Մոգերինին ընդգծել է ՀԳՀԾ-ը պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93820-Մոգերինին_ընդգծել_է_ՀԳՀԾ_ը_պահպանելու_անհրաժեշտությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Միջազգային հանրությունը պաշտպանել է ՀԳՀԾ-ն ու այդ համաձայնությունը որևէ այլընտրանք չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2018 14:10 Asia/Tehran
  • Մոգերինին ընդգծել է ՀԳՀԾ-ը պահպանելու անհրաժեշտությունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Միջազգային հանրությունը պաշտպանել է ՀԳՀԾ-ն ու այդ համաձայնությունը որևէ այլընտրանք չունի»:

 ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ ջանքերը շարունակվում են»:

Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել և այս միությունը հավատարիմ է համաձայնության ազդեցիկ ու լիարժեք գործադրմանը»:

Իհարկե, մայիսի 8-ին՝ ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո եվրոպացի պաշտոնյաները դատապարտել են  Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի և միջազգային օրենքներին հակասող  որոշումը և ընդգծել են, որ ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ ջանքերը շարունակվում են: ԱՄՆ-ի միակողմանի դիրքորոշումները այդ թվում` պողպատի և ալյումինի սակագների ավելացումը սպառնում են եվրոպացիների տնտեսական շահերին։ Այժմ ՀԳՀԾ-ի պահպանումը, որպես միջազգային փաստաթուղթ և դիվանագիտություն ու  բանակցությունների արդյունք առավել  անհրաժեշտ է դարձել եվրոպացիների համար:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հավելել է. «ՀԳՀԾ-ից հեռանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը միջազգային հանրության, բազմակողմ համակարգի ու ՄԱԿ-ի հեղինակության դեմ ուղղված գրոհ էր, մինչդեռ ՀԳՀԾ-ի պահպանումը նաև ԱՄՆ-ի շահերի պաշտպանության ուղղությամբ է»:

Թրամփի կողմից միակողմանի քաղաքականության իրականացումը և Վաշինգտոնի դաշնակիցների տեսակետներն անտեսելը պատճառ են դարձել, որ  բազմաթիվ վերլուծաբաններ նախազգուշացնեն այն մասին, որ Թրամփը շարունակում է խախտել միջազգային պայմանագրերը և չհարգել միջազգային պայմանագրերը:

Կանադայի Լիքհեդ համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ռայան Ալֆորդն ասել է. «Միջազգային իրավունքը չի ընդունում պայմանագրի միակողմանի չեղարկումը։ ՀԳՀԾ-ից  Ամերիկայի Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալը  խախտում է միջազգային օրենքները»:

Եվրամիության իշխանությունների տեսակետից Իրանի միջուկային գործարքին աջակցելը նպաստում է միջազգային դիվանագիտության և բանակցությունների հաջողությանը: Եվրամիության պաշտոնատարները բազմիցս ընդգծել են, որ Իրանը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին և դա 11 անգամ հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից: 

Այսպիսով, Եվրոպայի անվտանգության ապահովման համար ՀԳՀԾ-ի պահպանումը ընգգծված է եվրոպական իշխանությունների կողմից: Մյուս կողմից, եվրոպացի պաշտոնյաները ՀԳՀԾ-ի պահպանումը համարում են ԱՄՆ-ի նկատմամբ անկախ եվրոպական քաղաքականության ձգտումը։ Բազմակողմանի քաղաքականության շարունակությունն էլ համարվում է Իրանի հետ տնտեսական և առևտրային գործունեության պահպանում:

Այժմ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Միջազգային հանրությունը պաշտպանել է ՀԳՀԾ-ն ու այդ համաձայնությունը որևէ այլընտրանք չունի»:

Ուստի ըստ էության, եվրոպական իշխանությունները ոչ միայն ընդգծում են ՀԳՀԾ-ը պահպանման անհրաժեշտությունը, այլ նաև պնդում են Եվրոպայի տնտեսական շահերը պաշտպանելու կետը:

ԵՄ-ի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ վկայում է բազմակողմանի քաղաքականության որդեգրման և դիվանագիտական ջանքերի արդյունավետության մասին  և այս միությունը հավատարիմ է ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանը: