները տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար: Դեսպանի խոսքով՝ դրան կարող են էապես նպաստել նաեւ Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեությունը, Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը:

Զրուցակիցները քննարկել են Մեղրի եւ Արաս ազատ տնտեսական գոտիների համագործակցության ընդլայնմանը, էներգետիկայի, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը եւ պարոն Սաջադին ընդգծել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը եւ այդ առումով կարեւորել ենթակառուցվածքների բարելավումն ու երկկողմ կանոնավոր չվերթերի իրականացումը:

Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ հայ-իրանական համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին:

 

 

Tert.am

Իրան-Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել. Քաղավիացիայի վարչություն

 

Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնեց, որ չեղարկվել է 5 չվերթ՝ պայմանավորված կոմերցիոն պատճառներով:

«Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղիղ չվերթները շարունակվում են իրականացվել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ իրանական ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները դեպի Երևան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է վերականգնել Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնք առնչվելու են նաև ավիաընկերություններին:

Դեպի Երևան չվերթները դադարեցնող ավիաընկերություններից մեկը, ըստ շրջանառվող լուրերի Aseman Airlines-ն է: