Մամուլի տեսություն 13-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93782-Մամուլի_տեսություն_13_06_2018
Մի քանի ամիս առաջ հավանաբար ամենալավատես անձն էլ չեր կարող երևակայել, որ կգա այն պահը, երբ Դոնալդ Թրամփն ու Կիմ Ջունգ Ունը մի սեղանի շուրջ նստած կզրուցեն լարվածությունների մեղմացման ու խաղաղության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2018 07:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-06-2018

Մի քանի ամիս առաջ հավանաբար ամենալավատես անձն էլ չեր կարող երևակայել, որ կգա այն պահը, երբ Դոնալդ Թրամփն ու Կիմ Ջունգ Ունը մի սեղանի շուրջ նստած կզրուցեն լարվածությունների մեղմացման ու խաղաղության մասին:

Էբթեքար

Ծեր կաուբոյի ու հրթիռային մարդուկի հանդիպումը

 

Մի քանի ամիս առաջ հավանաբար ամենալավատես անձն էլ չեր կարող երևակայել, որ կգա այն պահը, երբ Դոնալդ Թրամփն ու Կիմ Ջունգ Ունը մի սեղանի շուրջ նստած կզրուցեն լարվածությունների մեղմացման ու խաղաղության մասին: Երկու ղեկավարներ, որոնք անցած տարվանից սկսած մինչև սրանից երեք ամիս առաջ շարունակ միմյանց հետ բանավեճի մեջ էին գտնվում ու ռազմական հարձակման սպառնալիք էին հնչեցնում: Նրանք այսօր Սինգապուրում խորհրդանշական ու պատմական քայլի դիմելով անվտանգության բնագավառում համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակներում Թրամփն անվտանգության հետ կապված երաշխիքներ է տվել Ունին և վերջինս դրա դիմաց Կորեական թերակղզու միջուկային ապազինման պարտավորություն է ստանձնել:

Ուղղակի սրանից մեկ տարի առաջ, նման օրերում որ, երբ Հյուսիսային Կորեայի ատոմային իրարահաջորդ փորձարկումներով, որոնք ի վերջո հանգեցրին ջրածնային հեռահար ռումբերի արձակման, Կորեական թերակղզում ճգնաժամը հասավ վերջին 50 տարիների ամենաաննախընթաց չափերին: Այս միջոցին երբ երկու երկրների ղեկավարները շարունակում էին միմյանց հասցեին սպառնալիքներ հնչեցնել, Կիմ Ջուն Ունը հանկարծակի շրջադարձ կատարելով իր հարավային հարևանի հետ բանակցությունների մեկնարկը դրեց:

Այդ քայլից և սահմանային զրո կետում Հյուսիսային Կորեայի ու Հարավայի Կորեայի խորհրդանշական հանդիպումից հետո Մայք Պոմպեոն երկու անգամ գաղտնի հանդիպումներ ունենալով Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հող պատրաստեց այդ երկրի հետ ԱՄՆ նախագահի հանդիպման համար:

Այն պահին երբ աշխարհի հայացքներն ուղղված էին դեպի Սինգապուր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ 45 րոպե փակ դռների հետևում բանակցելուց հետո ներկայացավ լրագրողների դիմաց և հայտարարեց. «Ունը մոտիկ բարեկամ է և մենք պատրաստ են նոր էջ բացել ԱՄՆ-ի ու Հյուսիսայի Կորեայի հարաբերություններում»:

Կիմ Ջունգ Ունն էլ, որ մինչև Թամփին հանդիպելը մեծ փորձ է կատարել, որպեսզի իր խմբի անդամներն իրենց մակարդակով համապատասխանեն դիմացի կողմին, մատնանշելով այն կետը, որ պատմական այս հանդիպման ժամանակ մեզ հաջողվեց մի կողմ դնել անցյալն ու նոր ապագա ուրվագծել, ասաց. «Այսօրվանից աշխարհը միջազգային ասպարեզում լուրջ փոփոխությունների ականատես կլինի»:

 

Ղոդս

Արժութային պայմանագրերը այլընտրանք FATF-ի համար

 

ՀԳՀԾ-ից հետո պարզ դարձավ, որ արտասահմանյան բանկերը չնայած միջազգային այս համաձայնության պատրաստ չեն համագործակցել Իրանի հետ: Արտասահմանյան բանկերը, արևմուտքցի քաղաքական այրերն ու որոշ պետական պատասխանատուներ դրա պատճառն Իրանի բանկային համակարգում թափանցիկության բացակայությունն են հայտարարել: Հետևաբար ՀԳՀԾ-ից հետո ներքին տնտեսական միջավայրում առավել թափանցիկության համար դրվեց Ֆինանսական ակտի հատուկ խմբի (FATF) հետ համագործակցության նախագծի մեկնարկը: Այս կապակցությամբ պետական պատասխանատուներն ու խորհրդարանի որոշ պատգամավորներ հավատացած են, որ FATF-ի համագործակցության դեպքում արտասահմանյան բանկերի հետ համագործակցությունը կբարելավի: Այդ պատճառով էլ FATF-ի կարգադրությունները գործադրելու ուղղությամբ որևէ ջանք չխնայեցին: Նույնիսկ իրանական 1394 թվականի էսֆանդ ամսին վավերացվեց ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքը և 1395 թվականի թիր ամսից Իրանի էկոնոմիկայի նախարարությունն ընդունեց FATF-ի ծրագիրը և Իրանը մտավ FATF-ի ծրագրի գործադրման պրոցեսը: Այսօր Իրանի կառավարության կողմից FATF-ի ծրագիրն ընդունվելուց անցնում է շուրջ երկու տարի և պիտի տեսնել, թե այս ծրագրի գործադրումը և FATF-ի սև ցուցակից Իրանին ժամանակավորապես հանելն ի՞նչ արդյունք են ունեցել Իրանի համար: Քննարկումները վկայում են այն մասին, որ FATF-ի գործադրումից երկու տարի անցնելով տնտեսական ասպարեզում ու բանկային համագործակցությունների հետ կապված բնականաբար մեր վիճակը պիտի բարելավված լիներ, սակայն նկատում ենք, որ չինական ու թրքական բանկերը և Էմիրություններում հաստատված արժույթի փոխանակման հաստատություններն, ովքեր ավելի վաղ մեզ հետ համագործակցում էին, այսօր հրաժարվում են դրանից: Սա պարզում է, որ FATF-ի հետ համագործակցությունն անհրաժեշտաբար արտասահմանյան բանկերի հետ համագործակցության կարգավորման պատճառ չի դառնում, այլ գլխավոր հարցը ոչ թե ֆինանսական ակտի հատուկ խմբի սև ցուցակը, այլ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցներն ու Իրանի հետ համագործակցող բանկերի համար սահմանվող խոշոր տուգանքներն են:

 

Ալիք

Կինոն սկսվեց. Հայաստանում մեկնարկել է ոչ պաշտոնական նախընտրական քարոզչությունը

 

«Ծառուկյան» դաշինքի կտրուկ հարձակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաժարականը... Սկսվեց

Նախընտրական քարոզարշավը Հայաստանում փաստացի սկսվեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով «Ծառուկյան» դաշինքի հայտարարությունը ու  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաժարականը։

Ավելի վաղ Ազգային Ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը խորհրդարանում կտրուկ քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որի կառավարությունը բարեգործության մասին օրինագիծ է պատրաստել` չքննարկելով այն «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ։

«Դեռ կառավարության ծրագրի ընդունման օրը, պատասխանելով այն հարցին` ո՞վ է կոալիցիոն կառավարությունում կրում պատասխանատվությունը, Փաշինյանը կտրուկ ու խիստ պատասխանել էր, որ «միայն այն ուժը, որը հեղափոխություն է արել», – ասաց Քոչարյանը։

Փաստացի` Փաշինյանն ասաց, որ միայն ինքն է պատասխանատու ու չի պատրաստվում որևէ մեկից խորհուրդ հարցնել։

Քոչարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեև «Ծառուկայն» դաշինքի ներկայացուցիչները ընդգրկված են կառավարությունում, սակայն նրանց միջև կոալիցիոն հուշագիր չի կնքվել։

«Մամուլում ակտիվորեն տեղեկություն էր շրջանառվում, որ «Ծառուկյան» դաշինքի որոշ կադրերի ընտրության հարցում բարդություններ են եղել», – ասաց Քոչարյանը։

«Ծառուկյան» դաշինքի հայտարարությունը նա փաստացի նախընտրական քարոզչության սկիզբ է համարում։

Ինչ վերաբերում է  Մանե Թանդիլյանի հրաժարականին, ապա նրա խոսքով` այդ քայլին երկակի է վերաբերվում։

 «Որպես ՀՀ քաղաքացի ողջունում եմ նրա սկզբունքայնությունը։ Որպես մարդ, որը միառժամանակ ուսումնասիրում է նրա գործունեությունը, ցավում եմ, որ այդպիսի կադրը հրաժարական է տվել։ Նա հստակորեն նշել է  պատճառը Facebook–ում, չեմ կարծում, որ այլ  պատճառներ էլ կան»,  – ասաց Քոչարյանը։

Տվյալ պահին քաղտեխնոլոգը դժվարանում է  պատասխանել` ինչով է պայմանավորված նրա դուրս գալը, այդ թվում` կուսակցությունից։ Նրա խոսքով, հնարավոր է, որ «Լուսավոր Հայաստանն» (Մանե Թանդիլյանի կուսակցությունը, որը «Ելքի» մեջ է մտնում) էլ էր կողմ պարտադիր կուտակային համակարգի ընդունմանը։

Քոչարյանը չի բացառում, որ դրան կհետևի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականը։

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական էր տվել ու դուրս էր եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում։