Մոգերինին ընդգծել է ՀԳՀԾ-ը պահպանելու անհրաժեշտությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Միջազգային հանրությունը պաշտպանել է ՀԳՀԾ-ն ու այդ համաձայնությունը որևէ այլընտրանք չունի»:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ ջանքերը շարունակվում են»:
Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել և այս միությունը հավատարիմ է համաձայնության ազդեցիկ ու լիարժեք գործադրմանը»:
Իհարկե, մայիսի 8-ին՝ ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո եվրոպացի պաշտոնյաները դատապարտել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի և միջազգային օրենքներին հակասող որոշումը և ընդգծել են, որ ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ ջանքերը շարունակվում են: ԱՄՆ-ի միակողմանի դիրքորոշումները այդ թվում` պողպատի և ալյումինի սակագների ավելացումը սպառնում են եվրոպացիների տնտեսական շահերին։ Այժմ ՀԳՀԾ-ի պահպանումը, որպես միջազգային փաստաթուղթ և դիվանագիտություն ու բանակցությունների արդյունք առավել անհրաժեշտ է դարձել եվրոպացիների համար:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հավելել է. «ՀԳՀԾ-ից հեռանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը միջազգային հանրության, բազմակողմ համակարգի ու ՄԱԿ-ի հեղինակության դեմ ուղղված գրոհ էր, մինչդեռ ՀԳՀԾ-ի պահպանումը նաև ԱՄՆ-ի շահերի պաշտպանության ուղղությամբ է»:
Թրամփի կողմից միակողմանի քաղաքականության իրականացումը և Վաշինգտոնի դաշնակիցների տեսակետներն անտեսելը պատճառ են դարձել, որ բազմաթիվ վերլուծաբաններ նախազգուշացնեն այն մասին, որ Թրամփը շարունակում է խախտել միջազգային պայմանագրերը և չհարգել միջազգային պայմանագրերը:
Կանադայի Լիքհեդ համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ռայան Ալֆորդն ասել է. «Միջազգային իրավունքը չի ընդունում պայմանագրի միակողմանի չեղարկումը։ ՀԳՀԾ-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալը խախտում է միջազգային օրենքները»:
Եվրամիության իշխանությունների տեսակետից Իրանի միջուկային գործարքին աջակցելը նպաստում է միջազգային դիվանագիտության և բանակցությունների հաջողությանը: Եվրամիության պաշտոնատարները բազմիցս ընդգծել են, որ Իրանը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին և դա 11 անգամ հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից:
Այսպիսով, Եվրոպայի անվտանգության ապահովման համար ՀԳՀԾ-ի պահպանումը ընգգծված է եվրոպական իշխանությունների կողմից: Մյուս կողմից, եվրոպացի պաշտոնյաները ՀԳՀԾ-ի պահպանումը համարում են ԱՄՆ-ի նկատմամբ անկախ եվրոպական քաղաքականության ձգտումը։ Բազմակողմանի քաղաքականության շարունակությունն էլ համարվում է Իրանի հետ տնտեսական և առևտրային գործունեության պահպանում:
Այժմ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Միջազգային հանրությունը պաշտպանել է ՀԳՀԾ-ն ու այդ համաձայնությունը որևէ այլընտրանք չունի»:
Ուստի ըստ էության, եվրոպական իշխանությունները ոչ միայն ընդգծում են ՀԳՀԾ-ը պահպանման անհրաժեշտությունը, այլ նաև պնդում են Եվրոպայի տնտեսական շահերը պաշտպանելու կետը:
ԵՄ-ի դիրքորոշումը ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ վկայում է բազմակողմանի քաղաքականության որդեգրման և դիվանագիտական ջանքերի արդյունավետության մասին և այս միությունը հավատարիմ է ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանը: