Մամուլի տեսություն 14-06-2018
Ժամանակակից աշխարհը քաղաքացիական նոր կյանքի խորհրդանիշներով ժողովուրդների միաձուլվածության աշխարհ է:
Արման
Իրանն ու Համաշխարհային առաջնության մրցադաշտը
Ժամանակակից աշխարհը քաղաքացիական նոր կյանքի խորհրդանիշներով ժողովուրդների միաձուլվածության աշխարհ է: Կյանքի ժամանակակից ոճի հիմնական խորհրդանիշներից մեկը սպորտը և հատկապես հին անցյալ ունեցող խմբային սպորտաձևերից ֆուտբոլն է, որն այսօր ոչ միայն որպես սպորտ, այլ խոշոր բիզնես ու քաղաքական մեծ հանրահավաք ի ցույց է դրվում միջազգային ասպարեզում: Հիմնականում այսօր ֆուտբոլը ոչ թե որպես սպորտ, այլ իր տնտեսական ու քաղաքական յուրահատկությունների պատճառով է, որ ուշադրության կենտրոնում է գտնվում և մենք քաղաքական տարբեր ոլորտներում դրա շահագործման իմաստավոր միջավայրի ստեղծման ականատես ենք: Այն որ Համաշխարհային առաջնություն ինչ աստիճան կարող է որոշակի պարգևներ ունենալ Իրանի քաղաքական ապագայի համար և ինչ արդյունք կարող է ունենալ վիճարկման առարկա է: Ամեն դեպքում այն որ Իրանի ազգային հավաքականը կարողանում է Համաշխարհային առաջնության ուղեգիր նվաճել և որպես ասիական հզոր հավաքական Իրանի անունից ներկայանալ այս մրցադաշտում ու փորձ կուտակել և չնայած Իրանի ժողովրդի դիմագրաված բոլոր սահմանափակություններին կարողանում է իր հզորությունն ու արժանավորությունն ի ցույց դնել, դրական քայլ է համարվում: Իհարկե այն որ ակնկալենք Համաշխարհային առաջնությանն Իրանի ազգային հավաքականի մասնակցությունը, հաղթանակն ու հավանաբար մյուս անցնելը կարող է քաղաքական իմաստավոր նվաճումներ բերել, կարող է մասամբ անիմաստ թվալ:
Ջոմհուրի Էսլամի
Եմենում կազմակերպված ցեղասպանությունը շարունակվում է
Սաուդյան կոալիցիայի չարագործությունների լույսի ներքո Եմենում իրավիճակն առավել ճգնաժամային է դարձել: Բացի «Ալ-Հոդայդա» նավահանգստի ռազմական պաշարումից, Սաուդյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռները մի քանի ավիահարվածների միջոցով ծանր վնասներ են պատճառել «Ալ-Հոդայդա» նավահանգստի ծովափնյա կառույցներին ու փրկարարական միակ նավին: Այս հարձակումների ընթացքում նահատակվել է տասնյակ մարդ: ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամն ազդարարելով Եմեն առաքվող օժանդակությունների ոչնչացման պատճառով իրավիճակի ծանրացման մասին, հայտարարել է, որ 11 միլիոն եմենցի երեխաներ սովի ու թերսնման վտանգ են դիմագրավում, մինչդեռ նրանցից 300 հազարի վիճակը չափազանց ծանր է և ամեն պահ հնարավոր է որ սովի կամ հիվանդության պատճառով մահանան:
Եմենի բանակն ու դիմադրության ուժերը պատասխան քայլ ձեռնարկելով կործանել են Մանսուր Հադիի վարձկանների համար զենք ու զինամթերք փոխադրող Էմիրությունների ռազմանավը: Բացի այդ Եմենի բանակը բալիստիկ հրթիռներ արձակելով Արաբիայի հարավում գտնվող ռազմական թիրախների կողմը, ծանր վնաս է պատճառել սաուդացի վարձկաններին: Մանսուր Հադիի վարձկանների դիրքերն էլ հայտնվել են Եմենի բանակի հրթիռային ու հրթիռային հարձակումների տարափի տակ:
Այս միջոցին ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմական խորհրդատուների հանձնարարությամբ Սաուդյան կոալիցիան իր հարձակումների գլխավոր մասը կենտրոնացրել է «Ալ-Հոդայդա» նավահանգստի վրա, որպեսզի գործնականում զրոյացնի Եմենի բռնահարված ու պաշարման մեջ գտնվող ժողովրդի սննադամթերային ու դեղորայքային օժանդակությունների առաքման հնարավորությունը: Պենտգոնն ու ռազմական խորհրդատուները Սաուդյան կոալիցիային խորհուրդ են տվել Եմենում արհեստական սով առաջացնելով պիտի ծանրացնել Եմենի ժողովրդի վրա գործադրվող ճնշումը, որպեսզի նրանք ընդվզեն բանակի ու դիմադրության ուժերի դեմ և իրավիճակը փոխեն հօգուտ բռնազավթչների: Սա Եմենի ժողովրդի թշնամիների ցանկությունն է, որն իրենց հետ գերեզման են տանելու:
Սաուդյան կոալիցիայի պատերազմի սենյակում ակտիվ ներկայություն ունեցող ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմական խորհրդականները սաուդացի պաշտոնատարներին ու հատկապես Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանին վստահեցրել են, որ թեև Եմենի պատերազմը մաշողական է դարձել, բայց սաուդացիների հարձակումների խստացմամբ և ցամաքային, ծովային ու օդային պաշարման վրա կենտրոնանալով հնարավոր է ծնկի բերել Եմենի ժողովրդին: Եմենի ժողովրդի մասին նման պատկերացում է խորթ է նրանց մտային ու մշակութային կառույցին և վկայում է այն մասին, որ Եմենի թշնամիները նվազագույն ճանաչողությունը չունեն Եմենի բարդ հասարակության մասին:
Ալիք
Մաթեմատիկոսները հաշվարկել են, թե որ թիմն է նվաճելու աշխարհի գավաթը
Գերմանիայի եւ Բելգիայի համալսարանական գիտնականների խումբը իրադարձությունների հնարավոր զարգացումների եւ երկների ու թիմերի բազային եւ վիճակագրական տվյալների 100 հազար տարբերակների վերլուծությամբ՝ մաթեմատիկական հաշվարկ է արել եւ ներկայացրել է Ռուսաստանում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտին: Ըստ «news.am»-ի՝ հայտնում է «arxiv.org»-ը:
Առաջին տեղում է հայտնվել Իսպանիայի հավաքականը 17.8 տոկոս հավանականությամբ: Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 17.1 տոկոս: Եռյակը եզրափակել է Բրազիլիան՝ 12.3 տոկոս: Ռուսաստանի հավաքականի շանսը գնահատվել է՝ 0.1 տոկոս:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Մոսկվայում, Պետերբուրգում, Վոլգոգրադում, Եկատերինբուրգում, Կազանում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում, Սամարայում, Սարանսկում եւ Սոչիում:
News.am
Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է, սակայն Ադրբեջանին ձեռնտու է այն հնարավորինս ուշ սկսել. փորձագետ
Հարավային Կովկասի տարածաշրջանում հավասարակշռությունը խախտում է նոր տեսակի զենքի ցանկացած լուրջ ձեռքբերումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) ձեռքբերման մասին տեղեկատվությունը:
«Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի մատակարարումը, ըստ փորձագետի, որոշ չափով խախտում է նաեւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Հենց այսպես էլ նրանք պատրաստվում են»,- ասաց նշեց նա:
Հարցին, թե ինչպիսի առավելություն է ստանում Ադրբեջանը, այդպիսի թանկարժեք զենք ձեռք բերելով, եւ հնարավոր է արդյոք դրան ինչ-որ կերպ հակազդել, փորձագետը պատասխանեց, որ հակազել հնարավոր է միշտ եւ ամեն ինչին, քանի որ չկա մի զենք, որին հնարավոր չէ հակաձդել: «Պարզապես Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական կարողությունները: Թե ինչպես կոնկրետ կօգտագործվի այս համակարգը, կախված է տակտիկական եւ ռազմավարական իրավիճակից: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես պատերազմը կընթանա»,- հավելեց Խրամչիխինը:
Ալեքսանդր Խրամչիխինը Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների վերսկսումը անխուսափելի համարում՝ անկախ ժամկետներից: Պատճառն այն է, որ հակամարտող կողմերի դիրքորոշումները շարունակում են անհամատեղելի լինել, եւ հասկանալ, թե ինչպես կարելի այս հարցը լուծել առանց ռազմական ուժի օգտագործման, չափազանց դժվար է: Այդպես, Ադրբեջանը, ըստ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի փոխտնօրենի, շահագրգռված է ռազմական գործողությունների վերսկսմամբ եւ հեշտությամբ կարող է կտրուկ քայլեր ձեռնարկել, քանի որ զգալի գերազանցություն ունի ինչպես մարդկային ուժի, այնպես էլ տեխնիկայի առումով:
«Հայաստանը, ըստ երեւույթին, դեռ առավելություն ունի ռազմական պատրաստվածության առումով, եւ, ընդհանուր առմամբ, պաշտպանական դիրքերը որոշակի առավելություններ են ստեղծում իրենց համար: Այսինքն, ավելի հեշտ է պաշտպանվել, քան հարձակվել, թեեւ երբեմն դա անհեռանկարային է թվում: Այս առումով սա առավելություն է Հայաստանի համար: Իսկ թե ինչը եւ ինչպես կընթանա, կրկին կանխատեսել հնարավոր չէ»,- ընդգծեց փորձագետը: