Մամուլի տեսություն 12-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93714-Մամուլի_տեսություն_12_06_2018
ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարներ Դոնալդ Թրամփն ու Կիմ Ջուն Ունն այսօր հանդիպելու են Սինգապուրի «Սենթոզա» կղզում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2018 07:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12-06-2018

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարներ Դոնալդ Թրամփն ու Կիմ Ջուն Ունն այսօր հանդիպելու են Սինգապուրի «Սենթոզա» կղզում:

Ջոմհուրի Էսլամի

Սինգապուրի բանակցություններն ԱՄՆ-ի խոստումնադրժության ստվերի ներքո

 

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարներ Դոնալդ Թրամփն ու Կիմ Ջուն Ունն այսօր հանդիպելու են Սինգապուրի «Սենթոզա» կղզում: Եթե որևէ անակնկալ դեպք չպատահի այս հանդիպումն ու երկկողմ բանակցությունը կարող է Կորեայի ճգնաժամը հանգուցալուծել, սակայն նկատի առնելով Թրամփի անկանխատեսելի քայլերը չի բացառվում, որ դեպքերը կարող են այլ ընթացք ունենալ:

Թրամփը վերջին ամիսներին փակուղի տարավ Կորեայի ճգնաժամը և նույնիսկ ատոմային պատերազմի սպառնալիքով հակառակորդին պարտադրեց թե սպառնալիք հնչեցնել և թե պատասխան քայլ ձեռնարկել:

Հայացք նետելով Թրամփի  պաշտոնական սպառնալիքների երկար ցուցակին և Հյուսիսային Կորեայի առաջնորդի կողմից տրված պատասխաններին, կարելի է հանգել այն եզրակացության, որ Թրամփը չի կարողացել իր ցանկացած ու ակնկալած արդյունքը քաղել և նույնիսկ նման աճող ճգնաժամը կառավարելու Թրամփի թիմակիցների կարողության ու ընդունակության շուրջ մտահոգությունների պատճառով նրա դաշնակիցներին տագնապ է պատճառել: Այն որ Թրամփը ատոմային պատերազմի սպառնալիք կարդալով և չափազանցնելով Հյուսիսային Կորեան ոչնչացնելու ԱՄՆ-ի կարողությունն այսօր բանակցության սեղանին է նստել և հույս է կապել այդ բանակցությունների արդյունքներին որևէ առնչություն չունի նրա հիվանդագին ու հարձակողական հռետորաբանության հետ և վկայում է ճգնաժամը կառավարելու նրա տկարության մասին:

Մյուս կարևոր հարցը մեծ թափ հաղորդած զարգացումների կապակցությամբ Թրամփյան Ամերիկայի տեսակետների անկայունությունն է: Այս երևույթը Սպիտակ տնում Թրամփի ներկայության 17-ամսյա կարճ ժամանակամիջոցում անգամներ կրկնվել է: Դրա վերջին օրինակը Կանադայի Քվեբեկում գումարված Մեծ Յոթնյակի գագաթնաժողովին Թրամփի շտապ ներկայանալն ու ապա դա թողնելն էր, երբ Թրամփը նախ ստորագրեց գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրությունը, սակայն Կանադան թողնելուց հետո երկու ժամ անց հետ վերցրեց իր ստորագրությունը:  Այս երևույթը սինգապուրյան բանակցությունների վրա տարածում է ԱՄՆ-ի անհավատարմության ու անվստահելիության ծանր ստվերը: Այսպիսով պարզ չէ, թե նման նախագահի ստորագրություն ի՞նչ արժեք կարող է ներկայացնել ու մինչև ո՞ւր կարող է ազդեցիկ լինել: Քանի որ Ջոն Բոլտոնի և Թրամփին շրջապատած մյուս ծայրահեղական տարրերի մի ակնարկով ամեն պահ հնարավոր է, որ նա Սինգապուրից վերադարձի պահին լիարժեքորեն չեղարկի իր տված բոլոր խոստումները:

 

 

Քեյհան

Իսրայելում ջրի ճգնաժամի կապակցությամբ սիոնիստական «Հաարեց» օրաթերթի հաղորդումը

 

«Հաարեց» օրաթերթն անցած փետրվարին հրապարակած մի հոդվածում անդրադարձել է զավթված Պաղեստինում ջրի ճգնաժամի հարցին և գրել է, որ չնայած վերջին տեղումներին Իսրայելը ջրի հետ կապված երկարաժամկետ լուրջ ճգնաժամ է դիմագրավում և մոտ ժամանակներս ըմպելի ջրի միակ լիճը ճահճուտի կվերածվի:

Նույն ժամանակ սիոնիստ պաշտոնատարներն ազդարարեցին, որ նույնիս բավարար տեղումների դեպքում ջրի պաշարների նախկին մակարդակը չի վերականգնվելու: Սիոնիստական ռեժիմի տնտեսական ոլորտի շատ փորձագետներ ավելի վաղ այդ ռեժիմի պաշտոնատարներին ազդարարել են, որ այս պահին զավթված Պաղեստինի ջրի ապահովման գլխավոր աղբյուրը համարվող Տիբերիական լճի նախկին մակարդակը չի վերականգնվել և դա առաջիկա տարիների ընթացքում գնալով վերածվելու է ճահճուտի:

«Հաարեց»-ը նաև անդրադարձ է կատարել այդ ռեժիմի սակավաջրության ճգնաժամի կարգավորմանը հատկացված  2,2 միլիարդ դոլար բյուջեին և գրել է, որ նույնիսկ եթե 2018 թվականին բավարար տեղումներ լինեն ու դրա արդյունքում հինգերորդ իրարահաջորդ տարիներից հետո երաշտի վիճակ հայտարարելու կարիք չզգացվի, կրկին Իսրայելը մնալու է ճգնաժամային պայմաններում: Սիոնիստական այս օրաթերթի վկայությամբ այս տարածքներում ջրի հետ կապված ճգնաժամն այնքան լուրջ է, որ նույնիսկ ազդել է սիոնիստական քաղաքավանների կառուցման ընթացքի վրա:

Հիմա այս պայմաններում Նեթանյահուն կիրակի գիշեր հեռուստատեսային մի նոր շոուի ընթացքում անդրադարձել է Իրանի ժողովրդին և ասել է, որ ցանկանում է օգնել Իրանում ջրի հետ կապված ճգնաժամի կարգավորմանը: Այս արտահայտությունները հրապարակվեցին մի քանի ժամ նրանից հետո, երբ այդ ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանն ասաց, որ հույսով է Իրանը փոշիանա ու ոչնչացվի:

Այս կապակցությամբ Ասիայի արևմուտքի հարցերի փորձագետ Հասան Հանիզադեն արձագանքելով Նեթանյահուի հեռուստատեսային նոր շոուին ասել է, որ Սիոնիստական ռեժիմն իր տարածքային ջրերի ու ծովային ջրերի օգտագործման համար ուշագրավ տեխնոլոգիաներ չունի, սակայն արաբական երկրներից ջուր գողանալու հարցում չափազանց հմուտ է:

Նա հավելել է. «Սիոնիստական ռեժիմն այս պահին ջրի հետ կապված խնդիր ունի: Այս ռեժիմը Գոլանից հոսող և Սիրիային պատկանող ջուրը փոխադրում է զավթված տարածքներ և օգտվում է Սիրիային պատկանող Տիբերիական լճի ջրից, որը տարածաշրջանի ջրի յուրացում է համարվում:

 

Ալիք

Դեսպան Թումանյանը հյուրընկալվել է ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարին

 

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 10-ին հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մանսուր Ղոլամիի հետ:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Զրուցակիցներն անդրադարձան գիտության և կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժին, առկա հնարավորություններին և հարաբերությունների խորացման անհրաժեշտությանը:

Առանձին քննարկվեցին համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, բուհերի դիպլոմների ճանաչման, հյուրընկալվող ուսանողների կրթական պայմաններ

 

 

Իրատես

Ապագա խորհրդարանում կա՛մ «Ելք» դաշինքը չի լինի, կա՛մ կլինի առանց Փաշինյանի.

 

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական վերադասավորումներից հետո փոխվել են նաև ներդաշնակցային դասավորումները: «Իրատեսի» աղբյուրները հայտնում են, որ եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, ապա, օրինակ, «Ելք» դաշինքը, որպես այդպիսին, չի մասնակցի ընտրություններին:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, առաձին են մասնակցելու ընտրություններին: Փաշինյանն իր շուրջը չի համախմբելու «Ելքի» մյուս երկու լիդերներին՝ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին՝ իրենց աջակիցների հետ միասին: Այսինքն, ապագա խորհրդարանում կա՛մ «Ելք» դաշինքը չի լինի, կա՛մ էլ առանց Փաշինյանի կլինի:

«Հիմա Փաշինյանի վարկանիշը շատ է բարձր, ու կողքից աջակցության կարիք չունենք: Մենք միայնակ էլ կարող ենք ընտրության գնալ ու լավ արդյունքներ գրանցել: Իսկ թե ինչ կլինի մյուս «Ելք»-ականների՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների անդամների հետ, դա իրենց մտածելիքն է»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը»: